Հետընտրական հանրահաշիվԻնչպես են տրոհվել ընդդիմության ձայները Վերջին 2 խորհրդարանական ընտրություններին գրանցվել է ընտրողների գրեթե նույն մասնակցությունը՝ 1.574 մլն 2017-ին և 1.559 մլն՝ 2012-ին: Սակայն դրանց մասնակցած ուժերն էականորեն տարբեր արդյունքներ են գրանցել: 3 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն հավաքել էր 664 հազար ձայն՝ 2012-ին, 769 հազար ձայն՝ 2017-ին (+105 հազար ձայն): ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը 2012-ին 455 հազար ձայն էր հավաքել, 2017-ին՝ 428 հազար (- 27000 ընտրող): Նախորդ ընտրություններին 85.5 հազար ձայն հավաքած ՀՅԴ-ն 2017-ին 103 հազար ձայն հավաքեց (+17500 քվե): ՕԵԿ-ը՝ նույն ինքը ՀՎԿ-ն, 83 հազար ձայնի դիմաց 2017-ին 58 հազար ձայն հավաքեց (-25000 քվե): «Ժառանգությունն» ու ՀԱԿ դաշինքը 2012-ին միասին հավաքել էին համապատասխանաբար 87000 ու 107000 ձայն (միասին՝ 194 հազար քվե): 2017-ին այդ ուժերի փոխարեն մասնակցել է իրենց փշուրների վրա առաջացած մի քանի միավորում՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ԵԼՔ-ը, «Ազատ Դեմոկրատները» և, շատ ավելի նվազ չափով, ՕՐՕ դաշինքը (վերջինս կառուցված էր ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանցքի շուրջ): Առաջին երեք ուժերը 2017-ին միասին հավաքեցին 162 հազար ձայն կամ 2012-ից 32000 քվե պակաս: Հենց այդքան էլ հավաքել է նախկին ԲՀԿ-ականների, ժառանգականների ու Սեյրան Օհանյանի դաշինքը: Կոմկուսի քվեները պակասել են 4000-ով, կազմելով 12 հազար ձայն: Փաստացի ընտրություններին մասնակցած բոլոր ոչիշխանական ուժերն արձանագրել են հավաքած քվեների քանակի նվազում: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ի հավաքած քվեների քանակն 2012-ի համեմատ, ընդհակառակն, աճել է համապատասխանաբար 15.8%-ով ու 20.5%-ով: Որպես արդյունք ՀՀԿ-ն 2017-ին ունի ձայների 49.15%-ն 2012-ի 44.11% դիմաց, ՀՅԴ-ն՝ 6.58%-ը 5.68%-ի դիմաց: ԱԺ-ում չեն հայտնվում ՀՎԿ-ն, «Կոնգրես-ՀԺԿ»-ն «Ազատ Դեմոկրատները», ՕՐՕ-ն և, ինչպես նախորդ անգամ, կոմունիստները: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |