Ազգ-ԿոնյակՀնեցված խմիչքն ընդդեմ երիտասարդ գիտնականների 2018-ից ակադեմիական տարկետման իրավունքի վերացում նախատեսող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն արդեն ազգային ժողովում է: Հասարակության որոշ շերտեր, հատկապես՝ ուսանողները, մտահոգված են, թե նոր օրենքը խանգարելու է երիտասարդներին Հայաստանում գիտությամբ զբաղվել: 23 հոկտեմբերի 2017 PanARMENIAN.Net - Արդյո՞ք միայն բանակն է խանգարում գիտության զարգացմանն ու արդյոք կլուծվեն գիտության խնդիրները՝ ապագա պոտենցիալ գիտնականներին բանակ չտանելով, մնում է հարցի տակ։ 2016-ին գիտության ֆինանսավորումը Հայաստանում կազմել է ՀՆԱ-ի 0.28%-ը, մինչդեռ միջազգային բազմաթիվ հեղինակավոր հետազոտությունների համաձայն՝ զարգացած գիտություն ունենալու համար յուրաքանչյուր պետություն պետք է ոլորտին հատկացնի ՀՆԱ-ի առնվազն 2-3%-ը, և 1%, որ գիտությունը հետընթաց չապրի: Գիտության ֆինանսավորումն ավելացնելու փոխարեն կառավարությունը կրճատում է այն․ ըստ 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, դրան հատկացվող գումարը 2017-ի 14,1 մլրդ դրամից կնվազի մինչև 13,3 մլրդ դրամ: Գիտության ֆինանսավորման առաջատար 2 երկիրը, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, զինվորական տարկետում չունեցող և պարտադիր զորակոչի համակարգերով Իսրայելն ու Հարավային Կորեան են: 2015-ին Իսրայելում հետազոտությունների վրա ծախսվել է ՀՆԱ 4.27 %-ը, Հվ. Կորեայում՝ 4.23%-ը, կամ, համապատասխանաբար, $12.7 մլրդ և $58.5 մլրդ։ Բնականաբար, գիտության ֆինանսավորման նման ծավալներ ակնկալել ՀՀ-ում անհնար է, բայց նաև սխալ կլինի կարծել, թե գիտության ֆինանսավորման ավելացման գումար ՀՀ-ում չկա։ Ընդամենը մեկ փաստ․ 2017-ին, ըստ Գիտության պետական կոմիտեի, բարձր արդյունավետություն ցուցադրած 31 երիտասարդ գիտնականին ընդամենը 27,9 մլն դրամ կամ յուրաքանչյուրին 900.000 դրամ հավելավճար է տրամադրվել։ 2015-ին միայն Երևանի քաղաքապետարանը կոնյակի վրա 1 մլն դրամով ավելի է ծախսել՝ 28,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ Scimago համակարգի, 2016-ին ՀՀ-ում տպագրվել է 1052 գիտական հոդված՝ ավելի քիչ, քան Նեպալում, Կամերունում և Տանզանիայում, իսկ դրանց գումարային h-index-ով, կամ, կոպիտ ասած, գիտական արժեքով, զիջել ենք, օրինակ, Մարոկկոյին, Բանգլադեշին ու Նիգերիային, հայտնվելով աշխարհում 70-րդ տեղում։ Բազմիցս հիշատակված Իսրայելն ու Հվ․ Կորեան ցանկում 16-րդ ու 18-րդ հորիզոնականներում են։ Նանե Մանասյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |