Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը«Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Ադրբեջանի պետական պաշտոնյան՝ Ադրբեջանի սփյուռքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Թողրուլ Ալլահվերդիլին, թվիթերում բացեիբաց պահանջում է, որ «ոմանք իրենց դատարկ գլուխները մեկընդմիշտ մտցնեն՝ ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են: Աշխարհի ադրբեջանցիների 6-րդ կոնգրեսը Ադրբեջանը կկազմակերպի Թավրիզում կամ Երևանում»: 20 ապրիլի 2022 PanARMENIAN.Net - Աշխարհի ադրբեջանցիների համաժողովները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ և Ադրբեջանի պաշտոնյայի սանձարձակ սպառնալիքը ուրվագծում է Ադրբեջանի գործողությունները առաջիկա 5 տարվա համար: Նաև ցուցադրելով Բաքվի իշխող վերնախավում պատերազմից հետո տիրող անզուսպ ոգևորությունը:
Շուշիում պատրաստվում են անցկացնել այս տարվա՝ 5-րդ համաժողովը: Ինչի պատճառով էլ սկսվել է Իրան–Ադրբեջան նոր սկանդալը: Կամ շարունակվում է հինը։ Ադրբեջանցիների հավաքը Իրանում անվանել են հակաիրանական: Իրանական մեդիահարթակներից մեկը գրել է․ «Բաքուն փորձում է Ղարաբաղի տարածաշրջանն օգտագործել որպես հենակետ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար: Դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո»։ Իրանի այսպիսի արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ադրբեջանցիներ կոչվածի մեջ Բաքուն տեղավորում է նաև Իրանի տարածքի թյուրքախոս իրանցիներին: Եվ փաստացի Իրանի քաղաքացիների առաջնորդ է հռչակում Իլհամ Ալիևին:
Ավելին՝ համաժողովի մասին հոլովակը քարտեզով է, որի վրա Սյունիքի մի մասը՝ Զանգեզուրի միջանցք կոչված հատվածը, ներկայացվում է Ադրբեջանի տարածքում, ինչի հետևանքով Հայաստանը սահման չունի Իրանի հետ: Սա զայրացրել է Իրանի քարոզչական հարթակներին, որոնք պաշտպանում են Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է: Թվիթերում հոխորտացող Ադրբեջանի պաշտոնյային իրանցիները զգուշացրել են՝ զսպել երևակայությունը, որովհետև Արաքսից հյուսիս ընկած Ադրբեջանն արհեստածին է, իրական և միակ Ադրբեջանը Իրանի տարածքում է, և կասկած չկա, որ ապագայում այդ նույն պաշտոնյան կմասնակցի աշխարհի իրանցիների համաժողովին: Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |