![]() Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկիցՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին Ապրիլի առաջին կեսին մեկնարկած Թավշյա հեղափոխությունը զբոսաշրջության, ներդրողների հետաքրքրության և մակրոտնտեսական ցուցանիշների անկման մտահոգություններ առաջացրեց Հայաստանում: Հեղափոխության «ամենաթեժ» օրերին հնչում էին ընդհուպ տնտեսական կոլապսի վերաբերյալ կանխատեսումներ: Սակայն ներքաղաքական ցնցումների նկատմամբ, որպես կանոն, ամենախոցելիի՝ ազգային արժույթի կայունությունը ցույց տվեց, որ Հայաստանը կարողացել է հեղափոխությունից դուրս գալ նվազագույն տնտեսական կորուստներով, ի տարբերություն ժամանակակից աշխարհում եղած մի շարք այլ հեղափոխությունների, որոնք զուգորդվել են տնտեսական «խուճախով» և իրենց հետևից թողել քաոսի ու անորոշության վիճակ: Մեծմասամբ, կաթվածահար չեղավ նաև պետական համակարգի աշխատանքը՝ քաղաքացիները շարունակեցին թոշակ և աշխատավարձ ստանալ, պետությունն էլ՝ հարկեր հավաքագրել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչպես են ազդել «թավշյա» իրադարձությունները Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: ![]() PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-ապրիլին» հրապարակման համաձայն՝ ապրիլին՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ամենաակտիվ շրջանում, մակրոտնտեսական ցուցանիշներն անկում ապրեցին: Սակայն մայիսին, համաձայն նույն ԱՎԾ-ի տվյալների, տնտեսությունն իր հունի մեջ ընկավ: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն Եթե ապրիլին մարտի համեմատ արդյունաբերությունը նվազել էր 16%-ով, ապա մայիսին, ապրիլի համեմատ այն աճել է 13,3 %-ով: Մասնավորապես, 22,2%-ով աճել է մշակող արդյունաբերությունը. ապրիլին ոլորտն անկում էր ապրել 30%-ով` նվազել էր ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի արտադրությունը: Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին նվազել է հանքարդյունաբերությունը՝ մոտ 5%-ով։ Ապրիլին շինարարության ծավալն անկում էր ապրել մոտ 12%-ով, մայիսին՝ ապրիլ ամսվա նկատմամբ այն աճել է 42,4%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ապրիլին մարտի նկատմամբ աճել էր մոտ 44%-ով, մայիսին աճը կազմել է 41,9%: Արտահանում, ներմուծում, առևտրաշրջանառություն Ապրիլ ամսին մարտի նկատմամբ հայաստանյան տնտեսության արտաքին հատվածում նույնպես ցուցանիշների անկում էր գրանցվել. նվազել էր արտահանումը՝ մոտ 13%-ով, ներմուծումը՝ մոտ 10%-ով: Մայիսին արտահանման նվազման տեմպը կրճատվել է, անկումը նախորդ ամսվա նկատմամբ կազմել է 5%: Ներմուծումը շարունակել է աճել՝ 11,8%: Առևտրաշրջանառությունն ապրիլին նվազել է մոտ 5%-ով, մայիսին՝ աճել՝ 12,1%-ով: Ապրիլին ծառայությունների ծավալն աննշան էր աճել՝ 0,5%-ով, մայիսին աճը կազմել է 6,5%: Գներ ու աշխատավարձ Սպառողական շուկայում ապրիլ ամսին գրանցվել է մոտ կես տոկոսանոց գնանկում: 1,2%-ով էժանացել են սննդամթերքը, 0,1%-ով՝ կոմունալ ծառայությունները, թանկացել են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: Սպառողական ապրանքների էժանացման միտում է արձանագրվել նաև մայիսին՝ 1,1%: Հայաստանում ապրիլին 2,5%-ով նվազել է միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 163.496 դրամ: Մայիսին միջին աշխատավարձի չնչին՝ 0,1%-անոց աճ է գրանցվել. այն կազմել է167.314 դրամ: Արտաքին պարտքի նվազում Արտաքին պարտքը նվազել է 0,2%-ով ՝ մարտ ամսվա $5,559 մլրդ-ի փոխարեն ապրիլի վերջի դրությամբ կազմելով $5,574 մլրդ: Մայսիսին արտաքին պարտքի ցուցանիշը դարձյալ անկում է ապրել՝ 0,7%-ով՝ կազմելով$5,494 մլրդ: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |