ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑՌուսաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, Ադրբեջանի իշխանությունները գիտեն այս մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկում ահաբեկիչների ֆինանսավորումը կասեցնելու ուղղությամբ: Ռուսաստանի իրավապահ մարմինները նոր փաստեր են ձեռք բերել, որոնք վկայում են ադրբեջանցիների հետ չեչեն ահաբեկիչների ունեցած սերտ կապերի մասին: Հակաահաբեկչական գործողությունների տարածքային օպերատիվ շտաբն օրերս տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվում գործում է բարեգործական հիմնադրամ, որը ֆինանսավորում է Հյուսիսային Կովկասում գործող ծայրահեղական խմբավորմանը: Դրանից անմիջապես հետո համապատասխան հայտարարություն է տարածել նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Փաստաթղթում նշվում է բանդիտային խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները բացահայտելուն ուղղված հաջող օպերացիայի մասին: Ռուսաստանի ՆԳՆ-ն հավաստում է, որ գրոհայինների հովանավորների հետքը տանում է Ադրբեջանի մայրաքաղաք: PanARMENIAN.Net - Ռիզվան մականունով գրոհայինին ձերբակալելու շնորհիվ, հակաահաբեկչական գործողությունների տարածքային օպերատիվ շտաբին հաջողվել է գտնել նախկինում ունեցած տեղեկատվությունները հաստատող փաստեր: Նրա ցուցմունքների համաձայն, Բաքվում գործող «Ասսալամ» իսլամական հիմնադրամը ֆինանսավորում է մի քանի հանցագործ խմաբավորումների, որոնք ահաբեկչություններ են իրականացնում Չեչենական հանրապետության Նոժայ-յուրտովի եւ Վեդենի շրջաններում: (Հետաքրքրական է, որ հիմնադրամի անունը թարգմանաբար նշանակում է «խաղաղաություն»): «Նշված հիմնադրամը նյութական աջակցություն է ցուցաբերում նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվող կամ բուժման նպատակով այնտեղ գտնվող գրոհայիններին»,- նշվում է ՆԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Հաղորդագրությնա մեջ շեշտվում է, որ Ռիզվանի ցուցմունքների համաձայն, «Ադրբեջանի իշխանությունները բավականաչափ տեղեկացված են «Ասսալամ» հիմնադրամի գործունեության մասին, սակայն առայժմ ոչինչ չեն ձեռնարկում այն չեզոքացնելու համար»: Նույնիսկ Ալիեւի վարչակարգի պաշտոնական անձինք միանշանակ չեն հերքում այն փաստը, որ Բաքվում իրոք գործում են ահաբեկիչներին ֆինանսավորող կառույցներ: Երկրի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովն օրերս հայտարարել է, որ «բացառված չէ այդ տեղեկատվության ճշմարտացի լինելը»: Չնայած խիստ դժվար է հասկանալ, թե ինչ կարող է նշանակել այս մշուշոտ հայտարարությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նախարարը տեղյակ է, որ «Ասսալամ» հիմնադրամն առաջին տարին չէ, որ գործում է Բաքվում: Այս առումով հատկանշական է Ադրբեջանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման բաժնի պետ ֆազիլ Մամեդովի հայտարարությունը: Նա հաստատել է, որ 2000թ.-ին հիմնադրամի ղեկավարությունն իրոք դիմել է պաշտոնապես գրանցվելու համար: Այդ ժամանակ իրավապահ մարմինները ոչինչ չեն ձեռնարկել կասեցնելու ահաբեկիչներին ֆինանսավորող հիմնադրամի անօրինական գործունեությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական հատուկ ծառայություններին հաջողվում է բացահայտել Ադրբեջանի հետ չեչեն գրոհայինների կապը: Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեւսկին հավաստեց, որ անհերքելի փաստեր կան այն մասին, որ «բարեգործական միջազգային հիմնադրամի» ադրբեջանական մասնաճյուղի հաշվին միջոցներ են հավաքվում Մոսկվայում եւ Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գործողություններ իրականացնող բանդիտային խմբավորումներին ֆինանսավորելու համար: Հաստատված է, որ այսօր արդեն զոհված հրամանատար Հաթթաբը Բաքվից ստացել է բավականաչափ պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ եւ այլ սարքավորումներ: «Բարեգործական միջազգային հիմնադրամի» առաջնորդ Էնաամ Առնաուտը հաստատել է այդ տեղեկատվությունը: Ադրբեջանի իշխանությունները դասեր չքաղեցին Հաթթաբի բանդայի ֆինանսավորման պատմությունից: Այսօր էլ Բաքուն մնում է ամենամեծ առաջնահերթ աղբյուրներից մեկը, որոնք ահաբեկիչների համար Չեչնիա են ուղարկում զենք եւ զինամթերք, ֆինանսներ: Իրավապահ մարմինները կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում ջանքեր գործադրել ծայրահեղական էմիսսարների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Այս հանգամանքը զամանք է առաջացնում ռուս իշխանավորների մոտ: Մեկնաբանների կարծիքով, ադրբեջանական հատուկ ծառայությունների անգործության հետեւանք կարող է լինել այն, որ Ռուսաստանը այդ երկրի նկատմամբ կկիրառի վիզայի համակարգ: Այս մասին առավել աղմկով են խոսում պետական դումայում: ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Պարտության առաջին ամիսը Դրագոմանների ժամանակը Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին |