ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԸ, ԹՈւՐՔԸ, ԱՄՐԻԿԱՑԻՆ Ու ՌՈՒՍԸ

ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանում անցկացվող զինավարժությունները կարող են պատմական իրադարձություն դառնալ:

Հայասատանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն ի խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները: 19 երկրներից ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացվող կրթական ծրագրի նպատակն է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների եւ անդամ-պետությունների մասնակցությամբ իրականացվող բազմազգ գործողությունների ընթացքում զարգացնել հետեւակային ուժերի փոխգործակցությունը: Զորավարժությունների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանք առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Աննախադեպ է այն, որ դրանց մասնակցում է Ռուսաստանը: Բացի այդ, հատկանշական է, որ չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա բարդ հարաբերություններին, Թուրքիան ուղարկել է իր սպաներին:
PanARMENIAN.Net - Զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ հինգ հարյուր զինծառայող, ենթադրում է խաղաղաստեղծ գործուղության պատկերումը: Մշակվում է փոքր ստորաբաժանումների փոխգործակցություն: Սրանով է բացատրվում համեմատաբար քիչ ուժերի ներգրավումը: Զորավարժությունների նախապատրաստումը համակարգում է ՆԱՏՕ-ի Հարավային Եվրոպայում միացյալ զինված ուժերի հրամանատար ադմիրալ Գրեգորի Ջոնսոնը: Զորավարժությունները ղեկավարում են միացյալ հրամանատարության ալյանսի «Հարավ» խմբավորման ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Քաբակը եւ Հայաստանի պաշտպանության նախարարության լիազոր ներկայացուցիչ գնդապետ Մուրադ Իսախանյանը: Պատմության մեջ առաջին անգամ թուրք զինվորականները ենթարկվում են հայ սպայի հրամաններին:

Նախապես Երեւանում շատերն էին դժգոհություն արտահայտել, որ Հայաստանի հողը թուրք զինվորի կոշիկների տակ կոխկրտվելու է, որը նախկինում եկել էր այստեղ միայն բռնության նպատակով: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին վերջ դրեց թուրքերի մասնկացության նպատակահարմարության մասին վեճին: Նա համերկրացիներին կոչ արեց զուսպ վերաբերվել թուրք զինվորականների հետ համագործակցությանը: Նախարարը հայտարարեց, որ հնարավոր է համարում հայ եւ թուրք զինվորականների դաշնակացային հարաբերությունները: «Պատկերացրեք, որ տարածաշրջանում հայտնվում է զինված ահաբեկչական խմբավորում, որը վտանգ է ներկայացնում եւ Եւերանի, եւ Անկարայի համար: Անձամբ ես տվյալ պարագայում պատրաստ եմ համագործակցել Թուրքիայի հետ»,- հայտարարել է նախարարը:

Ի տարբերություն թուրքերի, ադրբեջանցիները որոշեցին բոյկոտել «Համատեղ լավագույն ջանք- 2003» զորավարժությունները: Պատճառն այն է, որ դրանք անցկացվում են Հայաստանում: Իսկ ահա Մոսկվային, ընդհակառակը, այդ հանգամանքը գրավում է: Ռուսաստանը ուղարկել է հետեւակային ջոկատ եւ շտաբի սպաների մեկ խումբ: Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի բաժնի ղեկավար, գեներալ Միքայել Մելքոնյանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զինավարժություններին մասնակցելու` Մոսկվայի որոշումը շատ դեպքերում բացատարվում է հենց այն հանգամանքով, որ դրանք անցկացվում են Հայաստանի տարածքում, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերնէ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը չէր մասնակցել անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած նմանատիպ զորավարժություններին:

Համաշխարհային ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանում ացկացնելու փաստը մեկնաբանվում է որպես Հյուսիսատլանտյան դաշինքում Երեւանի աստիճանական ներգրավում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի զուգորդական անդամ Հայաստանն իրականում հետեւողական է դաշինքի հետ համագործակցության ամրապնդման ձգտման մեջ: Երկրի քաղաքական եւ զինվորական ղեկավարությունը հակասություն չի տեսնում այն բանում, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Միացյալ անվտանգության պայմանագրին, միաժամանակ` համագործակցում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Չէ որ ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները զարգացնում են նաեւ ՄԱՊ-ի այլ անդամ-պետություններ, մասնավորապես` Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ, հիմքեր չկան խոսելու դաշինքի անդամների կազմում Հայաստանին ներգրավելու մասին: Չնայած վերջերս «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը Հայաստանը ներգրավել էր ՆԱՏՕ մուտք գործել ցանկացող պետությունների ցուցակում: Երեւանը չի պատրաստվում հարեւան երկրների օրինակին հետեւել, որոնք առանց թաքցնելու հայտարարում են դաշինքի լիիրավ անդամ դառնալու իրենց ցանկության մասին: Երեւանը հավատարիմ է մնում ամրագրված կոմպլեմենտար քաղաքականությանը, որը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը թե ՆԱՏՕ-ի, եւ թե Ռուսաստանի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---