Պուլիցերյան լուսանկարներԹեյվոն Թաների վերադարձը բնականոն կյանքի Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: 15 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - 2017-ի ապրիլի 10-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հրապարակվեցին 2016-ի Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների անունները: Chicago Tribune-ի լուսանկարիչ Ջեյսոն Ուեմբսգանսն (Jason Wambsgans) արժանացել է Պուլիցերյան մրցանակի Feature Photography («Գեղարվեստական լուսանկար») անվանակարգում փոխհրաձգության ժամանակ վիրավորված 10-ամյա Թեյվոն Թաների և նրա մոր մասին, որը փորձում է փրկել որդու կյանքը:
© Jason Wambsgans 10-ամյա Թեյվոնը կանգնած է եղել Չիկագոյում իր տան շեմին մոր և երկվորյակ քրոջ հետ, երբ ոչ հեռու փոխհրաձգություն է սկսվել: Փամփուշտներից մեկը խոցել է նրա որովայնը, վնասել ներքին օրգաններն ու խցանվել ուսի մեջ: Տղան ստիպված էր 2 ամիս անցկացնել հիվանդանոցում անորոշ վիճակում, մինչև որ փամփուշտը հանվեց:
© Jason Wambsgans Թեյվոնը լալիս է փամփուշտի հեռացման վիրահատությունից առաջ: Փամփուշտը վնասել է ստամոքսը, երիկամը, փայծաղը և ձախ թոքը և խցանվել ուսի շրջանում:
© Jason Wambsgans Տղայի մայրը՝ Մելանի Վաշինգտոնը, հոգ է տանում տղայի մասին հաջող անցած վիրահատությունից հետո:
© Jason Wambsgans Թեյվոնը շատ էր ցանկանում, որ իրեն տան այդ չարաբաստիկ փամփուշտը, սակայն ոստիկանությունն այն առգրավեց որպես իրեղեն ապացույց:
© Jason Wambsgans Տղայի ընտանիքը և հիվանդանոցի աշխատակիցները Թեյվոնի մահճակալի մոտ:
© Jason Wambsgans Թեյվոնը 12 տարեկանից փոքր այն 24 երեխաներից մեկն է, որոնք վիրավորվել են 2014-ին Չիկագոյում փոխհրաձգությունների հետևանքով:
© Jason Wambsgans Հիվանդանոց ընկնելով 2016-ի օգոստոսի 8-ին՝ տղան տուն վերադարձավ միայն սեպտեմբերի վերջում: Այս լուսանկարում նա պարում է քույրերի հետ Գովաբանության օրը:
© Jason Wambsgans Միայն նոյեմբերին բժիշկները թույլ տվեցին նրան դպրոց հաճախել: Մինչև 2016-ի ավարտը նա հոգեբանի էր այցելում հաղթահարելու համար հոգեբանական ցնցումը:
© Jason Wambsgans Այժմ Թեյվոնի կյանքում ամեն ինչ լավ է: Թեյվոնի մասին ֆոտոպատմության հեղինակը, Ուեմբսգանսը 2002-ից Chicago Tribune-ի հաստիքային լուսանկարիչն է: 2013-ից նա ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում Չիկագոյում հրազենի կիրառմամբ բռնության հիմնախնդրի մասին: Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |