![]() Քո կլասիկ ցավը տանեմ, Կուշտունիցա, մարդ ա վատացելԻնչ մեմեր մեզ մնացին 2018-ից 2018-ն իրադարձություններով այնքան հարուստ տարի էր, որ, ինչպես գրել էինք վերջերս, 1 տարի առաջ կոմայում եղած հայն արթնանալուց և բոլոր փոփոխությունների մասին իմանալուց հետո նորից կընկներ կոմայի մեջ: Բնականաբար ՀՀ կյնաքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բուռն արձագանք էին գտնում ոչ միայն հանրության, այլև հայ պաշտոնյաների, պետական այրերի և այլ՝ հասարակական կարծիք ձևավորող անհատների շրջանում: ![]() PanARMENIAN.Net - Ամփոփելով տարին՝ PanARMENIAN.Net –ը հավաքել է 2018-ի ընթացքում հնչած ամենահետաքրքիր ու փայլուն մտքերը, որոնք քննարկումների առարկա են դարձել համացանցում, «ծնել» բազմաթիվ մեմեր ու կատակներ և իրենց տեղը գտել մարդկանց բառապաշարում՝ ստանալով նոր իմաստներ: Տարին սկսեց նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, իր անկեղծ ոճով պատմելով «կոմունիստների ժամանակներից» և որդիների «բիզնեսային երևույթներից»: 2018-ի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ չէր պատկերացնում, որ «երկրում իրավիճակ կփոխվի», և վստահորեն ասում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ու շարունակելու է ղեկավարել կառույցը: Տարվա ամենաքննարկված իրադարձություններից էր Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստը, երբ «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերը լցրեցին: Այդ ժամանակ հատկապես քննարկվեց ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանի կողմից կոյուղաջուրը գետնին թափած Մարինա Խաչատրյանին դահլիճից դուրս շպրտելու փաստը: Չնայած ինքը՝ Վարդանյանը համարում էր, որ ջենթլմենական քայլ է արել՝ օգնելով Խաչատրյանին «դուրս գալ դահլիճից»: Որոշ ժամանակ անց Գոռ Վարդանյանը նաև այլ պարզաբանումներ է արել դեպքի առնչությամբ. Դեպքն այնքան արտառոց էր, որ արձագանքել էին նույնիսկ ամենաքիչ խոսող քաղգործիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Արտահայտվել էր նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Տարվա ամենաքննարկված ու նշանակալից իրադարձությունը թավշյա հեղափոխությունն էր, որից հայությանը մնաց ոչ միայն նոր կառավարություն, այլև բազմաթիվ զվարժալի պատմություններ, աֆորիզմներ ու մեմեր: Այսպես, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքներին երբեմն շնչելու օդ չէր լինում, ինչի հետևանքով շատ հաճախ վատանում էր ամբոխի մեջ կանգնած մարդկանց ինքնազգացողությունը, և այդ մասին հայտնում էին Նիկոլ Փաշինյանին: Նա էլ, իր հերթին, հայտարարում էր այդ մասին: Այժմ այս արտահայտությունն օգտագործվում է տարբեր իրավիճակներում: Այդ օրերի ԱԺ նիստերն ամենադիտվածն էին ՀՀ պատմության մեջ: Ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ տեղի ունեցավ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որն ավարտվեց շատ արագ, բայց Փաշինյանը հասցրեց իր միտքը տեղ հասցնել: Իսկ դրա հաջորդ օրը տեղի ունեցավ մի անսպասելի, իսկ ոմանց համար՝ գուցե սպասելի իրադարձություն. ՀՀ երրորդ նախագահ և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Հանրահավաքներին մասնակցած մարդկանց քանակի և Հանրապետության հրապարակի տարողունակության մասին Գալուստ Սահակյանն ուներ իր պատկերացումները: Կարճ՝ այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդհատել չի կարելի, նույնիսկ եթե դա անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո նշանակվեցին նախարարները, հասարակության լայն շերտերում շատերի հետաքրքրությունը շարժեց Լիլիթ Մակունցը, որին քչերն էին ճանաչում: Գագիկ Ծառուկյանը՝ մենաշնորհի մասին. Լքելու և հեռանալու մասին. Իսկ որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն սկսեց խուզարկումներ անցկացնել մի քանի հայտնի քաղաքական գործիչների տներում՝ երբեմն ներխուժելով, բայց երբեք չմոռանալով քաղաքավարության մասին: Իսկ «քաղաքավարի ներխուժումից» 4 օր անց Մովսիսյանը ցանկություն հայտնեց «օրինական կյանքով» ապրելու: Այնուհետև եկավ հուլիսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանք առաջադրվեց: Չուշացավ նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի արձագանքը: Օգոստոսի 29-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի անգլերենի գիտելիքներն էր ստուգում՝ առաջարկելով նրան կրկնել հայերեն հնչեցրած հարցն օտար լեզվով: Իսկ սա Երևանի ավագանու ընտրություններից առաջ նախկին դերասան և ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից՝ «սևերի և սպիտակների երանգների» մասին: Այս տարի շատ քննարկվեց նաև ԼԳԲՏ թեման: «Ասֆալտին փռելու» և դրանից հաճույք չստանալու մասին․ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել վերջին ամիսների ընթացքում, մեծ մասը՝ արտասահմանյան լրատվականներին, հիմնականում՝ ռուսական: Հասցրել է նաև մի քիչ սպառնալ Նիկոլ Փաշինյանին: Մի քիչ՝ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջևքիմիայի մասին: ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի համար թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր: ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը տարվա հաջորդ հետաքրքիր և մեմերով լեցուն իրադարձությունն էր: Հիշարժան է հատկապես Անգլիայից ժամանած լորդերի և լորդուհիների փաստը: Մի քիչ «խառը բաների» մասին՝ Գագիկ Ծառուկյանի կողմից: Իսկ տարվա ամենա-ամենա աֆորիզմ կարելի է հռչակել մեծ բանավեճի ընթացքում ԲՀԿ առաջնորդի կողմից Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը: Անկախ սոցցանցերում օգտատերերի բողոքներից Երևանում երթևեկության անմխիթար վիճակի մասին, ոստիկանությունից հայտնում են, որ «վերահսկում են իրավիճակը»: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |