Շուշիի ազատագրման բարոյական արժեքը անգնահատելի էՇուշիի ազատագրման գործողության մշակման շրջանակներում հայկական կողմը մի շարք դիվանագիտական ակցիաներ է նախաձեռնել միջազգային հասարակական կարծիքի նախապատրաստման համար 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվել է Շուշին: Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի համար բեկումնային դարձած այս իրադարձության ողջ կարեւորությունը հասկանալու համար, պետք է, առաջին հերթին, նշել քաղաքի կարեւորությունը` որպես ռազմվարական կետ: Շուշին տիրապետող բարձունքի վրա է, որից Ստեփանակերտն ամենօրյա ռմբակոծման էր ենթարկվում: «Գրադ» համազարկային կրակի համակարգերը ԼՂՀ մայրաքաղը ավերակների էին վերածում, տասնյակ մարդկանց կյանքեր խլելով, եւ այդ ամենին պետք էր վերջ դնել: ![]() PanARMENIAN.Net - 1991 թվականի նոյեմբերից մինչ 1992 թվականի մայիս Շուշիից, Ջանգասանից, Քեսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի ուղղությամբ 4740 ռումբ է արձակվել, որոնցից 3 հազարը «Գրադ» համակարգից: Արդյունքում մահացել է 111 եւ վիրավորվել է 332 խաղաղ բնակիչ, ավերվել է 370 բնակելի տուն: Ավելին, ԼՂՀ-ն Լաչինի միջանցքով ճանապարհ չուներ դեպի Հայաստան: Շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի եւ խմելու ջրի պակասի եւ Շուշիից Ստեփանակերտի չդադարող ռմբակոծումների արդյունքում ողջ հանրապետության տնտեսությունը ավերվել էր: Մի շարք ուղղություններով ինքնապաշտպանության ուժերի արդյունավետ գործողություններից, մի շարք կրակային կետերի ճնշումից հետո 1991 թվականի վերջում եւ 1992 թվականի սկզբում, 1992 թվականի փետրվարի 25-26 Խոջալուի ազատագրումից եւ օդանավակայանի բացումից հետո տնտեսական, ռազմական եւ բարոյա-հոգեբանական նախադրյալներ ստեղծվեցին Շուշիի ազատգրման նախապատրաստման համար: Հատուկ նշանակություն ուներ Քարինտակ գյուղի ինքնապաշտպանությունը 1992 թվականի հունվարի 25-26-ին, երբ հայ ազատամարտիկների փոքրաթիվ ջոկատը կարողացավ ետ մղել մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հարձակումը եւ ոչնչացնել Շուշիից բարձրացող ադրբեջանցիների ավելի քան 80 հոգանոց ջոկատը: 1992 թվականի ապրիլի 27-ին Շուշիում, որտեղից դուրս էր բերվել խաղաղ բնակչությունը, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ զինամթերք էր կենտրոնացած: Շուշիի ազատագրման գործողության մշակման շրջանակներում հայկական կողմը մի շարք դիվանագիտական ակցիաներ է նախաձեռնել միջազգային հասարակական կարծիքի նախապատրաստման համար: Փետրվարի 19-ի ԼՂՀ ԶՈՒ-ի հայտարարության մեջ, ուղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ եւ մի շարք երկրների ղեկավարներին, նրանց ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից իրականացված հայկական բնակչության ցեղասպանությանը, մասնավորապես, Մարաղայի ջարդերին 1991 թվականի ապրիլին: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը անցկացվել է մայիսի 8-9: Պատրասման եւ իրագործման տեսանկյունից գրեթե անթերի գործողությունը հայկական ռազմական արվեստի պատմության մեջ եզակի էր եւ արմատական բեկում մտցրեց Ղարաբաղի ազատագրական պայքարի ռազմական գործողություններում: Ազատագրման ծրագիրը մշակվել է Ա. Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ Խոջալուի զատագրումից անմիջապես հետո: Ծրագիրը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին, հակառակորդի տեղակայման, դիրքերի եւ թվաքանակի մասին հետախուզության տվյալների ճշտումից հետո: Ռազմաճակատը մոտ 25 կմ էր ձգվում: Կենդանի ուժով եւ զինվածությամբ հակառակորդը գերազանցում էր հայկական կողմին: Ապրիլի 28-ին գործողության գլխավոր ուղղությունները, հրամանատարները, ունեցած ուժերն ու սպառազինումը արդեն վերջնականապես ճշտված եւ որոշված էին: Հարձակումը ենթադրվում էր սկսել մայիսի 4-ին, սակայն տարբեր պատճառներով (սպառազինման պակաս, վատ եղանակ եւ այլն) հետաձգվում էր: Մայիսի 8-ի գիշերը 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակվող եւ 1 պահեստային խմբերն անցան հարձակման: Ռազմական գործողությունների ելքն արդեն պարզ էր մայիսի 8-ին, երբ ստորաբաժանումները շահավետ դիրքեր գրավեցին Լաչինի եւ այլ ուղղություններով: Մայիսի 8-ի երեկոյան ռազմական գործողությունների դադարեցումը հակառակորդին, որը միայն տարերային պաշտպանություն էր ցուցադրում, հնարավորություն տվեց դուրս գալ քաղաքից նրանց համար հատուկ նախատեսված միջանցքով: Կեսօրին մոտ հարձակման անցան թշնամու 1 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռներ, որոնք ռմբակոծման ենթարկեցին մի շարք հայկական կազմավորումներ, իյնչպես նաեւ Շուշին ու Ստեփանակերտը: Հետագայում պարզվեց, որ օդային հարձակման նպատակն էր Շուշիում թողնված ռազմական պահեստների ոչնչացումը. դրանով նրանք հուսով էին ողջ քաղաքը ոչնչացնել, ինչը նրանց չհաջողվեց: Փրկեցին նաեւ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ ադրբեջանցիները զինամթերքի պահեստ էին սարքել: Երեկոյան գործողությունը, հիմնականում, ավարտվեց: Մայիսի 9-ին հին հայկական ամրոց-քաղաքն ազատագրվեց: Այն օրվանից 15 տարի է անցել եւ ամեն տարի հայ ժողովուրդը հիշում է նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել անկախության համար: Պետք է ամաչեն այն քաղաքական գործիչները, ովքեր ատելության եւ իշխանության ծարավի ետեւում արհամարում են 10 400 զոհվածների հիշատակը: Էլ չենք ասում այն մասին, որ արհամարել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհված 250 հազար հայերի հիշատակը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |