Ամերիկյան հետախուզությունը հետաձգել է Իրանի հետ պատերազմը

Բուշի վարչակազմը պետք է օրինակ վերցնի Ռեյգանից, ով Խորհրդային Միության հետ մերձենալու քայլ կատարեց

Երեկ ԱՄՆ-ի կողմից հրատարակվել է ԱՄՆ-ի հետախուզության մինչ այդ գաղտնի զեկույցը, որում ուղղակիորեն նշվում է, որ Իրանը չի աշխատում է ատոմային ռումբի ուղղությամբ 2003 թվականից, պնդում է ԱՄՆ հետախուզությունը: Ընդ որում, փաստաթղթի հեղինակները ընդգծում են. Իսլամական Հանրապետությունը շարունակում է ուրանի հարստացումը, այնպես որ կարող է ստանալ միջուկային սպառազինություն 2010-ից 2015 թվականներին: Դեռեւս տվյալներ չկան` երբ է կազմվել այդ զեկույցը:
Այդ եզրակացությունները տարբերվում են երկու տարի առաջ արվածներից, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները գտնում էին, որ Թեհրանը հստակ է տրամադրված ատոմային զենք ստեղծելու հաշվով եւ շարունակում է իրականացնել ռազմական միջուկային ծրագիրը:
PanARMENIAN.Net - Այժմ, ինչպես նշում են հետախուզության ներկայացուցիչները, կարելի է ենթադրել, որ դիվանագիտական ճնշումը որոշակի ազդեցություն է ունեցել իրանական իշխանությունների վրա: Հաղորդագրության մեջ հատուկ ուշադրության է արժանի այն եզրահանգումը, որ «ռազմական միջուկային ծրագրի վրա աշխատանքը դադարեցնելու Թեհրանի որոշումը վկայում է, որ այն ավելի քիչ է ձգտում միջուկային զենք ստեղծել, քան մենք կարծում էինք 2005 թվականին»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սթիվենի Հեդլիի խոսքերով, «Ազգային հետախուզության ամենամյա զեկույցը» լավ նորություններ ունի: «Զեկույցը հույսի առիթ է տալիս, որ իրանական խնդիրը կարող է դիվանագիտական ուղիով կարգավորվել, առանց ուժի օգտագործման, որը եւ փորձում է անել ԱՄՆ-ի աշխատակազմը»,- նշել է խորհրդականը:

Իրանի միջուկային ծրագրի վտանգի գերագնահատումը ներկայացված է National Intelligence Estimate-ում (NIE)` ազգային հետախուզության ամենամյա զեկույց, որում ընհանրացվում է ԿՀՎ-ի եւ մյուս 15 հետախուզական կառույցներում գերակայող կարծիքը, որը համակարգում է Ազգային հետախուզության տնօրեն Մայքլ Մաքքոնելը: Ժամանակ առ ժամանակ, այդ գնահատականները սխալ են. ինչպես Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքի մասին զեկույցը, որը հիմք դարձավ Իրաքում պատերազմ սկսելու համար: Սովորաբար այդ զեկույցները գաղտնի են մնում, սակայն Մաքքոնելին որոշել է հրապարակել Թեհրանի հարցով զեկուցումը, որպեսզի հասարակական կարծիքը մոլորության մեջ չհայտնվի, հաշվի առնելով, որ փաստաթղթում նախկին կարծիքից տարբերով փաստեր են հայտնվում:

Ինչպես հիշեցնում է իտալական La Repubblica-ն, 2005 թվականի զեկույցում ամերիկյան հետախուզությունը պնդում էր «մեծ վստահությամբ», որ Իրանը մտադիր էր միջուկային զենք ստեղծել, չնայած միջազգային պարտավարություններին եւ միջազգային ճնշմանը: Հիմնվելով այդ փաստերի վրա` Սպիտակ տունը գլխավորել է միջազգային հարձակումը, որպեսզի մեկուսացնի Թեհրանին եւ պատժի նրան սահմանափակումներով: Երեկվա փաստաթուղթը շատ է տարբերվում այն ամենից, ինչ ներկայացվել է երկու տարի առաջ: Նոր զեկույցում պնդում են, որ մինչեւ 2007 թվականի կեսերը Իրանը չի վերսկսել միջուկային զենք արտադրելու ծրագիրը, չնայած շարունակում է ուրանի հարստացման գործընթացը: Փաստաթղթում նշվում է, որ 2003 թվականին կատարված շրջադարձը, կապված էր միջազգային ճնշման եւ միջազգային հանրության կողմից առավել խիստ վերահսկողության հետ: Ապագայի հարցով, զեկույցում ասվում է. միջուկային զենքարտադրության մասին որոշումները կայացվելու են հիմք վերցնելով ծախսերի եւ գերակայությունների վերլուծությունը, չհետեւելով շուտափույթ ազդակներին, քաղաքական, տնտեսական եւ ռազմական նկատառումներին:

«Սակայն ինչպե՞ս բացատրել հետախուզության դիրքորոշման հանկարծակի փոփոխությունը: «Վերջին ամիսներին ստացված տեղեկատվությունը ստիպել է մեզ վերանայել ամբողջ հարցը»,- բացատրել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: 2005 եւ 2007 թվականների զեկույցների տարբերությունը նոր հարցեր է ծնում գործակալների աշխատանքի հավաստիության եւ Վաշինգթոնի բարձր մակարդակներում գաղտնի խաղերի վերաբերյալ: Սակայն դեռեւս պարզ չեն այս զեկույցի հետեւանքները»,- գրում է թերթը:

Միեւնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ողջունել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների զեկույցը: «Բնականաբար, մենք ողջունում ենք այն փաստը, որ այդ խնդրի շուրջ առաջ հարցեր ունեցող երկրները այժմ վերանայել են իրենց դիրքերը: Իրանի խաղաղ միջուկային գործունեության բնույթը պարզ է դառնում ողջ աշխարհի համար»,- ասել է Մոթաքին: ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Հարի Ռիդը հույս է հայտնել, որ Սպիտակ տունը համապատասխան միջոցներ է ձեռնարկելու Իրանի հետ հարաբերությունների բարելավման համար:

«Ես հուսով եմ, որ վարչակազմը ուշադիր կկարդա զեկույցը եւ համապատասխան ուղղումներ կկատարի Իրանի հարցով իր հայտարարություններում եւ քաղաքականությունում: Բուշի վարչակազմը պետք է օրինակ վերցնի Ռեյգանից, ով Խորհրդային Միության հետ մերձենալու քայլ կատարեց»,- ասել է Ռիդը: Դեմոկրատների նման ռեակցիան հանդիսանում է այն բանի նշան` որքան լուրջ հետեւանքներ կարող է ունենալ զեկույցի հրապարակումը եւ դա պետք է անհանգստացնի ամերիկյան ռազմական ղեկավարությանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---