![]() Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումներըԹվապատում «Ծառուկյան» դաշինքն ԱԺ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է 15 առաջնահերթ քայլ՝ իշխանության գալու դեպքում: Սակայն չի նշվում, թե որքան գումար է անհրաժեշտ, ինչպես նաև՝ եկամտի լրացուցիչ աղբյուրները: ![]() PanARMENIAN.Net - ը հաշվել է՝ խոստումների իրականանալու դեպքում որքանով կնվազեն պետբյուջեի մուտքերը և որքանով կավելանա բեռը: Թոշակի բարձրացում Հայաստանում կա մոտ 460.000 թոշակառու: Նրանց միջին կենսաթոշակն ամսական 25.000 դրամով ավելացնելը նշանակում է բյուջի վրա բարդել տարեկան լրացուցիչ 140 մլրդ դրամ կամ մոտ $285 մլն բեռ: Ի դեպ, որպես լուծում, դաշինքն առաջարկում է «սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները»: Սակայն չի նշվում, թե որտեղից է վերցվելու անհրաժեշտ գումարի մնացած՝ մոտ 110 մլրդ դրամը: Մահ արագաչափերին Արագաչափերից 2015 թվականին հավաքագրվել է 8.8 մլրդ դրամ կամ մոտ $18 մլն: Նույն թվականին «Կարմիր գծերից» գոյացած գումարը կազմել է մոտ 3 մլրդ դրամ կամ ավելի քան $6 մլն: Համաձայն վերջին փոփոխությունների, այդ գումարներն այսուհետ ամբողջովին ուղղվելու են պետբյուջե: Ստացվում է, որ կենսաթոշակների բարձրացման տեսքով պետբյուջեի բեռի ավելացմանը զուգահեռ Ծառուկյանն առաջարկում է այն զրկել տարեկան միջինը $25 մլն լրացուցիչ եկամտից: Բարձրացնել աշխատավարձերը Դաշինքը խոստանում է հաջողություն գրանցելու դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80.000 դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա կանդրադառնա ոչ թե բյուջեի, այլ՝ գործատուների վրա: Բայց իրականում, այն կազդի 2-ի վրա էլ: Բյուջեի մուտքերը կաճեն, բայց որքանով՝ հայտնի չէ, քանի որ հստակ չէ, թե քանի հոգի է աշխատում նվազագույն աշխատավարձով: Ներել ու չհարկել 2015-ին Հայաստանում գործել է 63.667 ՓՄՁ: Այն ապահովում է ՀՆԱ-ի 34.2 տոկոսը և աշխատաշուկայի 83.6 տոկոսը: Պետբյուջե վճարվել է 275.5 մլրդ դրամ կամ մոտ $565 մլն հարկ: Այսինքն, եթե դաշինքն առաջարկում է ՓՄՁ-ները հարկերից ազատել 3 տարով, ընդհանուր այդ ժամանակահատվածի կտրվածքով բյուջե չի մուտքագրվի 826.5 մլրդ դրամ: Դաշինքը նաև պատրաստվում է հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում: Ստացվում է, որ կենսաթոշակների բարձրացմամբ պայմանավորված պետբյուջեի բեռը կավելանա տարեկան մոտ 110 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ հարկեր-տուրքերի միջոցով ստացվող մուտքերը կպակասեն մոտ 300 մլրդ դրամով (չհաշված 60 մլրդ դրամի հարկային համաներումը). 2017 թվականի պետբյուջեի մուտքերով հարկային եկամուտներ և պետական տուրքերի տեսքով նախատեսվում է 1.1 տրլիոն դրամ: Այսինքն, Ծառուկյանն առաջարկում է պետբյուջե հարկերի-տուրքերի տեսքով մուտքերը կրճատել 1/3-ով: P.S. Հաշվարկը վերջնական չէ, քանի որ չի ներառում մինչև 80.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտահարկերը, ինչպես նաև, թե որքանով կազդի պետբյուջեի վրա էլէներգիայի, գազի, ոռոգման ջրի սակագների նվազումը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |