«Նորից բարև»Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները Microsoft-ից հետո իր նորույթներն է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մյուս հսկան` Apple ընկերությունը: Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսն անցել է Hello Again նշանաբանով և կենտրոնացած է եղել հիմնականում թարմացված Macbook Pro նոութբուքի վրա: Ինչպես միշտ Apple-ին հաջողվել է հետաքրքրել օգտատերերին իր նորամուծություններով, թեև դժվար է նոր շնորհանդեսն իրոք ականավոր համարել: 28 հոկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - Ինչո՞վ կարողացավ զարմացնել «խնձորային» ընկերությունը: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները: Սահմանափակ կարողություններով մարդկանց համար
Apple-ն ամեն ինչ անում է, որպեսզի իր արտադրանքը մատչելի լինի սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Նմանատիպ մոտեցում ազդարարեց իր շնորհանդեսի ժամանակ նաև Microsoft-ը: «Տեխնոլոգիաները պետք է մատչելի լինեն բոլորին»,-հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը, իսկ ձայնային օգնական Siri-ն հատուկ բաժին է ներկայացրել Apple-ի կայքում: Այն պատմում է iOS, Watch OS, TV OS և macOS սարքերի և օպերացիոն համակարգերի լայն հնարավորությունների մասին սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Հենց Siri-ն է լինելու այն ինտերֆեյսը, որը դյուրին կդարձնի հաշմանդամություն ունեցող մարդկանց գործակցությունը ընկերության արտադրանքի հետ: Apple TV
Թվային մուլտիմեդիային Apple TV նվագարկիչը մի քանի թարմացում ունի: Առաջինը`այժմ համակարգում մատչելի է Siri ձայնային օգնականը, ինչն ավելի դյուրին է դարձնում գործակցությունը մուլտիմեդիային բովանդակության հետ: Օրինակ, օգտատերը կարող է ուղղակի ասել` «միացրու իմ սերիալը» և ձայնային օգնականն ինքը կգտնի ալիքն ու կմիացնի հեռուստաշոուի պահանջված էպիզոդը: Երկրորդը, ընկերությունը թողարկել է TV հավելված, որտեղ կան բաժիններ`«գրադարան», «խանութ», «որոնում» և «դիտել հիմա»: Մի քանի հավելվածի ռեժիմը մի էկրանին թույլ կտա, օրինակ, միաժամանակ ֆիլմ դիտել և հետևել ֆեյսբուքյան էջին: Macbook Pro
Ծրագրի մեխը նորացված Macbook Pro նոութբուքն էր բավականին տարօրինակ, բայց ոճային արտաքինով: Գլխավոր նորամուծությունն, անկասկած, այսպես կոչված Touch Bar-ն է` սենսորային OLED դիսփլեյը, որը գտնվում է ֆունկցիոնալ ստեղների տեղում: «Սա այն ամենի խտացումն է, ինչին մենք հասել ենք Apple-ում»` այսպես ներկայացվեց նոր սարքը:
Touch Bar-ը լիարժեք multitouch դիսփլեյ է: Ընդ որում, դիսփլեյի գործառույթները փոխվում են կախված այն հավելվածներից, որոնք բացված են նոութբուքի էկրանին: Օրինակ, եթե օգտատերը էկրանին չաթ է բացել, ապա Touch Bar-ում կհայտնվի էմոդզիների երկար շարքը: Եթե էկրանին բրաուզեր է, multitouch դիսփլեյը ցույց կտա նախընտրած կայքերի մանրապատկերները, իսկ եթե օգտատերն աշխատում է ֆոտոխմբագրի հետ, դիսփլեյի վրա կարտացոլվի գունապնակը: Multitouch դիսփլեյի աջ անկյունում Touch ID մատնահետքերի սքաներն է: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա Apple-ի ամենաբարակ և թեթև նոութբուքն է: 13-դյույմանի էկրանի քաշը 1 կգ է, հաստությունը` 14,9 մմ, իսկ 15-դյույմանի տարբերակի քաշը 1,3 կգ է` 15,15 մմ հաստությամբ: Դիսփլեյը 67%-ով ավելի պայծառ է, քան նախորդ MacBook Pro-ում, կոնտրաստը բարելավված է 67%-ով, իսկ գունային հագեցվածությունը 25%-ով ավելի բազմազան է:
Սարքը հագեցած է 2133 ՄՀց հաճախականությամբ Intel Core i7 4-միջուկանի պրոցեսորով, Radeon Pro տեսաքարտով, մինչև 2 Տբ SSD կուտակիչով: Նոր Macbook Pro-ն ունի Thunderbolt 3 միացում USB-C աջակցությամբ, հսկայական թաչփադ և հպումներին ավելի արագ արձագանքող ստեղնաշար: Սարքը չունի SD քարտի «ռիդեր» և սովորական USB միացումներ, փոխարենն ունի աուդիոմիացում: Կարող է ինքնավար աշխատել մինչև 10 ժամ: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |