Ղարաբաղի հակամարտության հարցով Գոբլի ծրագիրը դեռեւս մնում է ինտենսիվ քննարկումների թեմաԳոյություն ունի Գոբլի ծրագրի երկու տարբերակ. «Գոբլ-1» եւ «Գոբլ-2»: Առաջին տարբերակը դեռեւս 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը հայտնվել է 1996 թվականին Ղարաբաղի հակամարտության անցած 20 տարիների ընթացքում շատ առաջարկություններ են եղել դրա կարգավորմա շուրջ: Դրանք բոլորը, որպես կանոն, հիմնված էին այն բանի վրա, որ «կողմերին անհրաժեշտ է փոխզիջման գնալ», որպեսզի խաղաղ համաձայնագիր կնքվի: Այսպես կոչված փոխզիջումային որոշումների թվին է պատկանում նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Պոլ Գոբլի ծրագիրը: Սակայն Գոբլի ծրագիրը այդպես էլ մնաց զուտ ծրագիր, քանի որ բախվեց արեւմտյան մարդու տեսակետից բացարձակ իռացիոնալ փաստարկի: Չի կարելի «սեփական հողը» հանձնել հակառակորդին, եւ դա միայն մեկ բան է նշանակում` այլեւս չլինել սեփական ժողովրդի ներկայացուցիչը: Նման փաստարկի դեմ չի կարող դրվել անգամ ամենափայլուն բիզնես-ծրագիրը եւ ամենաանթերի իրավական կառուցվածքը: 14 փետրվարի 2008 PanARMENIAN.Net - «Սկզբունքորեն, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու երեք միջոց. 1) դուրս մղել կամ սպանել դրա տարածքում գտնվող բոլոր հայերին (ինչը հնարավոր չէ բարոյական պատճառներով); 2) Լեռնային Ղարաբաղում հսկայական քանակությամբ արտասահմանյան զորքեր տեղակայել կողմերին բաժանելու համար (ինչը հնարավոր չէ ֆիզիկապես); ԼՂՀ-ն հանձնել Հայաստանի վերահսկողությանը (ինչը հնարավոր չէ քաղաքականապես): Այդ պատճառով խնդրի կարգավորման բանալին տարածքների փոխանակումն է, հետեւյալ պայմաններով. ա) Լեռնային Ղարաբաղի մի մասի հանձնումը Հայաստանին Ադրբեջանի կողմ հոսող գետերի ակունքներով; բ) ադրբեջանական վերահսկողությանը Հայաստանի տարածքի հանձնումը, որը բաժանում է Ադրբեջանի Հանրապետությունը եւ Նախիջեւանի ինքնավարությունը (Մեղրիի միջանցքը)»: Սակայն նման «փոխանակման» դեպքում Հայաստանը կորցնում է իր համար շրջափակման պայմաններում կենսական նշանակություն ունեցող դեպի արտաքին աշխարհ ելքը Իրանի տարածքով: Միեւնույն ժամանակ Արաքսի ձախափնյա հատվածը կդառնա ռազմավարական կարեւորագույն հեռահաղորդակցության ուղի, որը կկապեր Թուրքիան, Նախիջեւանի ինքնավարությունը եւ Արդբեջանը»,- նման տեսք ունի ծրագիրը իրականում: Ընդհանրապես, գոյություն ունի Գոբլի ծրագրի երկու տարբերակ. «Գոբլ-1» եւ «Գոբլ-2»: Առաջին տարբերակը դեռեւս 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը հայտնվել է 1996 թվականին: Հեղինակը խոստովանում էր, որ առաջին տարբերակում շատ մեծ սխալ էր թույլ տվել, քանի որ «չհասկացավ` ինչպիսի հոգեբանական նշանակություն ունի Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանը»: «Գոբլ-2»-ը չի ենթադրում Հայաստանի եւ Իրանի սահմանի վերացումը եւ թույլ չէր տալիս Թուրքիայի եւ Արդբեջանի սահմանային կցումը: Դրա փոխարեն, «Գոբլ-2»-ը առաջարկում էր փոխանակել Հայաստանի հարավային հատվածը (Մեղրիի շրջանը) Նախիջեւանի արեւմտյան հատվածի հետ, որտեղ այն 9-կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ: Ընդ որում. ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ մեկ տեղ դառնում են Հայաստանի մաս կամ էլ անկախություն են ստանում; հայ-թուրքական սահմանը բացվում է ողջ երկայնքով; կարգավորվում է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավարության ոչ անկլավային գոյությունը; Հայաստանի եւ Իրանի սահմանը պահպանվում է, բայց տեղափոխվում է մի քիչ հյուսիս, ինչը կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի. Հայաստանին հանձնվող Նախիջեւանի ինքնավարությունը այդ դեպքում թույլ չի տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի միացումը: Ճիշտ է, ծրագիրը մինչեւ հիմա մնում է ինտենսիվ քննարկումների թեմա: Անգամ կարծիք կա, որ հենց այդ ծրագիրն է քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ռամբուեյում 2006 թվականին: Իսկ առաջիկա «փոխանակման» մասին վերջին ասեկոսեները («Մեղրիի հանձնման մասին») բարձրացան 2004 թվականի սկզբում այպես կոչված «քի-ուեստի պայմանավորվածությունների» կապակցությամբ: Նույն 2004 թվականին STRATFOR ամերիկյան վերլուծական կենտրոնի «Battle for the FSU: Wooing Armenia» զեկույցում փորձագետները հայտարարեցին, որ Վաշինգթոնը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանին ճնշի, եւ այդ դեպքում գերակայությունների վերանայումը ի շահ ԱՄՆ-ի կդառնա այդ հանրապետության համար անելանելի: Այդ ժամանակից ի վեր «փոխանակման» մասին չեն խոսում ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում, իսկ եթե հիշատակում են, ապա բացառապես նախընտրական արշավների շրջանակներում: Դժվար թե հենց այդ ծրագիրն է դրված «փոխադարձ փոխզիջման հիմքում», սակայն ժամանակից շուտ է ընդհանրապես այն բացառել: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |