ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔԻՑԱմերիկյան խորհրդարանի երկու պալատների անդամներն էլ կողմ են արտահայտվել Հայաստանին հատուկ վերաբերմունք ցուցաբերելուն: ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնախումբը սկսել է 2006թ.-ի արտաքին հատկացումների մասին օրինագծի քննարկումը: Նախօրեին ենթահանձնախմբի կողմից հաստատված օրինագծի համաձայն` հաջորդ տարի Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալները չեն կրճատվի: Այնինչ, վարչակարգն առաջարկել էր մեր երկրին տրամադրել 2005թ.-ին հատկացվածից երեք անգամ պակաս գումար: 2 հուլիսի 2005 PanARMENIAN.Net - Առայժմ հնարավոր չէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե որքան կլինեն Միացյալ նահանգների կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալները: Բանն այն է, որ օրինագծի ընթացակարգը բավականաչափ երկար է, իսկ փաստաթուղթը դեռեւս անցել է անհրաժեշտ ճանապարհի մեկ երրորդը միայն: Նախքան օրենքի ուժ ստանալն այն պետք է «սրբագրվի» 7-8 մակարդակներում: Առայժմ փաստաթուղթն անցել է նախնական ենթահանձնաժողովներով եւ Ներկայացուցիչների պալատով եւ հաստատվել է Ներքին պալատի պլենար նիստում: Որոշ ուղղումներ մտցրել է Սենատի ենթահանձախումբը եւ օրինագիծը փախանցել նախնական հանձնախմբին: Այս աստիճանակարգն անցնելուց հետո փաստաթուղթը կքննարկվի հենց Սենատում, այնույետեւ` կփոխանցվի համաձայնեցման հանձնախմբում, որը կազմված է երկու պալատների ներկայացուցիչներից: Այն բանից հետո, երբ կգտնվի փոխզիջումային տարբերակը, նախագիծը կրկին կվերադարձվի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: Եթե տարաձայնություններ չառաջանան, ապա ընդունված փաստաթուղթը կդնեն նախագահի սեղանին: Նրա ստորագրությունից հետո միայն կարելի կլինի հաստատապես նշել Հայաստանին հատկացվելիք գումարը: Սակայն հատկանշական է, որ առայժմ օրինագծի քննարկումն անցնում է մեզ համար բավականին շահավետ ճանապարհով, քանի որ բոլոր փուլերում Հայաստանին վերաբերող գումարները դիտարկվել են բարձրացման օգտին: Ենթահանձնախմբի կարծիքին ականջալուր լինելով` Ներկայացուցիչների պալատի հանձնախումբը որոշեց Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը բարձրացնել մինչեւ 67.5 միլիոն դոլոր: Հիշեցնենք, որ վարչակարգն առաջարկել էր այս անգամ սահմանափակվել 55 միլիոնով: (Փաստաթղթին կողմ էին քվեարկել 425 ներկաներից 393-ը): Իսկ չորեքշաբթի Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնախմբի կայացած նիստում գումարը բարձրացվեց մինչեւ 75 միլիոն, այսինքն` հասցվեց մինչեւ 2005թ.-ին հատկացվածի մակարդակին: Հիմքեր կան ենթադրելու, որ հանձնախումբը կհաստատի այդ թիվը եւ կհանձնի Սենատի դատին, որն, ամենայն հավանականության, նույնպես կողմ կլինի նախաձեռնությանը: Հայաստանի օգնության ծավալների վերաբերյալ հարցում վարչակարգի եւ օրենսդիրների միջեւ առկա հակասությունը հին պատմություն ունի: Արդեն հինգ տարի շարունակ Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը, սակայն տեղի հայկական համայնքի հաջող լոբբիստական գործունեության շնորհիվ օրենսդիրներին գրեթե միշտ հաջողվել է հասնել թվերի բարձրացման օգտին վերանայմանը: Վերջին 10 տարում օգնության ծավալը կրճատվել է ընդամնեը 15 միլիոնով: (90-ականների սկզբներին այն կազմում էր 90 միլիոն): Սպիտակ տանն, իհարկե, գիտակցում են, որ կոնգրեսականները փորձելու են պաշտպանել հայերի շահերը, սակայն այնուամենայնիվ ամեն անգամ հաստատակամորեն առաջարկում են կրճատել Երեւանին հատկացվելիք օգնության ծավալը: Հայ լոբբիստներն իրենց նախաձեռնությունը հիմնավորում են շարունակվող շրջափակմամբ, որի վերացման համար պաշտոնական Վաշինգթոնն ավելի քիչ ջանքեր է գործադրում, քան ցանկալի է, ինչպես նաեւ` Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ նախատեսող Ազատության աջակցման Ակտի 907 բանաձեւի գործողությունների դադարեցմանը վերաբերող քննարկման ժամանակ տրված վարչակարգի խոստումով: Այն ժամանակ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու համաձայնության դիմաց Սպիտակ տունը կոնգրեսականներին խոստացավ ապահովել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կայունությունը: Հատկանշական է, որ կոնգրեսականները լիովին ընդունելի են համարում հաջորդ տարում Ադրբեջանին հատկացվելիք օգնության չափերը, որ տեղ են գտել օրինագծում: Բաքուն Վաշինգթոնից կստանա ընդամնեը 38 միլիոն դոլար, այսինքն` երկու անգամ քիչ, քան օրենսդիրներն առաջարկում են տրամադրել Երեւանին: Միաժամանակ Լեռանային Ղարաբաղը նույնպես օգնություն կստանա Միացյալ Նահանգներից: Ինչպես եւ նախորդ տարիներին Ստեփանակերտին կհատկացվի 5 միլիոն դոլար: Ընդ որում, ուղղակիորեն, որը Բաքուն գնահատում է ինչպես Վաշինգթոնի կողմից ԼՂՀ-ի ինքնուրույնության անուղղակի ճանաչում: Բոլոր այս թվերը վերաբերում են սովորական տնտեսական օգնությանը: Օրինագիծն առանձին նախատեսում է ռազմական օգնություն: Այստեղ օրենսդիրները տարաձայնություններ չունեն վարչակարգի հետ: Եվ Հայաստանին, եւ Ադրբեջանին կտրամադրվի 5 միլիոն 750 հազար դոլար, որից 750 հազարը պետք է օգտագործվի զինվորականներին արտասահմանում ուսուցանելու համար: Ռազմական օգնության հավասարությունը կարելի է ձեռքբերում համարել, քանի որ 2003թ.-ին ամերիկացիների ստեղծած հակաահաբեկչության կոալիցիայում Ադրբեջանի մասնակցությունը պաշտոնական Բաքվին հնարավորություն տվեց ռազմական կարիքների համար Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը մեկուկես անգամ գերազանցող գումար ստանալ: Այժմ Վաշինգթոնի համար Երեւանն ու Բաքուն հավասարազոր ռազմական գործընկերներ են, որը հաստատում է արտաքին հատկացումների մասին օրինագիծը: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |