«Հանձնվելուց» մեկ տարի անցՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի ԶԼՄ-ներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը: Այն պետք է տեղադրվի նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել նախկին և ներկա իշխող կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ֆինանսական կարողությունը: 2 մայիսի 2019 PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության, նախորդ տարում 2017-ի համեմատ անդամակցության վճարները գրեթե եռապատկվել են՝ 4.17 մլն դրամից 11.58 մլն դրամի հասնելով: 2017-ին՝ մինչև իշխանության գլուխ անցնելը, ՔՊ-ն ֆիզիկական անձանցից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո կուսակցությունն ունեցել է 23 անհատ նվիրատու. նրանք 2018-ին, ընդհանուր առմամբ, իշխող ուժի հաշվեհամարին են փոխանցել ավելի քան 81.4 մլն դրամ: Իրավաբանական անձանց կողմից արված նվիրատվությունները նախորդ տարում կազմել են 9.6 մլն դրամ: Նրանց թվում են այժմ խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ID բանկը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն «Զիգզագ», «Ավանգարդ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Իմիջ ՄԳ» և «Գապէքս» ՍՊԸ-ները: Իսկ Հեղափոխությանը նախորդած տարում` 2017-ին, փոխանցումներ իրավաբանական անձանց կողմից չեն եղել: Ինչպես իշխանություն ունենալուց առաջ, այնպես էլ դրանից հետո կուսակցությունը նոր գույք ձեռք չի բերել: Հայաստանի հանրապետական կուսակցություն ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո նախկին իշխող ուժը, պաշտոնապես լքել է ավելի քան 8000 մարդ. այսինքն՝ այդքան մարդ կուսակցության գրասենյակ դիմում է ներկայացրել անդամակցությունը դադարեցնելու մասին: Սրան զուգահեռ 2017-ին 2018-ի համեմատ կրկնակի նվազել են անդամավճարից գոյացող միջոցները՝ 433.1 մլն դրամից 215.4 մլն դրամի հասնելով: Ըստ նախկին իշխող ուժի՝ 2017-ին կուսակցությունը Ֆիզիկական անձանց կողմից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա 2018-ին նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 26 մլն դրամ: Նախորդ երկու տարում, եթե հավատանք հաշվետվությանը, իրավաբանական անձինք նույնպես գեթ մեկ լումա չեն փոխանցել այն ժամանակվա իշխող ուժին: Կուսակցությունը ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին, ունեցել է ավելի քան 60 անշարժ գույք՝ այդ թվում հաղոտարածքներ և շենքեր, ինչպես նաև ավելի քան 7 միավոր շարժական գույք: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Բաժնի այլ նյութերը Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» 2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» |