Tetris, նավթ և ԱմուլսարԻնչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը Հունվարի 19-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀՀ 4-րդ նախագահի՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը։ Ինչպես շատերն էին կանխատեսում, դա Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։ PanARMENIAN.Net-ը հետաքրքիր փաստեր է հավաքել նոր նախագահի թեկնածուի կենսագրությունից: 19 հունվարի 2018 PanARMENIAN.Net - ԵՊՀ-ից՝ Քեմբրիջ և Հարվարդ Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Արդեն 23 տարեկանում դարձել է ԵՊՀ-ում ֆիզիկայի դասախոս, հիմնադրել տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռևս «երկաթե վարագույրի» անկումից առաջ Սարգսյանը մեկնել է Մեծ Բրիտանիա։ 1984-85 և 1989-91 թվականներին նա օտարերկրյա հետազոտող և դասախոս է եղել աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում, խորհրդի անդամ Հարվարդի համալսարանում և Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտում: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, աշխատություններ: Tetris-ն ու դիվանագիտությունը Արմեն Սարգսյանը Tetris-Wordtris ընկերության համահիմնադիրներից է, որը զբաղվել է աշխարհահռչակ Tetris-ի տարբեր խաղային մոդիֆիկացիաների արտադրությամբ ու վաճառքով։ Դրանցից մեկի՝ Wordtris-ի կամ «տառերով» Tetris-ի ենթագրերում անգամ հիշատակվում է Սարգսյանի անունը՝ որպես խաղի ստեղծող։
ԽՍՀՄ անկումից հետո Սարգսյանը հիմնադրել է Լոնդոնում ՀՀ դեսպանատունն ու դարձել առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում: Դիվանագիտությունից վարչապետի աթոռ՝ և հեռացում Սարգսյանը ղեկավարում է ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվում է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը: 1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է: Պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, սակայն այդ օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ իրական պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սուր տարաձայնություններն էին: Սարգսյանը՝ Արևմուտքի և Եվրասիայի միջև էներգետիկ համաձայնագրերի միջնորդ Սարգսյանը 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է, եղել է բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի, Alcatel-ի, Telefonica-ի և այլ ընկերությունների խորհրդատու: Նրա անվան հետ են կապում Արևմուտքի և եվրասիական տարածաշրջանի էներգակիր երկրների միջև կնքված մի շարք խոշոր համաձայնագրեր:
Սարգյանը՝ Ամուլսարը շահագործող Lydian-ի տնօրեն 2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Հռոմի պապի և Կաթողիկոսի պարգևները 1997 թվականին Արմեն Սարգսյանը Վատիկանում Հռոմի պապ Պողոս երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ մեդալով: Իսկ 2008-ին նրան Սբ Գրիգոր Լուսավորչի մեդալ է շնորհել Ն. Ս. Օ Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ սերտ հարաբերությունները 2013 թվականի մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով ժամանել էր Հայաստան. ենթադրաբար այցը չէր կայանա, եթե չլիներ Արմեն Սարգսյանը: 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությունը:
Արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ուելսի արքայազն Չարլզը: Միջոցառման կազմակերպիչը Արմեն Սարգսյանն էր: Ունեցվածքի մասին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Արմեն Սարգսյանի հայտարարագրերում նշվում է, որ 2013-ին դեսպանի պաշտոնում նշանակվելիս նա հայտարարագրել է 3 առանձնատուն ու 2 բնակարան: 2016 թվականին նա հայտարարագրել է €5,7 միլիոն: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |