![]() Պուլիցերյան լուսանկարներԵրկամյա Պատրիցիան Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: ![]() PanARMENIAN.Net - Ռոն Օլշվանգերը (Ron Olshwanger) պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նա կահույք էր վաճառում, սակայն 1989-ին նրա լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի որպես թեժ կետում արված լրատվական լուսանկար: Օլշվանգերի լուսանկարում հրշեջ Ադան Լոնգն է պատկերված Սենտ Լուիսից, որն արհեստական շնչառություն է տալիս այրվող տնից դուրս բերած 2-ամյա Պատրիցիային: Ռոնը ոստիկանական սկաներ ուներ, նրան միշտ դուր էր գալիս հրդեհներ լուսանկարել: Նա պատահարի վայր էր ժամանել անգիտակից Պատրիցիային այրվող տնից հանելուց մի քանի րոպե առաջ: Օլշվանգերի լուսանկարը 200 դոլարով գնեց St Louis Post-Dispatch թերթը՝ տպագրելով այն առաջին էջում: Հրշեջ Լոնգին պարգևատրեցին Պատվո մեդալով, իսկ Ռոնը Պուլիցերյան մրցանակի արժանացավ: Օլշվանգերը մրցանակի ամբողջ գումարը հանձնեց Պատրիցիայի մորն ու քրոջը: Սակայն այս պատմությունը երջանիկ ավարտ չունեցավ՝ 6 օր անց Պատրիցիան մահացավ հրդեհի ժամանակ ստացած բարդություններից: Սակայն փոքրիկ Պատրիցիայի լուսանկարը ծառայեց մեկ այլ կարևոր նպատակի՝ լուսանկարը ստիպեց մարդկանց ծխի հայտնաբերման սարքեր տեղադրել տներում: Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Տարհանման սանդուղքի փլուզում Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |