Մարդու իրավունքները գերակշռեցին թուրքական շանտաժըԱՄՆ-ն հստակ հասկացրեցին Թուրքիային, որ որքան էլ կարեւոր լինի այդ երկիրը Ամերիկայի ազգային շահերի համար, ոչ ոք չի կարող թելադրել ամերիկացի կոնգրեսականներին խաղի պայմանները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Հոկտեմբերի 10-ին այդ նորությունը մի քանի ժամերի ընթացքում եղել է ամենակարեւորը լրատվական թողարկումներում: «Այդ որոշումը մարտահրավեր էր Սպիտակ տանը եւ խիստ քննության է ենթարկում Անկարայի հետ հարաբերությունները, որը իր նախագահ Աբդուլահ Գյուլի միջոցով դատապարտել է բանաձեւը` այն անվանելով «անընդունելի եւ թուրքերի համար արժեք չներկայացնող»: ![]() PanARMENIAN.Net - Փաստաթղթի քննարկումից առաջ Կոնգրեսում ելույթ է ունեցել անձամբ Ջորջ Բուշը, ով մտավախություններ ունի «ծանր հետեւանքների հարցով Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ում նրա գլխավոր դաշնակիցներից մեկի հետ հարաբերությունների առումով ահաբեկչության դեմ պայքարում»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն զգուշացրել է, որ նման բանաձեւի ընդունումը «կթուլացնի ԱՄՆ-ի հարաբերությունները տարածաշրջանում նրա գլխավոր դաշնակցի հետ»: Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւս անհանգստություն է հայտնել. «Ես չեմ ցանկանում մոռանալ այն, թե ինչ է տեղի ունեցել, սակայն բանաձեւի ընդունումը այս պահին խնդիրներ կստեղծի այն ամենի համար, ինչ մենք անում ենք Մերձավոր Արեւելքում»,- գրում է իտալական La Stampa թերթը: Կատարվեց առաջին հայացքից անհավանական մի բան. բարոյականությունը հաղթանակ տարավ քաղաքական շահերի նկատմամբ: Ավելին, ԱՄՆ-ն հստակ հասկացրեցին Թուրքիային, որ որքան էլ կարեւոր լինի այդ երկիրը Ամերիկայի ազգային շահերի համար, ոչ ոք չի կարող թելադրել ամերիկացի կոնգրեսականներին խաղի պայմանները: Իսկ Անկարայում մոռացել են մի պարզ բան. ԱՄՆ նախագահը իրավունք չունի խառնվելու Կոնգրեսի գործերին: Նա նույնիսկ Կոնգրես գալու իրավունք չունի առանց երկու Պալատների կոնգրեսականների համաձայնության: Այո, ԱՄՆ նախագահը, կամ էլ ինչ-որ մեկը նրա աշխատակազմից, այդ թվում Պետդեպարտամենտից, կարող է զանգահարել Պալատի խոսնակին եւ, ներկայացնելով լուրջ փաստարկներ, համոզել հարցը քվեարկության չդնել: Ինչը բազմաթիվ անգամներ է եղել: Սակայն սպառնալ, շանտաժի ենթրակել Թուրքիան իրոք հաշվի չէր առել` ում հետ գործ ունի: Վերջին ժամանակներում ԱՄՆ հայ համայնքը մեծ շեշտ էր դնում մարդու իրավունքների վրա, որոնք խախտվում են ցեղասպանությունների միջոցով: Իսկ ԱՄՆ-ն, որպես ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների հիմք, չեն կարող սպառնալիքի տակ դնել իրենց վարկանիշը: Թուրքիան ամեն դեպքում չի խիզախի լուրջ հակաամերիկյան քայլերի դիմել, սակայն կօգտագործի բանաձեւը, առաջին հերթին Հյուսիսային Իրաքում իրեն ազատություն տալու համար եւ երկրորդ հերթին, բոլոր իր դաշնակիցներին իսլամական աշխարհում Հայաստանի դեմ ուղելու համար: Սակայն նրանք այդքան էլ շատ չեն: Եւ հիմարության գագաթ կլիներ ծառայել ազգայնամոլներին, ովքեր կոչ են անում ոչնչացնել Ստամբուլի հայ համայնքը: Այդ դեպքում ողջ աշխարհը կասի. թուրքերը չեն փոխվել եւ ասյօրվա Թուրքիան ոչնչով չի տարբերվում Օսմանյան Թուրքիայից: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ ոչ ոք Թուրքիայում չի ասում, որ ընդունված փաստաթուղթն ընդամենը «Պալատի կարծիքն է» եւ անպայման չէ: Երեւի թե, շահավետ չէ: «Այսօր մենք չենք քննարկում, արդյոք հայերը հետապնդվել են եւ զոհվել են օսմանյան բանակի ձեռքից 20-րդ դարասկզբում: Կոնգրեսն ու ամբողջ երկիրը միակարծիք են այն հարցում, որ այդ արհավիրքները եղել են: Բանաձեւի հակասությունները նրանում են, թե արդյոք Միացյալ Նահանգներին պետք է տվյալ պահին պաշտոնապես կիրառել միայն մեկ բառ` ցեղասպանույուն, նշելու համար մարդկային պատմության այդ հսկայական բիծը»,- ասել է Արտաքին գործերի կոմիտեի նախագահ Թոմ Լանտոսը բացելով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի լսումները Կոմիտեում: Նա մեջբերել է Օսմանյան Կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, ով գրել է. «Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմությունը չունի առավել ահավոր դրվագ, քան սա է: Անցյալի մեծ սպանդերն ու հետապնդումները ոչինչ են թվում 1915 թվականին հայերի տեղահանությունների ժամանակ կատարվող դեպքերի համեմատ»: Լանտոսը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է 1915 թվականի իրադարձությունները անվանել «Հայոց ցեղասպանություն» ապրիլի 24-ի նախագահական ամենամյա ուղերձում: «Հետագա նախագահներ Ջորջ Հերբերտ Ուոլքեր Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Վ. Բուշը խուսափել են օգտագործել այդ բառը հարգանքով մոտենալով թուրքերի զգացմունքներին այդ հարցով: Սակայն եւս մեկ բան կա. ամերիկյան զորքերն այսօր գտնվում են Իրաքում եւ Ավղանստանում: Նրանք կախված են գլխավոր թուրքական ավիակայան Ինջիրլիկից ռազմաճակատներին հասնելու համար, ինչպես նաեւ բանակի մատակարարումների համար: Կոնգրեսի մեծամասնությունը, այդ թվում ես, դեմ ենք ամերիկյան զորքերի ներկայությանն ու մասնակցությանը Իրաքի քաղաքացիական պատերազմում, սակայն մեզնից ոչ ոք չի ցանկանում որպեսզի ամերիկյան բանակի մատակարարման ուղիները փակվեն: Մենք պետք է կշռենք մեր համերաշխությունը հայ ժողովրդի հետ եւ պատմական մղձավանջի դատապարտումը «ցեղասպանություն» բառի օգնությամբ այն ռիսկի հետ, որը կարող է ստիպել Միացյալ Նահանգների երիտասարդ զինվորականներին ավելի մեծ գին վճարել, քան նրանք վճարում են այսօր: Սա քվեարկություն է խղճով, եւ Կոմիտեն այսօր աշխատելու է հենց այդպես»,- ասել է Թոմ Լանտոսը վերջում: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |