![]() Պուլիցերյան լուսանկարներԿադրեր, որոնք չեն ստում Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը շարք է սկսում լուսանկարների մասին, որոնք փոխել են աշխարհը: ![]() PanARMENIAN.Net - 2007-ին Պուլիցերյան մրցանակին է արժանացել ֆոտոլրագրող Ռենե Սի Բայերը Mother's Journey ֆոտոշարքի համար, որը միայնակ մոր՝ Սինդիի, և նրա աչքի առաջ մահացող որդու տոկունության պատմությունն է, որոնք պարտվում են քաղցկեղի դեմ պայքարում: © Renée C. Byer Ռենեի լուսանկարներում 11-ամյա Դերեկ Մեդսենի պայքարն է քաղցկեղի դեմ: Կարծիք կա, որ ըստ հեղինակի մտահղացման, դա պետք է ֆոտոշարք լիներ վիշտը, ցավն ու սարսափելի հիվանդությունը հաղթահարելու մասին: Սակայն Դերեկի ախտորոշումը մահացու է: © Renée C. Byer Լուսանկարների շարքում Դերեկն ու նրա մայրը չեն ուզում հավատալ ճակատագրական ախտորոշմանն ու օրեցօր շարունակում են պայքարը: Սինդին զրկվում է աշխատանքից՝ նա ամեն օր որդու հետ է անցկացնում: Նա իր մեջ ապրելու ուժ է գտնում և երջանիկ է դարձնում Դերեկի վերջին ամիսները: Ֆոտոշարքի բոլոր լուսանկարներում նրանք միասին են: Սինդին խաղում է որդու հետ, սովորեցնում է մեքենա վարել, զբոսնում է հետը: 2006-ի մայիսին Դերեկը մահանում է մոր աչքի առաջ: © Renée C. Byer Ռենե Սի Բաերի շոկ առաջացնող ֆոտոշարքը փոխանցում է այդ ամբողջ սերը, ցավը, ողբերգությունը, կյանքի համար պայքարը: Վերջին լուսանկարում Դերեկի հուղարկավորությունն է, մայրը տանում է որդու դագաղը: Չնայած լուսանկարները Պուլիցերյան մրցանակի են արաժանացել և ճանաչում ստացել, եղան մարդիկ, որոնք դատապարտեցին Բաերին՝ մեղադրելով լրագրողական էթիկան խախտելու մեջ. որքանո՞վ էր ճիշտ երեխայի մահն ու նրա հուղարկավորությունն ի ցույց դնելը: © Renée C. Byer «Ինձ չի թվում, թե այստեղ շահարկում կա: Այդ շարքն առաջին հերթին երեխայի հանդեպ մայրական սիրո մասին է և այն պայքարի, որը նրանք միասին մղում են հիվանդության դեմ: Ընդ որում, դատելով լուսանկարներից, դրանք արվել են մոր համաձայնությամբ, ուստի այստեղ, ըստ իս, էթիկայի տեսակետից լուսանկարիչը չի անցել թույլատրելիի սահմանը: Պետք է նայել ոչ միայն պատկերին, այլ նաև համատեքստը հաշվի առնել՝ թե ինչ հետևանքներ այն կարող էր ունենալ: Հաճախ, այդպիսի ֆոտոշարքերի հրապարակումից հետո մարդիկ սկսում են այլ կերպ իրենց պահել, օրինակ, ծնողներն ավելի ուշադիր են դառնում երեխաների, նրանց առողջության նկատմամբ: Ֆոտոշարքը շատ դաժան է, անողոք և, ցավոք, վատ վերջաբանով: Բայց այն, որ այդպիսի ֆոտոշարք է արվել, ես չեմ դատապարտում»,- այսպիսի կարծիք է հայտնել Լոմոնոսովի անվան ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լուսանկաչության ամբիոնի վարիչ Օլեգ Բակուլինը: © Renée C. Byer Սի Բայերի լուսանկարներն անկեղծ են ու անզիջում և ցույց են տալիս մոր և որդու կյանքն այնպիսին, ինչպես որ կա: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |