Նոր Pixel, պլանշետ ու «խելացի» ժամացույցներGoogle I/O 2022-ի 5 ամենահետաքրքիր նորույթները 6 տարվա դադարից հետո Google-ը կրկին կազմակերպել է դևելոփերների համար անցկացվող Google I/O 2022 պրեզենտացիան: Բազմաթիվ ծրագրային լուծումների ու թարմացումների հետ մեկտեղ, ընկերությունը մանրամասներ է ներկայացրել նաև հարդվերային նորամուծություններից: Ամենահետաքրքիրը՝ նոր Pixel-ից մինչև ընկերության առաջին «խելացի» ժամացույցները, PanARMENIAN.Net-ի կարճ ամփոփման մեջ: 12 մայիսի 2022 PanARMENIAN.Net - Վերադարձ պլանշետների շուկա Ամենաանսպասելի նորությունն էր ընկերության վերադարձը պլանշետների շուկա: Google-ը ներկայացրեց սեփական արտադրության Tensor պրոցեսորով աշխատող Pixel պլանշետը՝ խոստանալով, որ այն շուկայում կհայտնվի 2023թ-ին ու անվանելով այն «իդեալական կոմպանիոն Pixel սմարթֆոնի համար»: Ծրագրային ապահովման հիմքում լինելու է թարմացված Android 12L-ը: Շնորհանդեսի շրջանակներում հայտարարվեց, որ մեծ դիսփլեյների վրա աշխատելու համար թարմացվելու է նաև 20 հավելված, այդ թվում՝ YouTube Music, Play Store, Google Maps, Gmail, Google Home, Google Lens, One, Google TV և այլն:
Հետաքրքիրն այն է, որ դեռ 2015թ-ին ընկերությունը հայտարարել էր պլանշետների արտադրությունը դադարեցնելու մասին: Google-ի վերջին պլանշետներն էին 2015թ-ի Pixel C-ն՝ Android-ով ու 2018թ-ի Pixel Slate-ը՝ Chrome OS-ով: «Խելացի» ժամացույցներ
Google-ը ներկայացրեց նաև իր առաջին «խելացի» ժամացույցները, որոնց լուսանկարները ցանցում էին հայտնվել դեռ ապրիլի վերջին: Google Pixel Watch-ը՝ Wear OS 3-ով, ինտեգրված է լինելու ֆիթնեսի ու առողջությանը հետևելու Fitbit էկոհամակարգին: Տեխնիկական մանրամասներն առայժմ անհայտ են, ժամացույցները վերամշակված չժանգոտվող պողպատից են ու ունեն փոխարինելի գոտի: Ընկերությունը խոստանում է նաև օրիգինալ, ինովացիոն ծրագրային ապահովում, այդ թվում՝ «խելացի» տան կառավարման Google Home-ը, ձայնային հրամանների հնարավորություն և այլն: Նորույթը վաճառքում կհայտնվի այս տարվա աշնանը: Ֆլագմանական սմարթֆոններ
Pixel 7 ու Pixel 7 Pro սմաթֆոնների պաշտոնական ռելիզը տեղի կունենա այս տարվա աշնանը: Դրանք կստանան հաջորդ սերնդի Tensor CPU ու, առաջին անգամ, Android 13՝ «անմիջապես տուփից», Pixel 7-ը ունենալու է մեկ տեսախցիկ, Pixel 7 Pro-ն՝ երեք: Այլ տեխնիկական մանրամասներ դեռ հայտնի չեն: Pixel 7-ն առաջարկվելու է սև, սպիտակ ու դեղին, իսկ Pixel 7 Pro-ն՝ սև, սպիտակ ու կանաչ գունային տարբերակներով: Հասանելի Pixel 6a «Գրեթե ֆլագմանական» Pixel 6a-ն համալրվելու է 8-միջուկ 2.8 ԳՀց Tensor CPU-ով, 4410 մԱժ մարտկոցով, Wi-Fi 6E-ի ու Bluetooth 5.2.-ի աջակցությամբ: Սմարթֆոնն ունի երեք տեսախցիկ՝ հիմնական՝ 12,2 Մպ, f/1,7 (Sony IMX363), լայնանկյուն 12 Մպ, f/2,2 (Sony IMX386) ու դիմային 8 Մպ, f/2,0, ինչպես նաև՝ 6,1", 2340×1080, OLED, 60 Հց դիսփլեյ, ծրագրային ապահովումը՝ Android 12:
Սմարթֆոնի նախնական պատվերները հասանելի կլինեն արդեն հուլիսին, արժեքը՝ $449: Pixel Buds Pro ֆլագմանական ականջակալներ
Կարմիր, մոխրագույն, սև ու լիմոնային գույների Pixel Buds Pro ականջակալները, 6-միջուկ աուդիոչիպով ու շրջակա աղմուկի ակտիվ ու ադապտիվ խլացման հնարավորությամբ, կարժենան $199 ու վաճառքում կհայտնվեն հուլիսին: Ականջակալներում ձայնի ինտենսիվությունը նույնպես կառավարվելու է ավտոմատ կերպով՝ կախված շրջակա միջավայրի աղմուկներից: Google-ը խոստանում է 31 ժամ ավտոնոմ աշխատանք քեյսով, անլար լիցքավորման հնարավորություն, IPX4 պաշտպանություն ականջակալների ու IPX2՝ քեյսի համար, ինչպես նաև Bluetooth 5.0.: Արման Գասպարյան Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |