![]() Հարևանի նոր «մերսեդեսը»Ադրբեջանի սպառազինության համալրումները վերջին ամիսներին Հունիսի 24-ին Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Խոսքը «Քրիզանտեմա- Ս» հակատանկային հրթիռային համակարգերի և դրա հրթիռների, ինչպես նաև՝ 9P157-4 տիպի հրամանատարաշտաբային մեքենայի մասին է: ![]() PanARMENIAN.Net - Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ երկրների միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի: Այս առթիվ PanARMENIAN.Net ը վերհիշում է, թե վերջին ամիսներին հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական տեխնիկայի էլ ինչ խոշոր ձեռքբերումների մասին է հայտնի դարձել: Սրանից 2 ամիս առաջ՝ ապրիլի 26-ին, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ էր ստացել՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրել է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար:Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ: Իր վերջին ձեռքբերումներից մեկը՝ իսրայելական նորագույն «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռը, Ադրբեջանն արդեն իսկ հասցրել է կիրառել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը «Սպայկով» մասնակի վնասվել է հայկական կողմի մեկ ռազմական տեխնիկա՝ «Օսա» զենիթահրթիռային համալիր: Դրանից օրեր առաջ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներից մեկի տարածքում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության նոր սերնդի М-346 ուսումնամարզական ինքնաթիռի շնորհանդեսը: Մարտի սկզբին էլ հայտնի էր դարձել, որ թուրքական Harp Arge ընկերությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ է վաճառել Ադրբեջանին, որն օգտագործում է էլեկտրամագնիսային խափանումների սկզբունքը: Գործարքը Harp Arge ընկերության համար առաջին փորձն է Ադրբեջան արտահանելու առումով: Սպառազինության այդ համակարգը հաջողությամբ փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer համակարգը բարձր արագության 2,4 ԳՀց և 5,8 ԳՀց հաճախականությամբ էլեկտրամագնիսային խափանումներ է ստեղծում՝ խախտելով կապն անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև: Համակարգը նաև ապակողմնորոշում է GPS-ը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |