Վերջին սլոուփոքըInternet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Փոքրիկ սփոյլեր ենթավերնագրի համար. ուշադիր զննության դեպքում, ոչ մի նկատելի հետևանք էլ չկա։ Microsoft-ը հունիսի 15-ին վերջապես հայտարարեց իր հնագույն Internet Explorer բրաուզերից հրաժարվելու մասին, այժմ IE մուտք գործելիս օգտատիրոջն ավտոմատ առաջարկվում է օգտվել ընկերության մեկ այլ՝ Edge լուծումից։ «Աշխարհի ամենադանդաղ բրաուզերը», «սլոուփոքերի արքան», «ամենապոպուլյար բրաուզերն այլ բրաուզերներ քաշելու համար» վաղուց վերածվել է մեմի։ 17 հունիսի 2022 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը փորձել է հասկանալ դրա փակման հետևանքները թե ընդհանրապես աշխարհում, թե, մասնավորապես` Հայաստանում։ Internet Explorer բրաուզերի դեբյուտը տեղի է ունեցել 1995թ-ի օգոստոսին: Ամենադանդաղ բրաուզերի հռչակը IE-ն ստացել էր ոչ միայն վեբ-կայքերի ներբեռնման, այլև պարբերական թարմացումների արագության համար: Չնայած դրան, որոշ ժամանակ այն մնում էր ամենապոպուլյարը, քանի որ տասնամյակներով ներառված էր Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում: Օգտատերերի մի մասը այն օգտագործում էր միայն մեկ անգամ՝ այլ բրաուզեր ներբեռնելու համար, որոշ մասն էլ շարունակում էր օգտվել IE-ից՝ չկարողանալով կամ չցանկանալով այլ բրաուզերներ ներբեռնել: 2013թ-ին Microsoft-ը վերջին անգամ թարմացրեց բրաուզերը՝ միայն հազվագյուտ դեպքերում անվտանգության փաթչեր տրամադրելով, իսկ 2015-ից ընկերությունը սկսեց առաջ մղել Edge-ը: 2019-ին Microsoft-ը բացահայտ հայտարարեց, որ IE-ն անվտանգ չէ ու կոչ արեց օգտատերերին հրաժարվել բրաուզերից, իսկ 2021-ին հայտարարեց լուծումից լիովին հրաժարվելու մտադրության մասին: Ու միայն օրերս՝ հունիսի 15-ին, Microsoft-ը կյանքի կոչեց իր մտադրությունը:
Բրաուզերների պոպուլյարությունն աշխարհում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter Թվում է, թե IE-ի անհետացումը պետք է աննկատ մնար, սակայն Lansweeper հետազոտական ընկերության տվյալներով՝ դա անսպասելի էր աշխարհով մեկ տասնյակ հազարավոր ընկերությունների համար, մասնավորապես՝ խոսքը Windows 10-ով աշխատող կորպորատիվ համակարգիչների 47%-ի մասին է: Հետազոտողները ուսումնասիրել են 33 հազար ընկերությունների շուրջ 9 մլն համակարգիչ: Lansweeper-ի փորձագետները նշում են, որ դիտարկվել են օպերացիոն համակարգի միայն այն տարբերակները, որոնք դեռ ստանում են թարմացումներ, սակայն շատ կորպորատիվ համակարգիչներում Windows 10-ի վաղ տարբերակներ են, որոնք վաղուց չեն թարմացվում: Հետևաբար, IE օգտագործող W10-ով կորպորատիվ համակարգիչների չափաբաժինը կարող է ավելի մեծ լինել:
Բրաուզերների պոպուլյարությունը Հայաստանում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter Սակայն ավելի ուշադիր զննության դեպքում պարզ է դառնում, որ խնդիրն այնքան էլ մեծ չէ: Նույն Lansweeper-ի փորձագետները նկատում են՝ շատ ընկերություններ, որոնք չեն շտապում անցում կատարել Windows 11-ի (որում արդեն նախատեղադրված է Edge բրաուզերը), ոչ ամեն օր են օգտագործում IE-ն ու օգտագործում են ոչ որպես հիմնական բրաուզեր: Վիճակագրությունը հաշվի է առնում բրաուզերի օգտագործման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Edge-ի միջոցով IE ռեժիմում հնագույն վեբ կայքերը բացելը, այլ բրաուզեր ներբեռնելու համար IE օգտագործելը և այլն:
Internet Explorer-ի պոպուլյարության մակարդակը Հայաստանում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter StatCounter պորտալի վիճակագրության համաձայն, IE-ի համաշխարհային չափաբաժինը, հաշվի առնելով թե առանձին օգտատերերի, ու թե օֆիսային համակարգիչները, 2022-ի մայիսին չի գերազանցել 1.65%-ը, այն դեպքում, երբ Edge-ինը կազմել է 10.12%, Firefox-ինը՝ 7.66%, իսկ Google Chrome-ինը՝ 66.16%:
Հայաստանում Internet Explorer-ի ու Opera-ի պոպուլյարության մակարդակների համեմատությունը 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ դժվար թե IE-ի վերանալը որևիցե խնդիր առաջացնի: «Իհարկե, Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր հին բրաուզերներ են օգտագործում, սակայն կորպորատիվ մակարդակով նման բան գրեթե գոյություն չունի, ու նույնիսկ հին համակարգիչների վրա արդեն ավանդաբար Chrome են ներբեռնում արդեն վաճառողները»,- նշում է նա: Նույն StatCounter-ի տվյալներով՝ Հայաստանում IE-ի օգտագործման չափաբաժինը զիջում է անգամ Opera-ին, որինը մայիսին կազմել է 0.94%: Արման Գասպարյան Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները Համակարգիչների արքան Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |