Ձեր ուիքենդի bookmark-ըԻնչ դիտել շաբաթ-կիրակի Համավարակի պատճառով շատերս հանգստյան օրերն ակտիվ կազմակերպելու փոխարեն անցկացնում ենք համակարգչի դիմաց, սերիալներ ու տեսանյութեր դիտելով։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է շաբաթվա ամենահետաքրքիր 8 ռուսալեզու ու 2 անգլալեզու տեսանյութը: 26 հունիսի 2020 PanARMENIAN.Net - Ճանապարհորդություններ կամ պատմություն, Սիլիկոնե հովիտ կամ առողջություն: Հուսով ենք՝ կօգնենք ուիքենդն մի քիչ ավելի հաճելի ու օգտակար դարձնել: Այնպես որ bookmark արեք նյութի հղումը՝ չկորցնելու համար։ Սահմանների փակ լինելը դեռ ճանապարհորդելուց հրաժարվելու պատճառ չէ․ ուկրաինցի հայտնի բլոգեր Անտոն Պտուշկինը մեկնել է հայրենիքի Կարպատյան լեռներ ու իր բլոգի հերթական գունեղ, և, այս անգամ, լուռ հրապարակումն արել։ Տևողությունը 25 րոպե է: Հայտնի բժիշկ, կրկին ուկրաինացի Եվգենի Կոմարովսկին իր տարբերվող ոճով ամփոփում է կորոնավիրուսային ամիսը՝ սկսած նորություններից և վերջրացած կարևոր գիտական բացահայտնումներով: Որտեղ է, ըստ նրա, անհրաժեշտ դիմակ կրել, որտեղ է մեծ վարակվելու ռիսկը և ինչպես նվազեցնել դա՝ պարզագույն մեթոդներով, վտանգավոր են արդյոք զուգարանակոնքերն ու հետաքրքիր այլ թեմաներ: Տևողությունը 49 րոպե է: Ինչպե՞ս անցան Պոմպեյի վերջին ժամերը․ Արիադնեի վիլլայի պեղումներին մասնակցող հնագետ Ալեքսանդր Բուտյագինը պատմում է քաղաքի անկման մասին Arzamas-ի պոդքաստում․ 35 րոպե եք դիտելու: Լեոնիդ Պարֆյոնովից երբեք շատ չի լինում․ հայտնի հաղորդավարն այս շաբաթ պատմել է 2010-ի կարևոր իրադարձությունների մասին: Էյաֆյատլայոկուդլի ժայթքումն ու Վիկիլիքսը, առաջին iPad-ն ու Լեհաստանի նախագահի մահը, ՍԿԱՆԴԱԼՆԵՐ, ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ երկժամանոց old-school տեսանյութում: Մեկ այլ հայտնի բլոգեր Անտոն Լյադովն էլ դեռ մինչև կորոնավիրուսն անցել է ամերիկա-կանադական ամբողջ սահմանով ու նկարագրել դրա կյանքը՝ երկու կողմից։ 41 րոպեանոց տեսանյութը մեկ շաբաթում 1․5 մլն-ից ավելի դիտում է հավաքել: Շաբաթ օրը` հունիսի 27-ին, Թումոն հյուրընկալելու է հայտնի Лентач, N+1, Образовач և այլ նախագծերի հիմնադիր, գիտական լրագրող Անդրեյ Կոնյաևին (միանալ դասախոսությանը կարելի է հղումով): Իսկ ստորև նրա Kuji Podcast-ի՝ ռուսալեզու ամենահայտնի պոդքաստներից մեկի վերջին թողարկումն է՝ մոտ 1 ժամանոց: Ռուսական ռոքի սիրահարներն էլ կարող են դիտել Արտեմի Տրոիցկու հարցազրույցը ещёнепознер նախագծի հեղինակ Նիկոլայ Սոլոդնիկովին: Հաստատ շատերդ եք դիտել Յուրի Դուդի՝ Սիլիկոնե հովտին նվիրված հայտնի թողարկումը: BBC-ն իր դոկումենտալ ֆիլմում անդրադառնում է թեմային այլ՝ ոչ այդքան լուսավոր կողմից։ Առաջին մասը՝ ստորև, երկրորդը՝ հղումով: Վերջին 22 տարուց 20-ի դեպքում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Այսօր համար 1 CՕ2 արտանետողը Չինաստանն է, բայց, օրինակ, Գերմանիան ամբողջ պատմության ընթացքում արտանետել է ավելի շատ ածխաթթու գազ, քան Աֆրիկան ու Հնդկատանը միասին: Ո՞վ է պատնմության մեջ ամենաշատը մեղավոր գլոբալ տաքացման համար՝ Kurzgesagt-ի 10 րոպեանոց անիմացիոն տեսանյութում: Պարզվում է՝ ոստիկաններն իրենց ավելի ագրեսիվ են պահում, երբ ռազմականի պես համազգեստով են ու լավ զինված։ Պատճառը նաև այն է, որ հոգեբանորեն նրանց մոտ սկսում է աշխատել պաշտպանել «մերոնց» «նրանցից» զինվորական ռեֆլեքսը, այնինչ ոստիկանները պիտի բոլորին վերաբերվեն որպես «մերոնց»։ Մանրամասները՝ Vox-ի տեսանյութում․ 8 րոպե կծախսեք: Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |