![]() Պուլիցերյան լուսանկարներ«Փոքր մարդու» տառապանքները Ինչպես հայտնել է Պուլիցերյան մրցանակների հանձնման կազմկոմիտեն, Պոնոմարյովը The New York Times-ից Մաուրիսիո Լիմայի, Թայլեր Հիքսի և Դենիել Էթերի հետ միասին արժանացել է մրցանակին «փախստականների վճռականությունը ցուցադրող ֆոտոնյութերի շարքի համար»: ![]() PanARMENIAN.Net - 2016-ին «Լրատվական լուսանկար» անվանակարգում Պուլիցերյան մրցանակի է արժանացել ռուս լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովը: Պոնոմարյովը երրորդ ռուսաստանցին է, որը պարգևատրվում է Պուլիցերյան մրցանակով: 1992-ին «Լավագույն ռեպորտաժային լուսանկար» անվանակարգում պարգևատրվել են Ալեքսանդր Զեմլյանիչենկոն և Բորիս Յուրչենկոն (Associated Press-ի կոլեկտիվի կազմում): 1997-ին Զեմլյանիչենկոն ստացել է երկրորդ մրցանակը «Լավագույն լուսանկար» անվանակարգում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի լուսանկարի համար: © Sergey Ponomarev / The New York Times Պուլիցերյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Պոնոմարյովը խոստովանել է, որ լուսաբանելով թեման, «մշտապես մտածել է Գոգոլի «Շինելի», ռուս գրականության «փոքր մարդու» մասին: «Սովորական և հալածված «փոքր մարդը» անարդար համակարգի միաժամանակ և հակադրությունն է, և զոհը: Այդ «անարդար համակարգը» ոչ միայն անարդար է, այլ նաև ...ճակատագրական: Գոգոլի վեպում գլխավոր հերոսի մահն այն բանի արդյունքն է, որ պետծառայողները չցանկացան պայքարել հանուն արդարության: Դա է իմ աշխատանքների գլխավոր կերպարն ու խորհրդանիշը, ինձ միշտ հետաքրքրում է այդ «փոքր մարդը», «փոքր», բայց մեծ մարդը՝ ես հավատում եմ դրան, քանի որ «փոքր մարդու» տառապանքները ցույց են տալիս համակարգի մեծ անարդարությունները: © Sergey Ponomarev / The New York Times Այդ մարդիկ պատմում են իրենց փոքր պատմությունները, որոնք կուտակվում են՝ դառնալով մի մեծ պատմություն»,-ասել է ռուս լուսանկարիչը: Նախագիծն անդրադառնում է սիրիացի փախստականների խնդրին, որոնք 2015-ին փորձել են հատել Միջերկրական ծովը Եվրոպա հասնելու համար: Լուսանկարներն արվել են տարբեր վայրերում, այդ թվում հունական Լեսբոս կղզում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Սերբիայում և Հունգարիայում: Ռեպորտաժներն արվել են The New York Times-ում տարբեր հրապարակումների համար: © Sergey Ponomarev / The New York Times «Մենք բոլորս տարբեր վայրերում ենք եղել և տարբեր տպավորություններ ստացել, բայց ամենուր տեսել ենք նշանակետին հասնելու փախստականների անհաղթահարելի ցանկությունը: «Պետք է գնալ»,-հարյուրավոր անգամ եմ լսել այս արտահայտությունը՝ հունական կղզիների լողափերում, Հունգարիայի փակ սահմանին, Աթենքի և Իդոմենիի ճամբարներում»,-ասել է Պոնոմարյովը: © Sergey Ponomarev / The New York Times Խոսելով այն մասին, թե երբ է որոշել լուսանկարիչ դառնալ՝ նա ասել է, որ մեծացել է լուսանկարիչների շրջապատում: «Պապս ու հայրս լուսանկարում էին, նրանք լուսանկարչական խցիկներ ունեին, ես այդ միջավայրում եմ մեծացել: Բայց լուսանկարից ամենավառ տպավորությունը ստացել եմ, երբ սովորում էի դպրոցի ավարտական դասարանում և որոշեցի համադասարանցի աղջիկներին նվեր մատուցել մարտի 8-ի կապակցությամբ: Ես լուսանկարում էի նրանց մի քանի շաբաթ կամ ամիս՝ արդեն չեմ հիշում: Իսկ հետո տպեցի լուսանկարները լոգարանում և հետո մեծ դասամիջոցին դասավորեցի դրանք դասարանում: Դրանք ռեպորտաժային լուսանկարներ էին, բեմադրված չէին, աղջիկներն իրենք էլ չգիտեին: Ոմանք հավանեցին, ոմանք՝ ոչ այնքան, հետո ինձ հետ չէին խոսում: Բայց դա առաջին շփումն էր լուսանկարի հետ հենց լուսանկարչի դերում»,-ասել է Պոնոմարյովը: © Sergey Ponomarev / The New York Times Պոնոմարյովը բազմիցս է հայտարարել, որ դեմ է բեմադրված լուսանկարներին լրագրության մեջ: «Ես երբեք բեմադրությամբ չեմ զբաղվել և կարծում եմ, որ լրագրության մեջ դա անթույլատրելի է: Մենք հասարակության աչքերն ենք: Մենք վավերագրում ենք իրականությունը, մենք չպետք է իրավիճակները բեմադրենք լուսանկարչական խցիկի առջև: Եթե դու անում ես դա, ապա վստահությունը քո հանդեպ շեշտակիորեն նվազում է: Եվ հետո, ճակատագիրն այնքան զարմանալի նվերներ է մատուցում և այնպես է ծավալում իրադարձություններն օբյեկտիվի առջև, որ հորինելն անհնար է: Ես ուղղակի գնում եմ և փնտրում, թե ինչ տեղի կունենա իմ աչքի առաջ»,- է լուսանկարիչը: Սերգեյ Պոնոմարյովը 2015-ին արժանացել է World Press Photo մրցանակին Գազայից ռեպորտաժների համար: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |