Կարող է այնպես ստացվել, որ Հարավային Կովկասն ավելի մոտ դառնա ԵՄ-ին, քան ԹուրքիանՀարավային Կովկասի երկրներն ավելի կախված են արտաքին գործոններից եւ համաշխարհային տերություններից եւ միջազգային կառույցներից, քան Թուրքիան Հայաստանում ԵՄ մշտական ներկայացուցչության բացումը հանդիսանում է եւս մեկ քայլ ուղված Հարավային Կովկասում Եվրամիության դիրքերի հետագա ամրապնդմանը: ԵՄ-ն այդ երկրներին ավելի մեծ նշանակություն է տալիս, որն աճում է տարածարջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը զուգահեռ, եւ դրանք դատարկ խոսքեր չեն: Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանը անհրաժեշտ է Եվրոպային բացառապես էներգետիկ տեսանկյունից, չնայած հենց այդ լծակն է նա օգտագործում, որպեսզի հասնի ավելի մեծ ազատության քաղաքական մանյովրներում, հատկապես չկարգավորված հակամարտություններով պետություններում: ![]() PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների կարծիքով, սառեցված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խանգարում է ինչպես առանձին վերցրած պետությունների զարգացմանը, այնպես էլ նրանց համագործակցությանը տարածաշրջանային մակարդակով: Այդ թվում Եվրահանձնաժողովը սահմանափակվում է համագործակցության բոլոր նախաձեռնություններում: «Այդ տեսակետից հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ վարած խաղաղ բանակցությունների շրջանակներում կկարողանան գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: Հանձնաժողովը հրավիրում է Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչը կարող է վստահության հիմք ստեղծել եւ արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն վստահ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները բացասական ազդեցություն չեն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարատության հարցով խաղաղ համաձայնագրի կնքման վրա, երկուշաբթի Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը: «ԵՄ-ն ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ հակամարատության կարգավորման բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ ցանկացած համաձայնությունը ոգեշնչում է մեզ»,- ասել է Ռուպելը: Նրա խոսքերով, ԵՄ-ն լրիվ բացառում է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը: «Կողմերը պետք է հասկանան, որ հակամարտության կարգավորումը կհանգեցնի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- լրագրողներին ասել է ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները Նա նաեւ կրկնել է, որ Հանձնաժողովը բազմիցս է նշել, որ կցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական օգնություն այն նախագծերին, որոնք ունեն բացառիկ եւ տարածաշրջանային նշանակություն: «Սակայն դեռեւս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մեզ այդպիսին չի թվում»,- ընդգծել է նա: Լրիվ հավանական է, որ Հարավային Կովկասի երկրները դառնան շատ ավելի մոտ ԵՄ-ին, քան հենց նույն Թուրքիան է: Եւ գործն այստեղ այնքան աշխարհագրության մեջ չէ: Հարավային Կովկասի երկրները ավելի կախված են արտաքին գործոններից եւ համաշխարհային տերություններից եւ միջազգային կառույցներից, քան Թուրքիան: Նրանք, եթե կարելի է այդպես ասել, ավելի կանխատեսելի են եւ կառավարելի: Այլ կողմից, չի կարելի չնշել, որ Հայաստանի եվրաինտեգրումը կարող է հավելյալ խթան հանդիսանալ ժողովրդավարության ուղով երկրի զարգացման համար, ինչ քիչ կարեւոր չէ: Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը կարող է նաեւ կարգավորել վաղուց ի վեր ցավալի դարձած հայ-թուրքական սահամանի հարցը: Ճիշտ է այդ հարցում, ԵՄ դիրքորոշումը կայանում է նրանում, որ կողմերը պետք է փոխիզջման գնան: Ինչում դա կարտահայտվի, դեռ վաղ է խոսել: Սակայն պարզ է մի բան. Հայաստանի համար նախընտրելի է, որպեսզի իր կողքին լինի կանխատեսելի եվրոպական հարեւան, այլ ոչ թե իսլամական երկիր, ումից ինչ ասես, կարող ես սպասել: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ 2007 թվականին հաջող էր: «Հարաբերությունները ԵՄ-ի հետ կրում են ռազմավարական բնույթ եւ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հնարավորություն են ընձեռում»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ համագործակցության ծրագրի շրջանակներում, ԵՄ-ն իր վրա Հայաստանին Եվրամիության ներքին շուկայում բաժին հատկացնելու պարտավորություն է վերցնում: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |