Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ օտար տարածքների համար պատերազմը նախօրոք տանուլային է«Թշնամու կերպարը» վերջնականապես ձեւավորված է եւ եթե այսպես շարունակվի, ապա ներքին անկայունություն է հնարավոր, ինչը հղի է երկապառութկյամբ, ինչպես մինչ Հեյդար Ալիեւն էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չպայմանավորվեցին, ինչը եւ սպասելի էր: Սակայն նրանց հանդիպումը կարգավորման փաստաթղթի վերաբերյալ տարբեր հայտարարությունների եւ մեկնաբանությունների առիթ տվեց, որը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, ենթադրում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը եւ հետո միայն այլ խնդիրների լուծումը: 14 հունիսի 2007 PanARMENIAN.Net - Իսկ Բաքվում հանդիպումից հետո Ղարաբաղյան ֆորում անցկացվեց ոչ կառավարական կազմակերպությունների խմբի, պատգամավորների եւ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ: Եւ այն սկսվեց սկանդալից: Հայտարարված կազմակերպիչների ցուցակում նշված է Իլգար Մամեդովի անունը, ով, դատելով հոդվածներից, չի հանդիսանում Ակիֆ Նագիի կողմից առաջարկվող արմատական միջոցների կողմնակիցը: Day.az-ը հրապարակել է Մամեդովի հայտարարությունը, որում ընդգծվում է, որ «Ղարաբաղյան ֆորումի կազմակերպմանը իմ մասնակցության մասին հայտարարությունը մտացածին է: Ես ողջունում եմ Ղարաբաղի խնդրի քննարկման գրեթե բոլոր նախաձեռնությունները, եւ միշտ ակտիվորեն մասնակցում են դրանց աշխատանքներին: Սակայն կոնկրետ այս ֆորումի կազմակերպիչը կամ նախաձեռնողը դառնալու համաձայնությունը ես երբեք չեմ տվել: Այդ պատճառով, ես զարմացած եւ հիասթափված եմ, որ Ղարաբաղի Ազատագրման Կազմակերպությունը (ՂԱԿ) մամլո-հաղորդագրություններ է տարածել, որոնցում իմ անունը եւս նշվում է այդ միջոցառման կազմակերպիչների ցուցակում, այն դեպքում, երբ ես միայն այդ ֆորումի քննարկումներին մասնակցելու համաձայնություն եմ տվել»: Սակայն բանն այնքան Իլգար Մամեդովի մեջ չէ, որքան նրանում, որ Բաքուն, կարծես, սկսել է արթանանալ եւ հասկանալ, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու ընդունել ԼՂՀ կարգավիճակի մասին համաձայնագիրը, եւ միայն հետո մտածել այլ հարցերի կարգավորման մասին. տարածքներ, գաղթականներ, սահմաններ եւ այլն: «ՂԱԿ-ը գտնում է, որ ադրբեջանական կողմը պետք է միակողմանի կերպով մերժի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղփարը»,- հայտարարել է Ակիֆ Նագին: Նրա հետ համաձայնում է Միլի Մեջլիսի ընդդիմադիր պատգամավոր Պանախ Հուսեյնը. «Ադրբեջանի իշխանությունները Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում պետք է պատերազմական իրավիճակ հայտարարեն երկում եւ բանակի ուժի միջոցով իրական քայլեր ձեռնարկեն պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»: Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր հայտարարության մեջ ասել է այն մասին, որ «միջազգային կազմակերպությունները ձգտում են վերջնականապես անջատել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից»: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախացման դեպքում, այդ նախադեպը լուրջ վտանգ կներկայացնի Ադրբեջանի համար: Ա. Կերիմլին նաեւ հայտարարել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի կարգավաիճակի որոշման մասին հանրավքեի անցկացման աննպատակահարմարության մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեությունը դադարեցնելու առաջարկությամբ է հանդես եկել «Բոզ գուրդ» կուսակցության առաջնորդ Իսկանդեր Մամիդովը, ով եւս պահանջել է հրաժարվել «ժողովրդական դիվանագիտությունից»: Ֆորումին ելույթ ունեցած բոլոր մարդիկ պատկանում են հակամարտության ռազմական կարգավորման ակտիվ կողմնակիցների շարքին, չգիտես-ինչու մոռանալով այն մասին, որ ինչպես գրում է Ակպեր Հասանովը, «եթե Բաքվի փողոցներում չկա ԼՂՀ-ն «ազատագրելու» պատրաստ մարդկանց ամբոխ, ապա մեր կարծիքով դա նշանակում է, որ այդ հողը Ադրբեջանին երբեք չի պատկանել եւ չի պատկանում»: Ավելին, դժվար թե Բաքուն համարձակվի պատերազմել, սակայն երկրի ներսում եւ արտերկրում հասարակական կարծիքի լուրջ նախապատրաստում է ընթանում: «Թշնամու կերպարը» վերջնականապես ձեւավորված է եւ եթե այսպես շարունակվի, ապա ներքին անկայունություն է հնարավոր, ինչը հղի է երկապառութկյամբ, ինչպես մինչ Հեյդար Ալիեն էր: Եւ այդ ժամանակ Ալիեւ կրտսերը Ղարաբաղի ժամանակ չի ունենա, քանի որ պետք է փրկել սեփական իշխանությունը ցանկացած մեթոդներով` նույնիսկ պատերազմով նախապես տանուլային իրավիճակում: Նավթի եւ գազի վրա դրված հույսեր կան, սակայն ինչպես արդեն նշվել է, պատրեազմը միայն ռազմական բյուջեի մեծացմամբ չես հաղթի: Էլմար Մամեդյարովը` Ադրբեջանի այն քիչ սթափ լրագրողներից մեկը, ով իր կյանքը զոհեց իր համոզմունքների համար, դեռ 1997 թվականին գրում էր. «Մենք պարտվեցինք պատերազմում, քանի որ մեր հողի համար չէինք պայքարում: Մեր գաղթականները չեն ցանկանում վերադառնալ, որովհետեւ դա իրենց հողը չէ ...»: Դա տպվել է Հեյդար Ալիեւի կողմից փակված «Մոնիտոր» թերթում եւ դա ճիշտ է: Եւ դա շարունակում է ճմարտություն լինել մինչ օրս: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |