ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԻՄՔ Է ԴՐՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԱդրբեջանական ԶԼՄ-ի այս տարբերակը կարող է հիմնավորված լինել: Ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների լոնդոնյան բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրանց արդյունավետության մասին տեղեկությունները հակասական են: Եթե հավատանք Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած «525-րդ թերթի» աղբյուրին, ապա Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած քննարկման առարկան կարգավորման կոնկրետ ձեւաչափն է եղել: Ավելին, թերթը հավաստում է, որ «կողմերը այդ հարցի հստակ պայմանավորվածության շեմին են կանգնած»: Այս տեղեկությունները կարելի էր սենսացիոն համարել, եթե համոզված լինեինք, որ դրանք ստացվել են վստահելի աղբյուրներից: Սակայն ամեն դեպքում զգուշավոր լավատեսության համար որոշակի հիմքեր նկատելի են: 18 ապրիլի 2005 PanARMENIAN.Net - «525-րդ թերթը» միակ ադրբեջանական պարբերականը չէ, որ տեղեկություններ ունի այն մասին, որ համանախագահներն արագացնում են բանակցությունները: Բաքվի «Զերկալո» թերթի տեղեկատվությամբ «համանախագահները կողմերից պահանջում են հրապարակայնորեն ընդունել, որ պատրաստ են իրադարձությունների արագացման տարբերակին»: Այս թերթի մեկնաբանը տվյալներ ունի այն մասին, որ համանախագահները ձգտում են Երեւանից եւ Բաքվից զիջումների հասնել մինչեւ աշուն, երբ Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրությունները: Գաղափարի էությունը հետեւայլն է. Ղարաբաղի հարցում միայն իրական զիջումների դեպքում համանախագահ-երկրները աչքերը կփակեն այն փաստի վրա, թե ինչպես Իլհամ Ալիեւը իր վերահսկողության տակ կվերցնի խորհրդարանը: Հրապարակման հեղինակը պնդում է, որ զիջումներից հրաժարվելու դեպքում «ինչպես Բաքվին, այնպես էլ Երեւանին կարելի կլինի վախեցնել թավշյա հեղափոխությամբ»: Այս տարբերակը կարող է որոշակի հիմք ունենալ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանում նույնպես մոտ ապագայում սպասվում է քվեարկություն` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս երկու քվեարկություններն էլ արտաքին ուժերի կողմից կարող են օգտագործվել ներկայիս իշխանավորների փոփոխության համար: Միջնորդների զգուշավոր լավատեսությունը նկատելի է նաեւ լոնդոնյան հանդիպումից առաջ տարածված համանախագահների համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաեւ` Յուրի Մերզլյակովի վերջին ելույթում, որում նա հիշատակեց առաջարկությունների ինչ-որ փաթեթի գոյության մասին: Որոշակի առաջխաղացման հաստատում կարելի է համարել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի անսպասելի հայտարարությունը, որ արվեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Դիմիտրի Ռուպելի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Էլդար Մամեդյարովն ասաց. «եթե խաղաղ գործընթացը շարունակվի, ապա Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կներգրավվի բանակցություններին»: Այսպիսով, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն հակված է համաձայնել Ղարաբաղի «քաղաքական շրջանակների ներկայացուցիչների» հետ անմիջական երկխոսության հաստատաման անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջների հետ: Եվ չնայած Մամեդյարովը խոսում է բանակցություններին «ադրբեջանական համայնքի» մասնակցության մասին եւս, պետք է նկատել, որ նախկինում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ներկայացուցչի շուրթերիցոչ ոք չէր լսել Արկադի Ղուկասյանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին խոսքեր: Այսինքն, առաջընթացն իսկապես նկատելի է, եւ սա չի կարող միջնորդներին լավատեսություն չներշնչել: Եվ նույնիսկ հենց Մամեդյարովն է լավատեսի տպավորություն թողնում, որը նախկինում նրա մոտ չէր նկատվում: Շատ բան է նշանակում նրա մի արտահայտությունը. «մենք լավ հնարավորություն ունենք առաջխաղացում ունենալու համար»: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |