Երկրներ ու ապրանքներ, որոնք ձևավորել են ՀՀ արտահանումը 2016-ինԻնչի շնորհիվ է ռեկորդ գրանցվել Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները: 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.783 մլրդ` 2015-ի $1.485-ի դիմաց. աճը՝ 20%: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $3.292 մլրդ՝ 2015-ի $3.239-ի դիմաց (աճ՝ 1.6%): 3 փետրվարի 2017 PanARMENIAN.Net - 2016-ի արտահանման ցուցանիշը ռեկորդային է: Ամենացածր ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 2009-ին՝ ընդամենը $697 մլն, ամենաբարձրը՝ 2014-ին՝ $1.547 մլրդ: ՀՀ-ն հիմնականում արտահանում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդամթերք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, ծխախոտ և ալկոհոլ: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է, թե որ երկրներն ու ապրանքներն են «ձևավորել» ՀՀ տնտեսությունը 2016-ին՝ ապահովելով արտահանման աճը:
ԱՊՀ. արտահանում ԱՊՀ երկրներ արտահանումը 2016-ի 12 ամսում աճել է 43.5%-ով. $411 մլն՝ 2015-ի $286-ի փոխարեն: Այդ թվում՝ դեպի ՌԴ արտահանման ծավալը կազմել է $371 մլն՝ 2015-ի $245-ի փոխարեն. աճը կազմել է 51.5%: Ուկրաինա $8.43 մլն-ի ապրանք է արտահանվել՝ 2015-ի $6.2 մլն-ի փոխարեն (աճ՝ 29.7%): Ղազախստան արտահանումը կազմել է $5.9 մլն՝ 2015-ի $4.1-ի դիմաց (աճ 42.9%): Դեպի Բելառուս արտահումն աճել է 2.1 անգամ. 2016-ին կազմել է $14 մլն, 2015-ին $6.8 էր: ԱՊՀ երկրներից ներմուծումը կազմել է $870 մլն` 2015-ի 790-ի դիմաց (աճ մոտ 10%): Ռուսաստանից ներմուծվել է $740.9 մլն-ի ապրանք` 2015-ի $647 մլն-ի փոխարեն, աճ՝ 14.4%: Ուկրաինայից արտահանումը կրճատվել է 16.5%-ով՝ 2015-ի մոտ $119 մլն-ից դառնալով $100 մլն: ԵՄ. արտահանում ԵՄ երկրներ արտահանումը կազմել է մոտ $478 մլն՝ 2015-ի $413-ի դիմաց, աճը կազմել է 15.9%: Գերմանիա արտահանումը կամել է $138.9 մլն` կրճատվելով 0.9%-ով: Բուլղարիա արտահանվել է մոտ $152 մլն-ի ապրանք` 2015-ի $78.9 մլն-ի դիմաց. աճը՝ մոտ 93%: Նիդերլանդներ արտահանումն աճել է 7.4%-ով՝ 2016-ին կազմելով $50.836.000: Իտալիա արտահանումը կրճատվել է 2%-ով՝ կազմելով $31.882.200: ԵՄ երկրներից ներմուծումը 2016-ի 12 ամսում կազմել է $791 մլն՝ 2015-ի $819-ի փոխարեն. նվազում՝ 3.5%: Արտահանումն` ըստ ապրանքների 2016-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ-ից արտահանվել է $418 մլն-ի պատրաստի սննդի արտադրանք` 2015-ի հունվար-դեկտեմբերի $325 մլն-ի դիմաց. աճի տեմպը՝ 28.6%: Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը կրճատվել է 1.3%-ով. $470 մլն-ի՝ $476. 9-ի փոխարեն: ՀՀ-ից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը 2016-ին աճել է 73.9%-ով՝ կազմելով $337 մլն՝ 2015-ի $193.9-ի փոխարեն: Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպերի արտահանումն աճել է 11.2 անգամ՝ կազմելով ընդամենը $625.000` 2015-ի $55.900-ի պոխարեն: Բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալը կազմել է $69.3 մլն՝ $37.8-ի փոխարեն(աճ 83.2%): ՀՀ-ից նաև արվեստի ստեղծագործություններ են արտահանվել՝ $1.2 մլն-ի (աճ՝ 82.5%): Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |