![]() Սոց.պատասխանատվությունն ու բիզնեսըՕրգանական անուշեղեն՝ հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար Հայաստանում արդեն 3 ամիս է՝ գործում է փախլավայի մասնագիտացված խանութ-սրահ: Այստեղ էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված համեղ քաղցրավենիքի վաճառքից ստացված շահույթի մի մասն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Խանութ-սրահի հիմնադիր Լյոլյա Բադեյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց Հայաստանում սոցիալական ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունների և կարևորության մասին: ![]() PanARMENIAN.Net - Հայկական խոհանոցի ամենահամեղ խմորեղենը՝ օրգանական հումքից Լյոլյա Բադեյանի խոսքով, գաղափարն իրագործելիս իր համար նշաձող է սահմանել՝ չստեղծել այնպիսի արտադրանք, որն ինքը որպես հաճախորդ երբեք չէր սպառի: Նա վստահ է, որ էկոլոգիապես մաքուր քաղցրավենիքը բարձր պահանջարկ կունենա շուկայում: «Խանութում տեսականին դեռևս սահմանափակ է: Չենք շտապում այն ավելացնել: Ցանկանում ենք դեռևս բարձր որակի արտադրանք ունենալ: Ամենակարևորն այն է, որ որակից դժգոհող հաճախորդ մինչև օրս չենք ունեցել: Արտադրանքն արտահանելու ծրագրեր էլ անպայման լինելու են», -ասում է Լյոլյա Բադեյանը: Աշխատատեղեր՝ հաշմանդամություն ունեցողներին Խանութ-սրահում ներկայումս կա 9 աշխատակից, որոնցից 5-ը հաշմանդամություն ունեն: «Կարծում եմ՝ բիզնեսն անպայման պետք է սոցիալական ազդեցության մաս ունենա: Շատ մեծ շարժիչ ուժ է գիտակցումը, որ դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո ձեռնարկատիրության, այլև մարդկանց համար, որոնք քո օգնության կարիքն ունեն», -ասում է Բադեյանը և հավելում, որ եթե բիզնեսը ձախողվի, տուժելու է ոչ միայն սեփականատերը, այլև մարդիկ, որոնք մեծ հույսեր են կապել այդ բիզնեսի հետ: Բիզնեսի կայացումից հետո շահույթի կեսն ուղղվելու է հաշմանդամություն ունեցողների կարիքների բավարարմանը: Հաջողակ սոց. ձեռներեցությունը՝ գործարարի և ՀԿ-ի գործակցության արդյունք «Սոցիալական ձեռներեցությամբ ի սկզբանե զբաղվել են հասարակական կազմակերպությունները։ Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ ՀԿ ոլորտի ներկայացուցիչները միշտ չէ, որ բիզնես մտածողություն և համապատասխան հմտություններ ունեն», -ասում է Բադեյանը: Նա նաև դեմ է, որ ոլորտում միայն գործարարներ լինեն՝ առանց ՀԿ-ների: Ասում է՝ միայն բիզնես մտածողություն ունեցող մարդկանց համար շատ դժվար կլինի պահել գաղափարի սոցիալական բաղադրիչը։ Որպեսզի սոցիալական ձեռնարկությունը կայանա, այն պետք է լինի ձեռնարկատիրոջ և հասարակական կազմակերպության գործակցության արդյունք: Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |