Եկեղեցու հարկումից մինչև Արևմտյան Հայաստանի վանքերի վերականգնում

Եկեղեցու հարկումից մինչև Արևմտյան Հայաստանի վանքերի վերականգնում

Ամենաօրիգինալ նախընտրական խոստումները

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի ամենաուշագրավ ու յուրօրինակ կետերը:

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը բացառիկ ծրագրերի ներդրմամբ խոստանում է ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:

ԵԼՔ դաշինքն ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում կստեղծի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ ներգաղթի և սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատկանշական է բնապահպանության վերաբերյալ հատվածը: Դաշինքը վստահ է՝ արդյունաբերության (հատկապես հանքարդյունաբերության), էներգետիկ և այլ ոլորտների զարգացումը չպետք է խաթարի երկրի բնապահպանական հավասարակշռությունը։ Նշվում է, որ հատուկ ուշադրության են արժանացնելու «Ամուլսարի» նախագծին, որը «կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոստանում է 500.000 դրամ տալ յուրաքանչյուր նորապսակ ընտանիքին:

ՀՅԴ-ն միակ ուժն է, որի ծրագրում հիշատակվել է ջավախահայությունը. «(Վրաստանի հետ-խմբ.) բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»:

«Ազատ դեմոկրատների» ծրագրով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների համար որևէ հարկային արտոնությունների բացառում. «Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, տարատեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Կառավարությանը և ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ, ի դեպ, բացառություն չի կազմելու նաև Հայ Առաքելական եկեղեցին:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խոստանում է ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---