Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում որեւէ նոր բան չասաց, կրկնեց Երեւանում ասվածըԲաքուն կարծես խոստացել է այլեւս հայտագիր չուղարկել, Ռուսաստանը խոստացել է աջակցել, որպեսզի Ադրբեջանին չշրջանցեն էներգակիրների հարցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը որեւէ նոր բան չի ասել Բաքու իր այցելության ժամանակ: Փաստորեն նա կրկնեց այն, ինչ մի քանի շաբաթ առաջ ասել էր Երեւանում: «Ղարաբաղի հարցով Ռուսաստանի սկզբունքյաին դիրքորոշումն անփոփոխ է մնում, կարգավորման վերջնական բանաձեւի ընտրման պատասխանատվությունն ընկած է հայերի եւ ադրբեջանցիների վրա, Մոսկվան, փոխզիջումային պայմանավորվածության դեպքում, պատրաստ է կարգավորման երաշխավորի դերում հանդես գալ»,- այս ամենը բազմաթիվ անգամներ է ասվել եւ, երեւի, նորից կկրկնվի: ![]() PanARMENIAN.Net - Եւ խոսքը Լավրովի անձի մեջ չէ, այլ դիվանագիտության սկզբունքների: Ճիշտ է, այցելությունը Բաքու մի քիչ «խամրած էր» Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ռուսական հեռուստաալիքների եւ Ռուսաստանի հանրագիտարանի դեմ ուղղված բողոքի երեք հայտագրերով, սակայն ամեն բան հարթ անցավ: Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար, Ռուսաստանը մնում է Ղարաբաղի գործընթացի գլխավոր միջնորդներից մեկը: «Ցանկացած հակամարտությունում, մեծ մասամբ, զբաղվում են պատմության վերագրմամբ, ինչը, ցավոք, հաճախ է տեղի ունենում նաեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի արդյունքների հետ: Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի ցանկացած հակամարտություն խաղաղ կարգավորման ճանապարհով լուծվի»,- Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռքբերված արդյունքները պետք է աջակցություն ստանան: «Ռուսաստանը հանդես է գալիս կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մոսկվան ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լինի արդար եւ ընդունելի բոլոր կողմերի համար»,- Բաքվի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել է Լավրովը: Սակայն, իհարկե, Բաքվում Սերգեյ Լավրովը խոսել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Առաջին հերթին, հանդիպումների ընթացքում խոսք է գնացել էներգետիկ համագործակցության մասին: ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելությունից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը մասնակցել է Կրակովում էներգետիկ գագաթնաժողովին: Ուկրաինայի, Վրաստանի եւ Լեհաստանի նախագահների հետ Իլհամ Ալիեւը քննարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի գաղափարի իրագործման տարբերակները` Օդեսա-Բրոդի նավթամուղը մինչ Գդանս շարունակելու վերաբերյալ: Ադրբեջանի դերն այդ նախագծում, ճիշտ է, բավականին սահմանափակ է: Նոր նավթատարն առաջին հերթին պետք է ղազախական նավթի փոխադրման համար: Ադրբեջանը պետք է հանդես գա տարանցիկ երկրի դերում, քանի որ ինքը` Ադրբեջանը, սեփական ազատ նավթ արդեն գրեթե չունի: Ճիշտ է, կրակովյան գագաթնաժողովն այդպես էլ որեւէ արդյունք չունեցավ, քանի որ Ուկրաինայի եւ գուցե մերձբալթյան երկրների համար այլընտրանքային «սեւ ոսկու» պոտենցիալ մատակարարողը չէր ժամանել: Այդ շրջանում Նուրսուլթան Նազարբաեւը նախընտրել էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Դատելով ադրբեջանական մամուլի մեկնաբանություններից` ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելությունը նորմալ է անցել: Կողմերը, ինչպես ասվում է, չփոխեցին իրենց կարծիքը. Բաքուն կարծես խոստացել է այլեւս հայտագիր չուղարկել, Ռուսաստանը խոստացել է աջակցել, որպեսզի Ադրբեջանին չշրջանցեն էներգակիրների հարցում: Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, եւ Ռուսաստանը, եւ Ադրբեջանը շահագրգռված են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների աճող զարգացման մեջ: «Սակայն, ցավոք, քաղաքականությունում ոչ մի միշտ է, որ օբյեկտիվն ու սուբյեկտիվը համընկնում են»,- գտնում է նա: Սակայն Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կա նաեւ Կասպիցի բաժանման հարցը, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Բնական է, որ բացի Հայաստանից, ՌԴ-ն ցանկանում է իր ազդեցության ներքո պահել նաեւ Ադրբեջանին, որը վերջին ժամանակներս ձգտում է սպառնալ եւ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը Ղարաբաղի խնդրի ուժային կարգավորմամբ: Բնական է, որ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ունեն զուտ պրոպագանդական, նավթադոլարներով ամրապնդված հիմք, սակայն Մոսկվայի համար ավելի լավ է տարածաշրջանի բոլոր իրադարձությունները վերահսկողության տակ պահել: Հենց այդ պատճառով Ռուսաստանը կարող է պնդել Կոսովոյի հարցում ՄԱԿ-ում վետո կիրառելը, քանի գիտե, որ «դոմինոյի էֆեկտը» Կովկասում շատ արագ կաշխատի: Իսկ բացի Աբխազիայից եւ Ղարաբաղից գոյություն ունի Չեչնիան, որը եւս անկախության է ձգտում Կոսովոյի օրինակով: Այդ հարցում Բաքուն եւ Մոսկվան համակարծիք են: Ցավոք: Այնուամենայնիվ, Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ չնայած նրան, որ վերջին տարիներին բարդություններ էին առաջանում երկրների միջեւ, կողմերը հռետորական հայտարարություններ չեն կատարել միմյանց հասցեներին, փորձել են պրագմատիկ ձեւով գտնել շահերի շփման կետերը եւ ապահովել, եթե ոչ միշտ դինամիկ, բայց զարգացում: «Վերջին հաշվով, թույլ չէին տալիս այդ հարաբերությունները անկում ապրեն դեպի վատ կողմ, եւ ես կարծում եմ, որ Լավրովի այցելությունից հետո եւս այդպես կլինի»,- ընդգծել է քաղաքագետը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |