ՀԱՅԵՐԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄԴաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է իր ներկայացուցիչներին առաջադրել Ֆրանսիայի երկու ընտրական տեղամասերում: Եվրոպայի հայկական կազմակերպությունները մտադիր են ակտիվորեն մասնակցել Եվրոխորհրդարանի գալիք ընտրություններին: Դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է իր թեկնածուներին ներկայացնել Ֆրանսիայի երկու ընտրական տեղամասում: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, նրանց գլխավոր խնդիրը կլինի Թուրքիային Եվրոպական միության մեջ ընդգրկելու համար նախնական պայմանների կատարման ցուցակի մեջ պահպանել հայերի ցեղասպանության ճանաչման հարցը: ![]() PanARMENIAN.Net - Միասնական Եվրոպայի օրենսդիր մարմնի անդամների ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունիսի 13-ին: Եվրոմիության անդամ-երկրների քաղաքացիները կընտրեն 626 պատգամավոր: Նրանցից 87-ը կընտրվեն Ֆրանսիայից, որտեղ հայկական համայնքի հնարավորություններն առավել զգալի են: Ընտրական համակարգի վերջին փոփոխությունները նախատեսում են յուրաքանչյուր երկրում ունենալ ոչ թե մեկ, այլ` մի քանի ընտրատեղամաս: Ֆրանսիայում դրանք 8-ը կլինեն: Դաշնակցությունը պատրաստվում է իր թեկնածուներին առաջադրել մայրաքաղաքում եւ Լիոնն ու Մարսելը միացնող տեղամասում: Այստեղ բնակվող հայերը ընտրողների ընդհանուր թվի քիչ տոկոսը չեն կազմում: Ֆրանսիայի դաշնակցական ղեկավարները արդեն սկսել են կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց կողմ ձայները կարող են ակնկալել: Ընտրությունների նախաշեմին կուսակցությունը մտադիր է ծրագրային փաստաթուղթ հրապարակել, որտեղ կներկայացվի միասնական Եվրոպայի ապագան: Գալիք ընտրություններին հայերի հաջողության հնարավորությունները բարձր չեն գնահատվում: Սակայն դաշնակցականների կարծիքով, ընտրություններին անմիջական մասնակցությունը Եվրոպական համայնքի օրենսդիր իշխանության ձեւավորման վրա ազդելու ամենարդյունավետ միջոցն է: Դաշնակցության արեւմտաեվրոպական տարածքային կոմիտեի առաջնորդներից Մուրադ Փափազյանը վերջերս հայտարարել է, որ երկու ընտրատեղամասերում թեկնածուների առաջադրման մասին որոշումը բացատրվում է նրանով, որ եվրոպական քաղաքական կուսակցությունները չեն ցանկանում իրենց ցուցակներում ներառել հայերին: «Եվրախորհրդի ընտրություններին մասնակցելով, մենք կարող ենք միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել հայերի ցեղասպանության խնդրի վրա»,- ասել է Փափազյանը Փարիզում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր Եվրոխորհրդարանի կողմից 1915թ.-ի ցեղասպանության ճանաչման 25 ամյակին: Ցեղասպանության փաստի հերքմանը հակազդելու եվրոպական օրենսդիրների անհետեւողականությունն է ստիպել հայկական կազմակերպություններին ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին հայերի ցեղասպանության հարցն ըստ էության հանվեց ԵԽ-ին անդամակցության ձգտող Թուրքիային ներկայացված պայմանների ցուցակից: Եվրոպական խորհրդարանը հաստատել է Թուրքիային առնչվող զեկույցը, որտեղ չի խոսվում Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն հայտնի է, որ զեկույցի նախագիծը բավականին հստակ ձեւակերպումներ էր պարունակում, որոնք արտահայտում էին Եվրոպայի վերաբերմունքը 1915թ.-ի իրադարձություններին: Ցեղասպանության ճանաչման կոչը զեկույցից դուրս էր հանվել վերջին րոպեին: Անկարային կրկին անգամ հաջողվեց պայմանավորվել այն գնի մասին, որը նրանք պետք է վճարեին իրականացրած սարսափելի ոճրագործության դիմաց: Միաժամանակ, հարկ է նշել, որ նիստին ներկա 329 խորհրդարականներից 113-ը դեմ էին քվեարկել հայերի ցեղասպանության ճանաչման մերժումը նախատեսող փաստաթղթին: Հիմքեր կան ենթադրելու, որ Եվրախորհրդարանի նոր կազմը, որը պետք է վերջնական որոշում կայացնի ԵԽ-ին Թուրքիայի անդամակցության հարցին, առավել զգայուն կլինի հայկական լոբբիի ազդեցությանը: Դրա գրավականը կլինի ընտրությունների նախաշեմին Եվրոպայի հայկական կազմակերպությունների ցուցաբերած աննախադեպ քաղաքական ակտիվությունը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |