![]() Պուլիցերյան լուսանկարներՔրքումե հեղափոխություն Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: ![]() PanARMENIAN.Net - 2007-ին Բիրմայում (այժմ Մյանմա) Քրքումե հեղափոխություն սկսվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին կառավարությունը չեղյալ համարեց վառելիքի սուբսիդավորումը: Այդ որոշման հետևանքով բենզինի և դիզվառելիքի գներն աճեցին 66%-ով, իսկ բնական գազինը՝ 500%-ով: Զգալիորեն աճեցին նաև սննդամթերքի գներն ու ուղևորավարձը: Բողոքների մեկնարկից ի վեր քաղաքի փողոցներով 15.000 վանական անցավ՝ պահանջելով ռազմականացված կառավարության հրաժարականը: 2007-ի սեպտեմբերի 26-ին բանակը սկսեց դաժանորեն ճնշել բողոքները՝ հարձակումներ եղան տաճարների վրա, վանականներ ձերբակալվեցին: ©Ադրիս Լատիֆ 2008-ին Ադրիս Լատիֆը Reuters-ից Պուլիցերյան մրցանակի արժանացավ մահացու վիրավորում ստացած ճապոնացի օպերատոր Կենձի Նագայայի լուսանկարի համար, որին գնդակահարել էին իր պարտականությունները կատարելիս: Կենձին լուսաբանում էր բողոքի ցույցերը Յանգոնում՝ Մյանմայի մայրաքաղաքում, երբ հայտնվեցին կառավարական զորքերն ու կրակ բացեցին մարդկանց ուղղությամբ: Նույնիսկ վիրավորվելով, Կենձին շարունակում էր նկարահանել: Հաջորդ լուսանկարում նա արդեն մահացած է ՝ տեսախցիկը ձեռքին: Ավելի ուշ տեսախցիկով նկարահանված նյութից երևում է, որ զինվորը հրել է Կենձիին, նրան գետնին տապալելով, որից հետո կրակել է օպերատորի վրա մոտիկ տարածությունից: Սկզբում ենթադրվում էր, որ նրան պատահական փամփուշտ է դիպել: © Ադրիս Լատիֆ Բողոքը գլխավորեցին ուսանողներն ու ընդդիմությունը, այդ թվում կանայք: Անցկացվում էին խաղաղ դիմադրության արշավներ: Սկզբից ռեժիմը շատ արագ արձագանքեց՝ տասնյակ մարդիկ ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Սեպտեմբերի 18-ից բողոքներին միացան հազարավոր բուդդայական վանականներ: Կառավարական ուժերը նրանց ևս դաժանաբար ցրեցին սեպտեմբերի 26-ին: Արդյունքում բողոքները ճնշվեցին, սակայն հանգեցրին մի շարք բարեփոխումների և նոր կառավարության ձևավորման: Բողոքի ցույցերը քրքումե հեղափոխություն կոչվեցին շարժումը գլխավորած բուդդայական վանականների հանդերձանքի գույնի շնորհիվ: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |