Վրաց ժողովրդավարության անփառունակ վախճանըԻրադարձությունները Վրաստանում եւս մեկ անգամ հաստատեցին «չկայացած պետության» մասին դրույթը Իրադարձությունները Վրաստանում սպասելի ավարտ ունեցան. ճշմարիտ «ժողովրդավար» Սահակաշվիլին ցրեց հանրահավաքը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում` արցունքաբեր գազով: Խաղաղ ցուցարարների ծեծը եւս մեկ անգամ ողջ աշխարհի համար հաստատեց, որ հետխորհրդային տարածքում, հատկապես` Հարավային Կովկասում, եւ ընդհանրապես Կենտրոնական Ասիայում իշխանությունները չեն պատրաստվում զիջել ընդդիմության ճնշմանը: Խիստ ասած, այդպիսի իրավիճակ է ողջ աշխարհում, բացառությամբ, գուցե, սկանդինավյան երկրների, որտեղ մեծ հանրահավաքներ կամ ծայրահեղական ընդդիմություն չի էլ եղել: Եւ դժվար էլ լինի: ![]() PanARMENIAN.Net - Սակայն ամենից շատ անհանգստացած են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Եւ հասկանալի է. նրանց դրածոն չարդարացրեց նրա նկատմամաբ ունեցած մեծ վստահությունը, երկխոսություն չսկսեց ընդդիմության հետ եւ դիմեց հանրահավաքի ցրմանը: Պետքարտուղարության մամլո քարտուղար Շոն ՄաքՔորմակի խոսքերով, «ոչ մի ոչ էլ մյուս կողմը չպետք է դիմացին սադրող քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են հանգեցնել բռնության»: Արտահայտվեցին նաեւ ԵՄ-ն եւ ԵԽ-ն: Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան կոչ է արել հակամարտության կողմերին զուսպ լինել եւ նշել է, որ «քաղաքկան հակասությունները պետք է կարգավորվեն ժողովրդավարական ինստիտուտի շրջանակներում»: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու համար Վրաստան է մեկնում Հարավային Կովկասի հարցերով ԵՄ դեսպանորդ Պիտեր Սեմնեբին: Սակայն մեկ բան կարելի է հաստատ ասել. «վարդերի հեղափոխությունը» ավարտվել է, ապացուցելով, որ «գունավոր հեղափոխությունները» ԱՊՀ-ում մատնված են տապալման: Պարզվեց, որ բավարար չէ վճարել իշխանության ղեկին գտնվող մարդկանց, պետք է ինչ-որ կերպ նաեւ ժողովրդին աջակցել: Սակայն հենց դա չի արվել: Ընդհանուր առմամբ, առաջին անհանգիստ ահազանգը Սահակաշվիլիի համար հնչեց վարչապետ Զուրաբ Ժվանիայի խորհրդավոր մահվան ժամանակ, որը մինչեւ հիմա պարզաբանված չէ, սական շատ շահավետ էր նախագահի շրջապատի համար: Ապա հետեւեց արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնաթողությունը, ով եւս հրավիրվել էր Վրաստանի նախագահի կողմից: Փաստորեն, ողջ վրաց ընդդիմությունը մարդիկ են, ովքեր չեն կարողացել լեզու գտնել երկրի ղեկավարի հետ: Իսկ ինքը` Սահակաշվիլին, արդեն այնքան էր հավատում Արեւմուտքի աջակցությանը եւ իր քայլերի ստույգությանը, որ նույնիսկ չարդարացավ` ողջ մեղքը բարդելով ռուսական հատուկ ծառայությունների վրա: Այն, որ Վրաստանը երբեք, նուրբ ասած, չի սիրել Ռուսաստանին, նորություն չէ: Բոլոր իրենց խնդիրներում վրացիները մեղադրում են ռուսներին. նույնն էր անում նաեւ Շեւարնաձեն, ճիշտ է, ավելի մեղմ: Սակայն հաշվի առնելով Վրաստանի ներկա նախագահի տաքարյունությունը կարելի է ասել, որ հակառուսական հիստերիայի տարածումը շարունակվելու է, սակայն ավելին հնարավոր էլ չէ: Չգիտես ինչու, Վրաստանն իրեն բացառիկ երկիր է համարում, առանց որի ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն չեն կարող հակազդել Ռուսաստանին: Ամբողջ հարցը նրանում է` որքան մեծ է դիմակայութունը եւ արդյոք Վրաստանն ադյքան մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Վերջիվերջո, Վրաստանը, առավել եւս Սահկաշվիլիին, շատ հեշտ է փոխել: Բրիտանական թերթերը նշում են, որ Միխայիլ Սահակաշվիլին միշտ համարվել է Արեւմուտքի դաշնակիցը: «ԱՄՆ-ն հսկայական գումարներ են ծախսել Սահակաշվիլիին աջակցելու համար: Նա էական հաջողությունների էր հասել իշխանական կառույցներում կոռուպցիայի վերացման եւ արտաքին ներդրումների գրավման մեջ: Վրացիներից շատերը, սակայն, բողոքում են, որ նրանք մինչեւ հիմա որեւէ զգալի բարելավում չեն նկատել իրենց առօրեայում: Առճակատումը սպառնում է ԱՄՆ-ին ընտրության առաջ դնել. սատար կանգնել իր վարկանիշը կորցնող ղեկավարին, թե հետեւել` ինչպես է կարեւոր դաշնակիցը ճգնաժամային վայրկյանին հայտնվում քաոսում»,- գրում է Times-ը: «Զուգահեռ նրան, երբ պարոն Սահակաշվիլին գովասանքի էր արժանանում Վաշինգթոնի կողմից իր երկիրը Արեւմուտքի հետ մերձեցնելու համար, նրա օր օրի մեծացող ինքնակալական շեղումները անհանգստություն էին առաջացնում: Քննադատների կարծիքով, դրանք իրենց ողջ էությամբ արտահայտվեցին, երբ հատուկ ծառայության զինվորականները ռետինե փամփուշտներով կրակ բացեցին անզեն ցուցարարների ամբոխի ուղղությամբ»,- նշում է Daily Telegraph-ը: Վրաստանի նախագահը ազգին ուղղված իր ելույթում նման կտրուկ մեթոդները բացատրեց պետության անվտանգության սպառնալիքով, որը գալիս է Ռուսաստանից: Պնդումները առավել քան ծիծաղաշարժ են, քանի որ ընդդիմությունը այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված Մոսկվայի նկատմամբ, լրիվ ընդհակառակը: Պարզապես իրադարձույունների ներկայացումը նման տեսանկյունից շատ հարմար է ներկա վրացական իշխանությունների համար: «Պարոն Սահակաշվիլին մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին Վրաստանում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ, հայտարարել է ռուսական դեսպանատան մի քանի դիվանագետների արտաքսման մասին, ժամանակավորապես ետ է կանչել Մոսկվայից վրաց դեսպանին, Թբիլիսիում արտակարգ դրություն է հայտարարել: Ըստ էության, իր ելույթում Վրաստանի նախագահը փաստորեն նորից պատերազմ է հայտարել Ռուսաստանին»,- գտնում է Կոմեռսանտը: Թբիլիսիում չգիտես ինչու չեն հասկանում, որ Ռուսաստանի համար միեւնույն է` ինչ վարչակարգ կհաստատվի Վրաստանում, քանի որ հակամարտող երկու կողմերն էլ հակառուսական մոտիվներով են առաջնորդվում եւ հստակորեն ցանկանում են մտնել ՆԱՏՕ: Եւ իրոք, Օկրուաշվիլին ի՞նչ «մարտիկ է»... Իրադարձությունները Վրաստանում եւս մեկ անգամ հաստատեցին «չկայացած պետության» մասին դրույթը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |