![]() Պուլիցերյան լուսանկարներ«Անդրեա Դորիա» նավի կործանումը Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: ![]() PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Հարիի Թրասքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի նավաբեկության ենթարկված օվկիանոսային «Անդրեա Դորիա» նավի կործանման լուսանկարների համար, որոնք արվել են 1957-ին ինքնաթիռից՝ նավի խորտակվելուց 9 րոպե առաջ: «Անդրեա Դորիա» իտալական նավի կործանումից հետո մարդիկ սկսեցին նախապատվությոնը տալ ինքնաթիռներին՝ Ատլանտյան օվկիանոսը հատելիս: Երբ «Անդրեա Դորիան» կառուցվեց, այն հայտարարվեց ամենամեծ ու ամենաարագընթաց նավը: Այն հագեցած էր նորագույն նավիգացիոն սարքավորումներով, այդ թվում երկու ռադար ուներ: Այլ նավի հետ բախման դեպքի համար նախատեսված էր 11 ջրամեկուսիչ հատված, որոնք պետք է թույլ տային նավին ջրի երեսին մնալ նույնիսկ 2 հատվածի խորտակման դեպքում: Նավի փրկարար նավակներն այնպես էին պատրաստված, որ դրանք հնարավոր լիներ իջեցնել նույնիսկ նավի կորպուսի մեծ թեքության դեպքում: 1956-ի հուլիսի 25-ին «Անդրեա Դորիան» բախվեց շատ ավելի փոքր՝ «Ստոկհոլմ» նավի հետ: Բախման հետևանքով «Ստոկհոլմը» վնասեց «Անդրեա Դորիայի» կորպուսը վառելիքի բակերի մասում, ինչպես նաև վնասեց ջրամեկուսիչ խցիկներից մի քանիսը: Ջուրը սկսեց լցնել վառելիքի գրեթե դատարկ բակերը, որի հետևանքով նավը հայտնվեց կործանման եզրին: «Անդրեա Դորիայի» ուղևորների մեծ մասին հաջողվեց փրկվել մի քանի նավերի, այդ թվում «Ստոկհոլմի», փրկարար նավակների օգնությամբ: «Անդրեա Դորիայի» 1706 ուղևորներից 46-ը զոհվեց, հիմնական զոհերը եղան բախման առաջին րոպեներին: «Ստոկհոլմի» պարագայում զոհվեց անձնակազմի 5 անդամ: Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ՝ «Կյանքի համբույրը» Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |