«ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ»- պնդում են Բաքվի բազեները: Շաբաթ ավարտվեց Մինսկի խմբի համանախագահների շրջայցը տարածաշրջան: բաքվում եւ երեւանում շարունակում են մեկնաբանել այցի արդյունքները եւ համեմատել հայաստանում, ղարաբաղում ու Ադրբեջանում արված միջնորդների հայտարարությունները: վերլուծաբանները նշում են, որ այս անգամ խաղարարներին Բաքվում բավականչափ սառն են ընդունել: Ադրբեջանի քաղաքական էլիտան եւ մամուլը խիստ դժգոհ են համանախագահների արտահայտություններից: 19 հուլիսի 2004 PanARMENIAN.Net - Տվյալներ չկան այն մասին, թե այցի ընթացքում համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներ են ներկայացրել: Միաժամանակ լրագրողների այն հարցին, թե նոր առաջարկներ կա՞ն օրակարգում, հենց իրենք` միջնորդները միանշանակ «ոչ» չպատասխանեցին: Բաքվում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսին ամերկյան դիվանագետ Սթիվեն Մաննը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ որոշվել է չհրապարակել բանակցությունների բովանդակությունը: Հիշեցնենք, որ նախկինում եւ Վարդան Օսկանյանը, եւ Էլդար Մամեդյարովը հայտարարել էին, որ կոնկրետ առաջարկներ չեն սպասում համանախագահներից: Այնուհանդերձ, նկատելի է, որ այս անգամ համանախագահներն առավել հետեւողականորեն, քան սովորաբար արտահայտվեցին փոխզիջումների անհրաժեշտության մասին: Ընդ որում այդ մասին Բաքվում նրանք շատ խոսեցին, որն էլ եւ թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում նրանք ճկունություն չեն տեսնում հենց պաշտոնական Բաքվի կողմից: Ադրբեջանի քաղաքական էլիտան խիստ անհանգստացած է, որ հենց իրենցից են այժմ զիջումներ ակնկալում: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆի Գուլուզադեի խոսքերով, ԱՄՆ-ի դեսպանի մոտ հանդիպման ժամանակ հնչած համանախագահների հայտարարությունների բնույթը տանում է նրան, որ «Ադրբեջանը պետք է հաշտվի զավթման արդյունքների հետ, հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարից եւ համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»: Այնինչ, միջնորդների հետ հանդիպած հայ քաղաքագետներն իրենց վրա չեն զգացել ակնհայտ ճնշումներ: Ադրբեջանցիների այն տպավորությունը, թե համանախագահները նրանց կոչ են անում հաշտվել Ղարաբաղի կորստի հետ, ինչ-որ չափով արդարացված են: Բնականաբար միջնորդներից եւ ոչ մեկը ուղիղ տեքստով նման բան չի ասել, սակայն միջնորդների հայտարարությունների որոշ շեշտադրումներ բավականին հետաքրքրական են: Հատկանշական է մասնավորապես ռուս դիվանագետ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն ի պատասխան 1994թ.-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի` տարածքների ազատագրման մասին ընդունած որոշման կատարման պահանջին: Նա ասել է. «Բանաձեւն ընդունվել է այլ իրադրության մեջ եւ այսօր այն չի կարող իրականացվել: Այդ պահանջների կատարման ժամկետները մարվել են»: Այսպիսով, նա հասկացրել է, որ Մինսկի խումբը փակված է համարում ղարաբաղցիների կողմից անվտանգության գոտու տարածքների միակողմանի վերադարձի հնարավորության հարցը: Մինչ այժմ նման հստակությամբ ոչ մի համանախագահ չէր խոսել: Զարմանալի կլիներ, որ սրանից հետո ադրբեջանական «բազեները» Մինսկի խմբին անվստահություն հայտնելու կոչեր չանեին: Իրենք` համանախագահներն այդ կոչերը սառնասրտությամբ են ընդունել: «Մինսկի խմբի հանդեպ ձեր անվստահությունն այնդքան էլ կարեւոր չէ..Մեր գործունեության հետ համաձայն լինեք, թե` ոչ, ստիպված եք լինելու զմայլվել մեր դեմքերով»,- ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է ֆրանսիական կողմի համանախագահ Անրի Ժակոլեն` նշելով նաեւ, որ իրենք եւ հակամարտության կողմերի ղեկավարությունից, եւ միջազգային հանրությունից տրված մանդաթ ունեն: Միակ բանը, որով Ժակոլեն կարողացավ հանգստացնել ադրբեջանցիներին, այն էր, որ տարածաշրջանի երկրների հաջորդ այցը համանախագահները կսկսեն Բաքվից: Այս լուրն ադրբեջանցի քաղաքագետները գնահատեցին որպես վկայաություն այն բանի, թե միջնորդները կամ չեն գնա Ղարաբաղ, կամ կգնան Ադրբեջանի տարածքով: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով |