«Թռչող տոպրակների» երկիրԻնչու հրաժարվել պոլիէթիլենից Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75% կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Հայաստանում նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման եղանակին անցնելու մեխանիզմներ: 29 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Ծրագիրն իրականացվելու է «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում: «Թռչող տոպրակների» երկիր Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ինչից գոյացած աղբը գրեթե չի վերամշակվում: Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է՝ աղբանոցներում դրանք քամու միջոցով տարածվում են շրջակայքում, իսկ այրելու դեպքում արտադրվում է միջավայրն աղտոտող խիստ թունավոր, քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին: Ինչ է արվել Պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարում 2016-ի հուլիսից սուպերմարկետների մի քանի մեծ ցանց դրանք դարձրեցին վճարովի՝ 10-20 դրամ: Որոշ խանութներում էլ հաճախորդներին առաջարկում են պոլիէթիլենայինի փոխարեն օգտվել էկոլոգիապես ավելի մաքուր, սակայն նաև ավելի թանկարժեք` թղթե տոպրակներից: Վերամշակումը Կապանում հիմնադրվում է արտադրամաս, որտեղ ավազից, կավից ու պլաստիկ թափոններից՝ պոլիէթիլենային, պոլիպրոպիլային մնացուկից պատրաստվելու են նոր շինարարական նյութեր՝ կղմինդրներ, ճանապարհային բլոկեր և այլն: Շինանյութի արտադրության կազմակերպումn իրականացվել է Եվրամիության միջոցներով, պետության մասնակցությամբ: Թափոնների վերամշակման արդյունքում արտադրված շինանյութը նաև մոտ 50 %-ով էժան է մրցակցային դաշտում: Բացի այդ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարածքում նախատեսվում է հիմենել արտադրություն, որտեղ կենցաղային աղբն ու թափոնները կվերամշակվեն՝ արտադրելով էլեկտրաէներգիա: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |