«ԳԱԶՊՐՈՄԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուս մոնոպոլիստը կապահովի կապույտ վառելիքի հանրապետության պահանջարկի կեսը:

Աշնանը, հնարավոր է, որ Հայաստանում կրկին կառաջադրվի էլեկտրաէներգիայի վարձավճարների վերանայման հարցը: Դոլարի հանդեպ դրամի կուրսի իջեցումն այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնց արդյունքում էլեկտրաէներգիայի կիլովատ ժամի դիմաց գինը կարող է աճել: Սա առաջին հերթին պայմանավորված է գազի գնից, որի համար հայկական կողմը վճարում է դոլարով: Կապույտ վառելիքի գների անխուսափելի տատանումները կարող էին հանգեցնել անկայունության, եթե Հայաստանի կառավարությունը պայմանագիր չկնքեր ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Այսօրվանից ռուս մոնոպոլիստը սկսել է հանրապետություն ներկրել բնական գազ: Երկարաժամկետ համաձայնագիրը նախատեսում է, որ ներկրողը չի փոփոխելու գները առնվազն մինչեւ 2005թվականը:
PanARMENIAN.Net - Մինչ այժմ հանարապետություն գազ ներկրող մոնոպոլիստը «Իտերա» ընկերությունն էր: Այսուհետ հանարապետությանը անհարժեշտ գազի կեսը կմատակարարի համագործակցության առավել գրավիչ պայմաններ առաջարկող «Գազպրոմ» ընկերությունը: «Իտերան», որի հանդեպ Երեւանը որոշակի պարտավորություններ ունի կմնա հայկական շուկայում եւ կապահովի կապույտ վառելիքի պահանջարկի 50 տոկոսը: Հայաստանը տարեկան օգտագործում է շուրջ մեկ միլիարդ 200 միլիոն կուբամետր գազ: Սակայն, մոտ ժամանակներս Հայաստան ներկրվող գազի ծավալները կարող է աճեն, քանի որ սպասվում է Ադրկովկասում ամենամեծ` Հրազդանի ՀԷԿ-ի վերաշահագործումը նոր հզորությամբ եւ որի արտադրանքը նախատեսվում է վաճառել հանրապետությունից դուրս:

Գործարքը կնքվել է «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության հետ, որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունից բացի «Գազպրոմը» եւ «Իտերան»: «Գազպրոմի» հետ համագործակցության մասին որոշումը բաժնետերերի կողմից ընդունվել է միաձայն: Այսինք, «Իտերան» կամավոր համաձայնել է զիջել հայկական շուկայի կեսը: «գազպրոմի» առաջարկած գները ցածր չեն «Իտերայի» թելադրած գներից: սակայն հայկական կողմի համար «Գազպրոմի» առաջարկի գրավիչ կողմն այն է, որ «Գազպրոմը» երաշխիքներ է տալիս գների անփոփոխության մասին, որը չկար «Իտերայի» հետ պայմանագրում:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը հավելյալ երաշխիքներ կապահովի կապույտ վառելիքի գների կայունության: Հստակ սպասելիքներ կան, որ «գազպրոմի» հետ պայմանագիրը թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---