ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԱՃՈւՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՀԱՆԴՈւՐԺՈՂԱԿԱՆՈւԹՅՈւՆԸՀանրաճանաչ երգչին քարկոծել են Հեյդար Ալիեւի հասցեին հաճոյախոսություններ անելու համար: Թուրքական Ադանա քաղաքում երկուշաբթի տեղի ունեցած պատահարը հերթական ապացույցը դարձավ այն բանի, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հարաբերություններն իրականում ամենեւին էլ եղբայրական չեն: Թուրք երիտասարդության ադրբեջանաֆոբիան այս անգամ դրսեւորվեց թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի համերգի ժամանակ: Իր ելույթը նա որոշել էր նվիրել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին: Հենց որ երգիչը հայտարարեց այդ մասին, դահլիճից նրա վրա տեղացին կրակայրիչներ, փայտիկներ, եւ նույնիսկ` քարեր: Հանդիսատեսը սկսեց վանկարկել հակաադրբեջանական կարգախոսներ: Պատահարը լարվեց ոստիկանների միջամտությունից, որոնք փորձում էին ձերբակալել Բաքվի հանդեպ բայրացակամության դեմ հանդես եկեղ երիտասարդների առավել ակտիվ ներկայացուցիչներին: ![]() PanARMENIAN.Net - Ադանա քաղաքի համերգասրահի պատահարն ամենեւին միակը չէ: Կան մի շարք այլ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում բոլորը չէ որ ողջունում են Ալիեւի եւ ընդհանրապես Ադրբեջանի վարչակարգի աջակցությանն ուղղված Անկարայի քայլերը: Ալիեւյան կլանի հովանավորությունից հրաժարվելու պահանջով վերջերս հանդես է եկել երկրի վաչապետի նախկին օգնականը: Նմանատիպ ելույթներ են ունեցել նաեւ ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչներ: Թուրքերն ավելի ու ավելի հստակորեն են ըմբռնում, որ Բաքվում հնչող «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի տակ թաքնված է նենգ քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս «կրտսեր եղբայրներին» օգտագործել Անկարայի հնարավորությունները` փոխարենը ոչինչ չտալով: Թուրքերն հատկապես անհանգստացած են նրանով, թե ինչպես են իրենց հայրենակիցներին վերաբերվում Բաքվում: Վերջին շրջանում Ադրբեջանում գրանցվել են թուրքերի սպանության դեպքեր: Մոտավորապես կես տարի առաջ զինված անձանց հարձակմանն էին ենթարկվել Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող 21-ամյա Բուլենթ Չիմենը եւ նրա եղբայր Մուրադը: Վերջինս հրաշքով կենդանի էր մնացել, իսկ Բուլենթը մահացել էր հիվանդանոցում: Զոհված ուսանողի հարյուրավոր համերկրացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Բաքվում թուրքական դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցներն իրենց երկրի ղեկավարությունից պահանջում էին Ադրբեջանի կառավարությանը ստիպել կասեցնել թուրքերի հանդեպ բռնությունները: Նմանատիպ դեպքերը Բաքվում եզակի չեն: Միայն Բաքվի Նասիմինսյան շրջանի տարածքում վերջին երկու տարիների ընթացքում տեղի է ունեցել թուրքական քաղաքացիների երեք սպանություն: 2000թ.-ի դեկտեմբերին թուրք ուսանողները բողոքի երթ էին կազմակերպել ի նշան իրենց համաքաղաքացի, Ադրբեջանի տեխնիկական ինստիտուտի ուսանող 25-ամյա Դոհան Ահմեդի սպանության դեմ: Ցուցարարների զայրույթն էր առաջացրել այն, որ իրավապահ մարմինները փորձել էին ազգային հողի վրա կատարված հանցագործությունը վերագրել սովորական կենցաղային պատահարի: Միեւնույն ժամանակ Ահմադի ընկերները տեղեկություններ ունեին այն մասին, որ իրականում նա սպանվել էր թուրք բոլշեւիկների կողմից, որոնք գոհ չէին եղել աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրախաղին մասնակցած Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականների խաղի արդյունքներից: Թուրք ձեռներեցները Բաքվում առավել անհանգիստ են իրենց զգում, քան ուսանողները: Երկու տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում զինված հարձակում էր տեղի ունեցել Թուրքիայի քաղաքացի Մահմեդ Հակկիի վրա: Իսկ այս տարվա հունվարի վերջին Բաքվի հյուրանոցում մահացել էր Թուրքիայում հայտնի ձեռներեց, «Մետրո Տուրիզմ» խոշոր տրամսպորտային ընկերության սեփականատեր Հալիդ Օզթուրքը: Թուրքական ԶԼՄ-երի տվյալներով, նա «սպանվել էր ինչ-որ ադրբեջանցու դանակի հարվածից հյուրանոցի չորրորդ հարկում գտնվող համարում»: Թուրք ձեռներեցները հիմքեր ունեն անհանգստանալ ոչ միայն սեփական անվտանգության, այլեւ` իրենց ներդրումների համար: Անկարայում վաղուց են խոսում Բաքվի իշխանավորների անհետեւողականության մասին, որոնք զուտ խոսքերով են երաշխավորում թուրք բիզնեսմենների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Իրականում թուրքական կապիտալն Ադրբեջանում ամենեւին պաշտպանված չէ: Ամենացայտուն օրինակներից է «Բարմեկ» թուրքական ձեռնարկության փորձը, որը ստանձնել է Ադրբեջանի էներգոհամակարգի ղեկավարումը: Չնայած, որ այս ընկերությունը Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է հսկայական գումարներ, Բաքվի զանգվածային լրատվամիջոցներն այդ ձեռնարկության վարկաբեկմանն ուղղված նպատակաուղղված քաղաքականություն են վարում: Վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքափոխանակության ծավալները կրճատվել են երկու անգամ: Պաշտոնական Անկարան այս փաստը կապում է առաջին հերթին Ադրբեջանի կիրառած ճանապարհային հարկի հետ: Հայտնի է, որ Թուրքիայի համար սահմանված ճանապարհային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի համար սահմանվածից: Այս հանգամանքը Անկարայում զայրույթ է առաջացնում: Հարկի իջեցման` Թուրքիայի անընդմեջ պահանջները դեռեւս ոչ մի արդյունք չեն տվել: Թուրքերը պահանջներ ունեն նաեւ ուղղված մաքսային ծառայությանը, որն, իրենց կարծիքով, գիտակցաբար խոչընդոտում է Ադրբեջանում ներդրումներ կատարելուն: Թուրք ձեռներեցների համար անհասկանալի են արհեստական սահմանափակումները` կապված որոշ արտադրատեսակների ներմուծմանը, մասնավորապես` քիմիական արտադրանքին: Բերված բոլոր փաստերը հաստատում են, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հարաբերություններն իրապես հեռու են եղբայրական լինելուց: Անկարայում կարծես թե արդեն դադարել են չնկատել «կրտսեր եղբայրների» ոչբարեկամական դրսեւորումները եւ վճարում են նրանց «միեւնույն դրամով»: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |