Հերթական աշխարհաքաղաքական առասպելի հիմքերը դրված ենԱմբողջությամբ քաղաքականացված, տնտեսապես անհեռանկարային տրանսպորտային նախագծերը երբեք չեն դառնա խաղաղության եւ կայունության հիմք Կովկասում Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացել է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երթուղով անցնող երկաթգծի կառուցման սկիզբն ազդարարող հանդիսավոր արարողությունը. երկաթուղին կապում է Կովկասն ու Եվրոպան: Փորձագետների կանխատեսումների համաձայն, Ադրբեջանը ու Վրաստանը Թուրքիայի հետ կապող նոր երկաթուղու կառուցումը կավարտվի 2009 թվականին: Ինչպես այդ առումով գրում է «Զերկալո» թերթը, Վրաստանի ռուսամետ շրջաններից մեկով անցնող երկաթգծի կառուցման նպատակներից է այստեղից Ռուսաստանի դուրս մղումը: ![]() PanARMENIAN.Net - «Ռուսամետ շրջանն» այս դեպքում Ջավախքն է, եւ նախագծի գլխավոր նպատակն է հայկական բնակչության դուրս մղումը: Վրաստանն այս նախագծում փաստորեն ենթարկվեց թյուրքական աշխարհի թելադրանքին` բավական անբարեկիրթ դեր կատարելով քրիստոնյա հարեւանի մեկուսացման գործում: Առավել եւս, որ այս երկաթուղուց Վրաստանը բացի կորուստներից ոչինչ չի ստանա: Ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Արեշեւի կարծիքով, անցած տարիներին կասկածները Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) նախագծի տնտեսական նպատակահարմարության մեջ երբեք չեն մարել. դրանք բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել են ոչ միայն Ռուսաստանում եւ Հայաստանում, այլեւ անգամ Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում` որպես նախագծի անմիջական մասնակիցներ: Նրա կարծիքով, մագիստրալի կառուցման ծախսերը կարդարացվեն միայն մի քանի տասնյակ տարիներ հետո ապրանքահոսքի այնպիսի ծավալների դեպքում, որոնք այսօր երաշխավորված չեն: Գնահատելով ԿԱԹԲ նախագիծը 2006 թվականի հունիսին` Վրաստանի տնտեսական բարեփոխումների պետական նախարար Կախա Բենդուկիձեն հայտարարել է, որ դրանում չի տեսնում լավ շահույթ երաշխավորող ցուցանիշներ: «Կարս-Ախալքալաք նախագիծը տնտեսական հիմք չունի, քանի որ արդեն գոյություն ունի Կարս-Գյումրի երկաթգիծը»,- առավել անկեղծորեն հայտարարել է հայ-թուրքական բիզնես-խորհրդի համանախագահ Կաան Սոյակը: Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Վրաստանը դրան մասնակցելու բարոյական իրավունք չուներ: «Նախագիծը իրականացնելու համար Ադրբեջանը Վրաստանին վարկ է տրամադրել` $225 միլիոնի չափով, որը կաշառքից բացի ուրիշ ձեւ չես կարող կոչել»,- գտնում է նա: Վրաց փորձագիտական շրջաններում տարբեր կարծիքներ գոյություն ունեն` ԿԱԹԲ-ի իրականացումից Վրաստանի համար շահի առումով: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակատարերը Վրաստանի բյուջեն հարստացրել են $50 միլիոնով, այն դեպքում երբ վրացիները $300 միլիոնի հույս ունեին: Տնտեսագետ Գիյա Խուխաշվիլիի կարծիքով, Կարս-Թբիլիսի-Բաքու նախագիծը ամենից քիչ շահավետ է հենց Վրաստանին. մասնավորապես, այն կարող է զրկել շահույթից վրացական նավահանգիստները Բաթումում եւ Փոթիում, որոնցով այսօր տեղափոխվում են ադրբեջանական եւ թուրքական բեռները: Եւ այնուամենայնիվ, Միխայիլ Սահակաշվիլին հպարտանում է իր երկրի մասնակցությամբ այդ նախագծին: Եթե Վրաստանում, ինչպես հասկանում ենք «անկախություն» է, ապա հարցեր չկան վրաց ղեկավարությանը: Առավել եւս, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ԵՄ-ն չեն պաշտպանում ԿԱԹԲ-ի գաղափարը: Եվրամիության արտաքին հարցերով եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների խոսքերով, ԵՄ-ն աջակցում է արդեն գոյություն ունեցող ազգամիջյան տրանսպորտային հեռահաղորդակցության ուղիներին եւ դեմ է նոր ուղիների ստեղծմանը, որոնք շրջանցում են Հայաստանը: «Եվրահանձնաժողովի Բարձր մակարդակի խմբի հայտարարության մեջ ասվում է, որ TRACECA-ն հանդիսանում է Կովկասի գլխավոր ճանապարհը, որը միավորում է բոլոր երկրները, այդ թվումը` Հայաստանը: Հանձնախումբը չի փոխում իր կարծիքը եւ շարունակում է սատարել տարածաշրջանային համագործակցությանը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) շրջանակներում` երկխոսության միջոցով: Հանձնաժողովը նաեւ բանակցություններ է սկսել հարեւան երկրների հետ գլխավոր ազգամիջյան տրանսպորտային միջանցքների իրականցաման համար, որոնք նշված են Բարձր մակարդակի խմբի զեկույցում: Կովկասի երկրներում բանակցությունները կենտրոնացած են TRACECA-ի նորմալ շահագործման վրա: ԵՄ ֆինանսական օգնությունը ուղվելու է TRACECA-ին եւ չի ուղվելու ԿԱԹԲ-ի հետ կապված նախագծերին: Հանձնաժողովը նմանատիպ հաղորդագրություններ է ուղարկել տարածաշրջանում գործող տարբեր ֆիանսական հաստատություններին, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Եվրոպական ներդրումային բանկը (EIB)»,- ընդգծում է ԵՄ հանձնակատարը: «ԿԱԹԲ-ն աշխարհաքաղաքական առասպել է, այդքան բան: Հայաստանն ընդհանրապես կապ չունի այդ նախագծի հետ եւ անգամ եթե գործեն նմանատիպ 6 ճանապարհ, միեւնույն է դա մեր վրա չի ազդի: Այն $600 միլիոնը, որոնք կծախսվեն ճանապարհի կառուցման վրա, կարող էին ավելի կենսական նշանակություն ունեցող նախագծերի ծառայել»,- գտնում է հայ փորձագետ Սերգեյ Մինասյանը: Անդրեյ Արեշեւը վստահ է, որ ամբողջությամբ քաղաքականացված, տնտեսապես անհեռանկարային տրանսպորտային նախագծերը երբեք չեն դառնա խաղաղության եւ կայունության հիմքը Կովկասում: «Այս դեպքում կարող էր այլընտրանք լինել Ռուսաստանի նախաձեռնությունը`նոր տրանսպորտային հեռահաղորդակցությունների փոխշահավետ սխեմաների առաջարկը: Ռուսական աջակցությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հեռահաղորդակցության վերականագնումը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կապող նորմալ գործող մայրուղին խթան կհանդիսանար տարածաշրջանի բոլոր պետությունների առեւտրային եւ տնտեսական զարգացման համար` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում»,- ընդգծում է փորձագետը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |