ԳԵՐՄԱՆԻԱՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ Է ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ «ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄPanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հեյկի Ռենատե Պայչը: Գերմանիան ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ ամենամեծ դոնոր- պետությունն է: 25 մայիսի 2005 PanARMENIAN.Net - Ինչպե՞ս եք գնահատում հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները: Հ. Պ.Հայաստանի անկախությունից հետո մեր երկրները զարգացնում են բարեկամական եւ ակտիվ հարաբերություններ բոլոր ոլորտներում: Գերմանիան ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ ամենամեծ դոնոր- պետությունն է: Ի՞նչ մակարդակի վրա է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը եւ ինչպիսի՞ք են դրա զարգացման հեռանկարները: Հ. Պ.Հանրապետության անկախացման շրջանում տնտեսական համագործակցության շրջանակներում Գերմանիան Հայաստանին է տրամադրել 169,5 միլիոն եվրո: Տեխնոլոգիական համագործակցության հիմնական ծրագիրը (GTZ) ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ` Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների խթանմանը: Հայ-գերմանական ֆինանսական գործակցությունը ներառում է երեք հիմնական ոլորտներ. Էներգետիկ, կոմունալ ենթակառույցների զարգացում եւ ֆինանսական ու մասնավոր հատվածի զարգացում: 2005թ.-ի ապրիլին Բոննում կայացած բազմակողմ բանակցությունների արդյունքում Հայաստանին տրամադրվեց 27 միլիոն եվրո երկամյա ծրագրի իրականացման համար: Մտադի՞ր են արդյոք Գերմանիան եւ Հայաստանն իրականացնել նոր ծրագրեր առեւտրա-տնտեսական եւ տուրիստական ոլորտներում: Հ. Պ.Կցանկայի նշել գերմանական մի քանի խոստումնալից ներդրումներ: Մի շարք գերմանական ընկերություններ մտադիր են առավել զարգացնել իրենց ներկայությունը հայաստանում: Թույլ տվեք շեշտել այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն է վերցրել իր վրա` ինչպես օրինակ` թափանցիկ իրավական դաշտի ապահովում: Մեր երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկարներ կլինեն «Եվրոպայի ընդարձակում. Նոր հարեւաններ» ԵՄ-ի ծրագրում Հայաստանի ներգրավումից հետո: Հ. Պ.Գերմանիան ձեռնարկել է բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանին «Եվրոպայի ընդարձակում. Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Այս ծրագրին մասնակցելը եվրոպական կառույցներին մոտենալու եւս մեկ քայլ է: Տվյալ նախաձեռնության շրջանակներում Հայաստանին վերաբերող զեկույցի մշակումից հետո, նախատեսվում են Եվրահանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ նախատեսվում են գործողությունների պլանի արագ իրականացման մասին բանակցություններ: Բունդեսթագում հայերի ցեղասպանության բանաձեւի մասին քննարկումներն ինչպե՞ս կարող են ազդել գերմանա-թուրքական հարաբերությունների վրա: Ի՞նչ ազդեցություն կունենա բանաձեւի ընդունումը հայ-գերմանական հարաբերությունների վրա: Հ. Պ.Մենք մշտապես օգտագործել ենք Հայաստանի եւ Թուրքիայի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները, որպեսզի նպաստենք երկու երկրների ուղիղ երկխոսության հաստատմանը: 2004թ.-ի ապրիլին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը շեշտեց պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը: Հնարավո՞ր է, որ Թուրքիայի ճնշման տակ հայերի ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը կանգնեցվի կամ դադարեցվի: Հ. Պ.Բանաձեւին արձագանքելու խնդիրը պետք է որոշի Բունդեստագը: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |