Առաջին աշխարհամարտի տխուր արդյունքները Հայաստանի համարԱռաջին համաշխարհային պատերազմը, ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը Նոյեմբերի 11-ին ողջ աշխարհը հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1918թ. սկսվեց աշխարհի վերաձեւումը, որն էլ շարունակվում է մինչ օրս, չէ որ հենց այն ժամանակ նոր աշխարհակարգի հիմքը դրվեց, որը չի ավարտվել նույնիսկ 90 տարի անց: Առաջին աշխարհամարտի արդյունքում վերացան չորս կայսրություններ` Գերմանականը, Ռուսականը, Ավստրո-Հունգարիան եւ Օսմանյան կայսրությունը, ընդ որում վերջին երկուսը մասնատվեցին, իսկ Գերմանիան ու Ռուսաստանը, դադարելով լինել մենապետություններ, տարածքային կորուստներ ունեցան եւ թուլացան տնտեսապես: Սակայն նրանց հենց այդ թուլությունն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դարձավ: 13 նոյեմբերի 2008 PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց` Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում եւ բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը: Սակայն արդեն ուշ էր: Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր: Իսկ ով ողջ էր մնացել, զոհ գնաց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան: Հայաստանը պատերազմի արդյունքում ստացավ 700 հազար փախստականներ, հայրենի հողերը վերադարձնելու մշուշոտ հույսեր եւ դատավարություններ երիտթուրքերի հանդեպ: Սակայն, ինչպես միշտ, հայերը հայտնվեց ծայրահեղ անհաջող իրավիճակում: Սկսենք նրանից, որ Փարիզյան կոնֆերանսում Հայաստանը չգիտես ինչու մեկ պատվիրակության փոխարեն ներկայացված էր երկու պատվիրակություններով, որոնք այդպես էլ չկարողացան միասնական տեսակետ մշակել: Հայկական պատվիրակությունների պահանջները, որոնք, ի դեպ, միանգամայն օրինական էին, ուղղակի անտեսվեցին Արեւելյան Հայաստանի իբր «ռուսամետ, իսկ այժմ էլ «սովետամետ» լիենլու պատճառով: Հաղթանակած երկրները այլ հարցերով էին զբաղված, նրանք լուծում էին փլուզված կայսրությունների տարածքներում իրենց պետությունների նոր սահմանների հարցը: Հայաստանի վրա ուշադրություն դարձրած միակ երկիրը ԱՄՆ-ն էր: Փաստորեն վերջնականապես Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց 1923թ.Լոզանի խաղաղ պայմանագրի կնքումով, որը դե-յուրե դադարեցրեց 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի գործողությունը: Անտանտի երկրների, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված հենց Սեւրի պայմանագրով է, որ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ եւ անկախ պետություն»: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնվել էին ենթարկվել ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին սահմանների որոշման հարցում` Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրաբզոնի վիլայեթներում եւ ընդունել նրա պայմանները Հայաստանի համար Բաթումով դեպի Սեւ ծով ելք ապահովելու հարցում: Վրաստանն ու Ադրբեջանը պետք է իրեցն սահմանները որոշեին ուղիղ բանակցությունների միջոցով, իսկ անհամաձայնության դեպքում` դիմեին դաշնակից տերությունների միջնորդությանը: Ենթադրվում էր նաեւ անկախ Քրդստանի ստեղծում, որի սահմանները պետք է համատեղ որոշեին Անգլիան, Ֆրանսիան եւ Թուրքիան: Ըստ Սեւրի պայմանագրի, Թուրքիային էր պատկանում նրա այժմայն տարածքի ընդամենը 30-35 տոկոսը: Միակը, ինչ մնաց Հայաստանին, դա Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն է, որը չունի վաղեմության ժամկետ եւ չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում: Նախագահ Վիլսոնը հենց այն ժամանակ ձեւակերպեց իր նշանավոր «նոր աշխարհակարգի 14 կետերը», որոնցից մեկը հետեւյալն էր` յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի: Եվ ոչ մի խոսք տարածքային ամբողջականության մասին: Այս սկզբունքը հայտնվեց արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանի համար եւս մեկ տխուր արդյունք եղավ 1918թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկի պայմանագրի կնքումը Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ, որով վերջնականապես վերջ դրվեց Վուդրո Վիլսոնի գծած սահմաններում անկախ Հայաստանի գաղափարին: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |