ԱՄՆ. Ընտրություններն ավարտվեցին, ոչինչ չփոխվեցԱՄՆ համար միջազգային ասպարեզում վերջին անկումներից հետո, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ցանկացած ընտրություններից հետո արմատական եւ առավել եւս հանկարծակի փոփոխություններ չեն եղել: Ըստ Սահմանադրության, այն որոշում է նախագահը, իսկ իրագործում է պետական քարտուղարը: Եւ այդ պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղության համար պատասխան է տալու Ջորջ Բուշը այնքան ժամանակ մինչեւ նա չլքի Սպիտակ Տունը 2009 թվականի հունվարին: Իսկ դա նշանակում է, որ Ամերիկայի հայ համայնքի հույսերը, որ դեմոկրատները կարող են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կամ բացել հայ-թուրքական սահմանը, բավականին աղոտ են: ![]() PanARMENIAN.Net - Հերթական անգամ օգտագործելով հայ համայնքի ձայները` ամերիկացի քաղաքական գործիչները ընտրություններից հետո նախընտրում են շարունակել նույնն ուղղությամբ, երբեմն հույսերով «սիրաշահելով» հայերին: Ցավոք, այդպսիսին է իրականությունը: Եւ այդ տեսանկյունից, անհասկանալի է որոշակի լավատեսությունը, որ տիրում է հայ համայնքում ԱՄՆ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատների իշխանության գալու առումով: Ոչ մի երկիր, առավել եւս ԱՄՆ-ը չեն պատրաստվում ղեկավարվել մշուշոտ դարձած արդարության գաղափարներով: Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Տատլի խոսքերով, բոլոր նախագահները, այդ թվում Բուշը, խորհրդատվություններ են անցկացրել եւ կշարունակեն անցկացնել Կոնգրեսի հետ ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ: Հանրապետական առաջնորդների խոսքերով, «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ուղղված է Օսմանյան կայսրության եւ ԽՍՀՄ փլուզման հետեւանքների վերացմանը»: Հենց դրանով էլ նրանք բացատրում են ներխուժումը Իրաք եւ Ավղանստան, ինչպես նաեւ Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության չճանաչումը: ԱՄՆ համար միջազգային ասպարեզում վերջին անկումներից հետո, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն, եւ դրա համար նրանք պատրաստ են փակել աչքերը գրեթե ամեն ինչի վրա, ինչ կատարվում է Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների ընթացքում: Պետք է ընդգծել, որ Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցերը գլխավորները չեն. առավել առաջնային է կիպրոսյան հարցը եւ Թուրքիայի ՔՕ փոփոխությունը, մասնավորապես, 301-րդ հոդվածի: Վերջինիս առումով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը բավականին երկիմաստ է արտահայտվել: «301-րդ հոդվածը չի հակասում խոսքի ազատությանը եւ չի խանգարի բանակցություններին ԵՄ հետ»: Դա բացահայտորեն ասված է ամերիկացիների խորհրդով, որոնք համառորեն ցանկանում են Եվրոպային ստիպել դաշնակցել Թուրքիայի հետ, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Օսմանյան կայսրություն ասելով չգիտես ինչու հասկանում են արաբական երկրները, որոնք, ինչպես հայտնի է, գրավվել են հենց Թուրքիայի կողմից: «Թուրքիան բացառություն է, դա ԱՄՆ ռազմավարական գործընկերն է վերջին 60 տարվա ընթացքում եւ այն պատճառով, որ «չարի կայսրությունն» այլեւս գոյություն չունի, տարածաշրջանում գրեթե ոչինչ չի փոխվել»,- պնդում են հանրապետականները: Ինչ-որ չափով նրանք ճիշտ են. տարածաշրջանում դեռեւս բավականին նավթ կա, որպեսզի պատերազմ տարվի հանուն «ԱՄՆ կենսական շահերի», ինչը եւ արվում է փոփոխական հաջողությամբ: Ավելացնենք դրան ամենազոր հրեական լոբբին, որը գործում է ԱՄՆ քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր մակարդակներում: Ուժերի այդպիսի բաշխման դեպքում ամերիկացի քաղաքական գործիչները պարզապես ժամանակ եւ ցանկություն չունեն հայկական հարցերով զբաղվելու, որոնք ԱՄՆ-ում գրեթե ոչ մեկին հասկանալի չեն եւ հետաքրքիր չեն. չէ որ Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ գազ: Հենց այդ պատճառով էլ դեմոկրատների հաղթանակի հետ կապված լավատեսությունը չափազանցեցված է: Պետք է ընդգծել եւս մեկ հանգամանք. իրավիճակը, երբ մեկ քաղաքական կուսակցությունը վերահսկում է, ամենաքիչը, Կոնգրեսի մեկ պալատ, իսկ նախագահը հանդիսանում է այլ կուսակցության ներկայացուցիչ, սովորաբար ձեռնտու է ամերիկացիների համար: Փորձը ցույց է տալիս, որ հենց այդպիսի տարիներին են Կոնգրեսի կողմից ընդունվել եւ նախագահի կողմից ստորագրվել առավել արդյունավետ օրենսդրական ակտերը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |