Միթե՞ Ադրբեջանում այլեւս չկան իրականությունը համարժեք ընկալող մարդիկՀենց Մոնթեի անունն էր, որ աներեւակայելի վախ էր ներշնչում ադրբեջանցիներին, ինչպես զորավար Անդրանիկի անունն էր սարսափեցնում թուրք օսմաններին Մենք կարծես թե ընտելացել ենք չարձագանքել ադրբեջանական մամուլում «հայ թշնամու կերպարի» ստեղծմանն ուղղված նյութերին: Չափազանց շատ է այնտեղ հիմարությունը, երբեմն ծիծաղելին եւ միշտ անհեթեթը: Իսկ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ, առանց խղճի խայթի եւ լրագրողական էթիկայի տարրական նորմերի, ակնհայտ ստեր են հրապարակում, նույնիսկ իրենց նեղություն չտալով հերքել դրանք: Արդեն անտեղի եմ համարում խոսել «յուրացված» մշակույթի, ճարտարապետության եւ նույնիսկ ազգային պատկանելության մասին` աշխարհի վրա հայեր չկան, միայն ադրբեջանցիներ են: Եվ արդեն երկրորդ սերունդն են դաստիարակում ամեն հայկականի հանդեպ կենդանաբանական ատելությամբ: ![]() PanARMENIAN.Net - Սակայն այն, ինչ հրապարակեց Day.az-ը ապրիլի 29-ին, դուրս է բանականի շրջանակներից եւ չպատասխանելն արդեն սրբապղծություն կլիներ Լեռնային Ղարաբաղի անկախության համար զոհված մեր զինվորների հիշատակի հանդեպ: «Մոնթե Մելքոնյան` առասպելական հրամանատարի անփառունակ վախճանը» հոդվածում, որը ստորագրված է ոմն Սալեխ Սամանդարովի կողմից, ասվում է ոչ ավել, ոչ պակաս այն մասին, թե իբր լեգենդար Ավոյի գլուխը կտրել են «խիզախ ադրբեջանցի հետախույզները ոմն Իբադ Հուսեյնովի գլխավորությամբ»: Հետաքրքիրն այն է, որ հոդվածը գիշերը զետեղվեց կայքում, եւ գիշերն իսկ հանվեց: Հավանաբար նույնիսկ ադրբեջանական քարոզչական մեքենայի համար էր դա չափազանց: Հոդվածը մենք չենք մեջբերի` չափազանց շատ է այնտեղ կեղծիքն ու ուղղակի ատելությունը այլ ռասայի եւ այլ ազգի ներկայացուցիչների հանդեպ: Ներկայումս ադրբեջանցիները օսմանցի թուրքերի փայլուն աշակերտներն են, որոնց համար գլխավոր խիզախությունը մարդուն գլխատելն է, բռնաբարելը, ոտնակոխելը: Սակայն մեկ մեջբերում այնուամենայնիվ արժե անել, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչի մասին է խոսքը: «Իբադը հաղթում էր եւ, թափ առնելով, ամբողջ ուժով ոտքով հարվածեց վիրավոր գրոհայինի դեմքին, ոտնամանի քթով դիպչելով հայի ձախ աչքին: Ընկնելով թշնամու վրա, նա բռնեց նրա կոկորդից եւ սկսեց խեղդել` բղավելով Ֆիկրետին, որ նա կտրի հայի գլուխը: Մորուքավորը արցունքն աչքերին սկսեց ողորմածություն աղերսել, որի համար Իբադն ավելի ամուր սեղմեց մատները օկուպանտի պարանոցին: Ֆիկրետի համար մի քանի վերջին վայրկյաններին տեղի ունեցածն այնքան անսապսելի էր, որ նա միանգամից չսթափվեց: Իբադը ստիպված եղավ Ֆիկրետին մի քանի անգամ ձայն տալ, մինչեւ որ նա դուրս հանեց դանակը եւ թեթեւակի կտրեց մորուքավորի վիզը` կկոցելով աչքերը տհաճ գործողությունից: Հասկանալով, որ հապաղելու դեպքում, այդ ուժեղ մարդը կարող է ազատվել, ոտքի կանգնել եւ իրադարձությունների զարգացումը շրջել եղբայրների համար ոչ ցանկալի հունով, Իբադը հրեց թուլամորթ Ֆիկրետին, հանելով իր դանակը եւ մի քանի վայրկյանում անջատեց ատելի հայի գլուխը նրա մարմնից: Արյունը խփում էր շատրվանի պես եւ, ի զարմանս Իբադի, անգլուխ գրոհայինը շարունակում էր դիմադրել: Միայն այն բանից հետո, երբ Իբադը կտրեց նաեւ նրա ձեռքը, նա, վերջապես, դադարեց շարժվել: Արագ վերադառնալով, նա հանեց դիակից կոշիկները, խուզարկեց նրան (գրպանում գտավ մի ինքնաշեն գրիչ, որի վրա հայերեն տառերով գրված էր Մարինե, լուսանկար, նոթատետր եւ ծխախոտ), ծածկեց նրա ոտքերը թփուտներում, որպեսզի չկարողանան արագ գտնել: Արյունով ցողված վայրը հետախույզների զույգը ծածկեց տերեւներով եւ ավազով եւ արագ հեռացավ` վերցնելով մեռյալի գլուխը, ձեռքը, ոտնամանները, զենքը, նոթատետրը լուսանկարով, ծխախոտն ու գրիչը: Եվ հետո Իբադը խոստովանեց, որ Մոնթե Մելքոնյանի ոչնչացման գործողությունը ամենահեշտն էր իր անցկացրած գործողություններից: Ամենահեշտը: Մյուս բոլոր գործողությունները, ինչպես նա է գտնում, իրոք վտանգավոր էին: Ավոյի ոչնչացման եւ մյուս գործողությունների միջեւ եղած միակ տարբերությունն այն էր, որ այս դեպքում նա ուներ ֆիզիկական ապացույց` լուսանկար, որն արված էր օկուպացված գյուղում ահաբեկչի արժանի մահից մեկ ժամ անց: Այլ գործողությունների հաջող ավարտի ապացույցներ նա, ցավոք, չուներ: Մի տեսակ չէր մտածել, որ ժամանակ կգա, երբ նրա պատմություններին թերահավատորեն կվերաբերվեն, եւ ամեն անգամ ինչ-որ ապացույցներ կպահանջեն: Եվ ինչ նա ընդհանրապես չէր սպասում, երբ ի կատար էր ածում ավազակի` ժողովրդի կողմից կայացված դատավճիռը, այն էր, որ ժամանակ կանցնի, եւ կհայտնվեն ինքնակոչ մարդիկ, որոնք կփորձեն յուրացնել այդ հերոսության հեղինակ լինելը»: Ընթերցելով այս զառանցանքը` միայն մեկ բանից ես զարմանում` միթե՞ Ադրբեջանում անհետացել են իրականությունը համարժեք կերպով ընկալող մարդիկ: Իսկ չէ որ, այս, այսպես կոչված պատմությունը եւ շատ ուրիշներ, տարածվում են ողջ աշխարհով մեկ տարբեր լեզուներով: Եվ ինչ-որ մեկը, տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ կարող է եւ հավատալ, որ ամեն ինչ հենց այնպես էլ եղել է, ինչպես նկարագրում են ադրբեջանցիները: Իսկ եթե հաշվի առնենք, որ մարդկանց իրազեկությունը նույն Ամերիկայում այն մասին, թե որտեղ են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը, զրոյին մոտ է, ապա Բաքվի գործողությունները շատ հասկանալի են: Մարդիկ, որոնք չգիտեն թե ինչ է կատարվում իրենց նահանգի, նույնիսկ իրենց փոքր քաղաքի սահմաններից դուրս, ավելի սարսափելի բաների էլ կհավատան: Ցավոք, պատմությունը կրկնվում է եւ կրկին ողբերգության տեսքով` այն, ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, կարող է կատարվել նաեւ այսօր, եւ ուշադրություն չդարձնել նման «բացահայտումների »վրա հայկական կողմի համար շատ սխալ է: Բնականաբար, քարանձավային մակարդակին իջնելը դեռեւս ոչ ոքի օգուտ չի բերել: Սակայն ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցի թուրքերի գործած վայրագությունները Ղարաբաղում, իրողություն են: Թեեւ, ի՞նչ ենք պահանջում մի ժողովրդից, որն իր ազգային հերոս հռչակեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը հայի էր գլխատել: Քոչվորների այդ գործողությունը նրանք ոգու ամրության բացառիկ օրինակ են համարում: Թուրքական ցեղերի համար առանձնակի հպարտություն է եղել թշնամու հատված գլուխների կույտեր բարձելը ճամբարի առջեւ: Ստիպված ենք արձանագրել, որ վերջին հազար տարիներին նրանք չկարողացան ձերբազատվել դրանից: Եվ հավանաբար, առանձնապես չէին էլ ջանում դա անել, քանի որ դաստիարակում են երեխաներին ատելության եւ կեղծ առավելության նույն ոգով: Կարելի է շատ օրինակներ բերել, սակայն սահմանափակվենք մեկով` ամեն օր նախանձելի օրինաչափությամբ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարում են «հայկական բանակի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին»: Հավանաբար, դա արվում է ժողովրդին մշտական լարվածության մեջ պահելու նպատակով: Սակայն ինչ կլինի, երբ Բաքուն որոշի վերջնականապես լուծել «ղարաբաղյան հարցը» Թուրքիայի օրինակով, ոչ ոք չգիտի: Անցած 93 տարիներին հայերը հասկացել են, որ աշխարհում ոչ ոք իրենցից բացի նրանց չի պաշտպանի եւ փայլուն կերպով ապացուցել են դա Լեռնային Ղարաբաղում` առաջին անգամ վերջին հազարամյակում ետ գրավելով իրենց հողերը: Իսկ վերադառնալով Մոնթեին` հիշեցնենք, մեր հարեւաններին, որ հենց Մոնթեի անունն էր, որ աներեւակայելի վախ էր ներշնչում ադրբեջանցիներին, ինչպես զորավար Անդրանիկի անունն էր սարսափեցնում թուրք օսմաններին ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |