![]() Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանությունԻնչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում Հարավային Սուդանի Նուբիական լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 28-ին Երևանում արժանացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր երկրորդ մրցանակին: Քաթինան Mother of Mercy հիվանդանոցի միակ բժիշկն է, որը սպասարկում է մոտ 750.000 մարդու: ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը հակիրճ պատմում է, թե ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում: Աշխարհի ամենաերիտասարդ պետությունը ցեղասպանության եզրին է Հարավային Սուդանն անկախություն ստացավ Սուդանից 2011 թվականի հուլիսի 9-ին՝ երկարատև պատերազմից հետո: 2013-ի դեկտեմբերից, երբ նախագահ Սալվա Քիիրը հայտարարեց հեղաշրջման տապալված փորձի մասին, երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց: 2014-ի հունվարին կարճատև հրադադար կնքվեց. այն խախտվեց, երբ ընդդիմությունը հարձակվեց Մալաքալ քաղաքի վրա: Դրան հետևեց նոր հրադադար կնքելու մի քանի տապալված փորձ: 2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ը հայտարարեց, որ Հարավային Սուդանը՝ աշխարհի ամենաերիտասարդ ճանաչված պետությունը, ցեղասպանության եզրին է: ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնախումբը հայտարարեց, որ երկրում էթնիկ զտումներ են ընթանում: «Իրավիճակը մոտ է Ռուանդայի կրկնությանը (1994-ին Ռուանդայում հութու ցեղախումբը մոտ 1 մլն թութսի էր կոտորել մոտ մի ամսում՝ -խմբ.): Էթնիկ զտումներն արդեն մի երկրի տարբեր մասերում էին ընթանում. սով, բռնաբարություններ, գյուղերի հրկիզում: Մարդիկ էլ հայտարարեցին, որ պատրաստ են արյուն թափել հողի համար», - նշվում էր հայտարարությունում: Նուեր ու դինկա ցեղերի ատելությունը Երկրում բախումներ էին նուեր ու դինկա ցեղերի միջև: Դինկաները մոտ 3 մլն մարդ էին, նուերները՝ մոտ 1.7 մլն: Երկու բավականին նման ցեղերի միջև լարվածությունն առաջացել էր դեռ Սուդանի բրիտանական օկուպացիայի տարիներին՝ 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին: Նուերներն անցել էին բրիտանացիների կողմը, դինկաները՝ ոչ: 20-րդ դարի առաջին կեսին երկրում կրոնական հողի վրա 2 քաղպատերազմ էր եղել՝ 17 ու 22 տարի տևողությամբ: Երկու ցեղերը ևս անմաս չմնացին դրանից՝ կոտորելով միմյանց: Կոնֆլիկտի սրացումը Հեղաշրջման փորձից հետո նախագահ Սալվա Քիիրը (ազգությամբ՝ նուեր) աշխատանքից ազատեց փոխնախագահ Ռիեք Մաչարային (ազգությամբ՝ դինկա) ու այլ դինկաներին՝ մեղադրելով նրանց դավադրությանը մասնակցելու հետ: Այսպես կոնֆլիկտը թեժ փուլ մտավ. ՄԱԿ 12.000-անոց զորախումբն ունակ չեղավ կանխելու բախումները: Ջարդերին ակտիվորեն մասնակցում էին նաև երեխաները. տարբեր գնահատականներով, պատերազմում էր մոտ 12.000 երեխա: Զոհերի հստակ թիվը հայտնի չէ Սպանվածների հաշիվը հազարներով էր գնում, ու ստույգ թիվն անհայտ էր: 2016-ի մարտին International Crisis Group-ը հայտնեց 50.000 զահի մասին, իսկ տեղի պաշտոնյաներն ու բժիշկները՝ 300.000 զոհի մասին: Փախստական դարձավ ավելի քան 2.5 մլն մարդ: Երկրի բնակչությունը 2016-ին, ՄԱԿ գնահատականով, 12.4 մլն էր կազմում: © Getty Images Արտաքին ուժեր Հարավային Սուդանում ազդեցության համար պայքարում էին ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Երկրի հայտնաբերված նավթային պաշարներն ավելի քան 0.5 մլրդ տ էին կազմում: ԱՄՆ-ն անկախության հանրաքվեի ամենամեծ ջատագովներից էր ու դիտարկում էր երկիրը որպես հավանական գործընկեր: 2016-ից ԱՄՆ-ն փորձում է Հվ. Սուդան զենքի վաճառքի էմբարգոյի հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՌԴ-ն դեմ է այդ առաջարկին: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |