![]() Խաչապուրի bizimdirՎրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով Վրաստանը վերջին տասնամյակում դարձել է մի շարք թուրք-ադրբեջանական էներգետիկ, տրանսպորտային և բիզնես խոշոր նախագծերի ակտիվ օղակը: Առաջին հայացքից արդյունավետ թվացող այս եռակողմ տնտեսական գործակցությունը լուրջ կախվածության մեջ է գցել Վրաստանին, քանի որ ոչ էներգետիկ պաշարներով, և ոչ էլ աշխարհագրական դիրքով Հայաստանի հյուսիսային հարևանն առավելություններ չունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Ադրբեջանի տնտեսական ներկայությունը Վրաստանում՝ թվերով: ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը՝ Վրաստանի թիվ մեկ ներդրող Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ադրբեջանը 2016-ին Վրաստանում ամենաշատ ներդրումներն իրականցրած երկիրն է՝ ընդհանուր ներդրումների մոտ 36%-ը: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 17%-ով, երրորդում Մեծ Բրիտանիան՝ 7%-ով: Ընդ որում, Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկն ներդրողն է եղել ոչ միայն 2016-ին՝ $558 մլն, այլ նաև 2015-ին՝ $550 մլն: Ադրբեջանի կատարած ներդրումները Վրաստանում չորս տարում աճել են 8,4 անգամ: Թուրքիան 2016-ին Վրաստանում կատարել է մոտ $204 մլն-ի ներդրում: Արտահանում, ներմուծում 2017–ին Վրաստանի արտահանման 10%-ը պատկանել է Ադրբեջանին: Փաստացի, Ռուսաստանից հետո, Ադրբեջանը Վրաստանի ամենախոշոր ներկրողն է՝ $272,1 մլն-ով: Թուրքիան երրորդն է $216,5 մլն-ով, Հայաստանը՝ չորրոդը՝ $208,7 մլն-ով: 2017–ին Վրաստանն Ադրբեջանից իրականացրել է $609,7 մլն-ի ներմուծում, ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման մոտ 8%-ը: Ադրբեջանը Վրաստանի երրորդ խոշոր արտահանողն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո: Հայաստանի՝ Վրաստան կատարած արտահանման ծավալը կազմել է $281 մլն, ինչը մոտ 54%-ով քիչ է Ադրբեջանի ցուցանիշից: SOCAR-ը՝ Վրաստանի խոշոր հարկատու և գործատու 2006 թվականից Վրաստանում իր գործունեությունը սկսած Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ին է պատկանում Վրաստանի բենզինի շուկայի 72%-ը, և դիզելային վառելիքի՝ 61%-ը: Ընկերությունը, 2016-ի տվյալներով, Վրաստանում ունի 120 բենզալցակայան և երկրի երեք տասնյակից ավելի գազաբաշխիչ կայանների սեփականատերն է: Այն նաև Վրաստանի թիվ մեկ հարկատուն է: SOCAR Georgia Petrolium-ի կայքի տվյալներով, Վրաստանում ընկերությունը կատարել է մոտ $215 մլն-ի ներդրում: Ընկերությունում աշխատում է մոտ 1500 մարդ: Ադրբեջանը՝ «կապույտ վառելիքի» մենատեր Վրաստանում 2017-ին Ադրբեջանը Վրաստանին մատակակարել է 2,347 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է Վրաստան ներկրված գազի ծավալի 95,5%-ը: 2018-ին Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալը նախատեսվում է հասցնել 2,457 խմ-ի: Ընթացիկ տարում Ադրբեջանը կդառնա Վրաստան ներկրվող գազի 99.6%-ի մատակարարը: Վրաստանում գրանցված է մոտ 300 ադրբեջանական ընկերություն՝ 7000 աշխատատեղով, Ադրբեջանում գործող վրացական կապիտալով ընկերությունները կազմում են մոտ 110: Վրաստանում ապրող ադրբեջանցիների մոտ 21%-ը գիտի վրացերեն 2016 թվականի տվյալներով, ադրբեջանցիները Վրաստանում ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են կազմում: Նրանց թիվը կազմում է 233.000 կամ ընդհանուր բնակչության 6.2%-ը: Հայերի թիվը երկրում կազմում է 168.100 կամ ընդհանուր բնակչության 4.5%-ը: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Վրաստանում ապրող ադրբեջանցիների մոտ 21%-ն է խոսում վրացերեն: Իսկ ադրբեջանցիների 97,6%-ն ամուսնացած է ադրբեջանցու հետ: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |