Բյուջեն լցվում է խոշորների հաշվինՄյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։ 1 օգոստոսի 2018 PanARMENIAN.Net - 2018-ի՝ հետհեղափոխական 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճել են 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 64,5 մլրդ դրամով կամ 31,6%-ով: 2016-2017 թվականներին խոշորներից գանձվող հարկերի աճի տեմպերն անհամեմատ ավելի դանդաղ էին․ նախորդ տարվա 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ հավաքագրված հարկերի աճը կազմել էր 16%, իսկ համադրելի՝ 2016-ի 2-րդ եռամսյակի համեմատ՝ 7%: Համադրելով 2016-2018 թվականների 2-րդ եռամսյակների ցուցանիշները, կարելի է եզրակացնել, որ Թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարողներից գանձվող հարկերի աճի տեմպն արագացել է 4,5 անգամ։ Մյուս տնտեսվարողներից գանձվող հարկային վճարները, ընդհակառակը, կտրուկ անկում են գրանցել․ հետհեղափոխական եռամսյակում դրանք կազմել են 63,1 մլրդ դրամ, ինչը 30-32%-ով պակաս է 1-ին եռամսյակի ու 2017-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշներից։ Ստորև ներկայացնում ենք վերջին 3 տարիների համադրելի՝ 2-րդ եռամսյակների ընթացքում 1000 խոշոր հարկատուներից ու մյուս բոլոր տնտեսվարողներից հավաքված հարկերի ծավալի վայրիվերումները:
Արդյունքում, 2018 թվականի առաջին կիսամյակում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների պետական բյուջե վճարած հարկերն աճել են մոտ 18%-ով, կազմելով 446,6 մլրդ դրամ՝ 378,5 մլրդ-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է մուտքագրվել 602,1 մլրդ դրամ հարկ, ինչը 9,5%-ով գերազանցում է 2017 թվականի 549,6 մլրդ դրամն և 17,5%-ով` 2016-ի 512 մլրդ դրամը: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |