Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացելԻնչպես են ՀՀ-ում ներում շնորհում «Ներման մասին» ՀՀ օրենքով յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ներում ստանալու խնդրագրով դիմել պետությանը: Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին: PanARMENIAN.Net ը մանրամասներ է ներկայացնում վերոհիշյալ խնդրագրի վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանում է դատապարտյալին ներում շնորհելու օրենքով սահմանված ընթացակարգը: 10 հունվարի 2019 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հարցին ի պատասախան, թե արդյոք ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ենոքյանի խնդրագրին, ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը շեշտեց, որ ՀՀ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգը ենթակա չէ հրապարակման: Ինչ է ներման խնդրագիրը, ով է այն ուսումնասիրում Ներման խնդրագիր գրավոր դիմում է, որը պետությունից ներում ստանալու նպատակով իրավունք ունի ներկայացնելու հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Խնդրագիրը ներկայացվում է արդարադատության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն՝ այս դեպքում արդարադատության նախարարություն: Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունն այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում ՀՀ վարչապետին: Անձնական գործը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ՀՀ վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ դրա վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Խնդրագրի եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, ՀՀ վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Այն խորհրդատվական բնույթ ունի: ՀՀ վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում, Հանրապետության նախագահին է ներկայացնում ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում): Ներում շնորհելու կամ մերժոլու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: «Ներման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ՀՀ նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում ՀՀ արչապետին: Եթե ՀՀ նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է ՀՀ վարչապետին, և վերջինս 5-օրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում է նախագահին, ապա նա եռօրյա ժամկետում կամ ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Իսկ եթե վարչապետն ընդունում է նախագահի առարկությունը, ապա առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում, առարկությանը համապատասխան, խմբագրում է հրամանագրի նախագիծը և նորից ներկայացնում նախագահին: ՀՀ նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, նախարարություն: Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար |