Լոկալ պատերազմները չեն կարող անվերջ տեւել եւ կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել տարածաշրջաններումԱյլընտրանքային էներգառեսուրսների որոնումներն ու տնտեսության անկումը կարող են հանգեցնել աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխության եւ նոր գերտերությունների առաջացման: Այսինքն, դրանք արդեն հայտնվել են` Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց հետ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ստիպված կլի Անցնող տարին աշխարհում նոր կարգերի հաստատման եւ նոր աշխարհաքաղաքական գծերի սկիզբ հանդիսացավ: Եվրոպան, ողջ աշխարհը գտնվում էին ստատիկ վիճակում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Երկրորդ համաշխարհային պատերզմի արդյունքում գծագրվեցին Պոտսդամում որոշված սահմանները, ինչն իր ավարտական տեսքը ստացավ 1975թ. Եվրոպայի Խորհրդի Անվտանգության խորհուրդի հելսինկյան գագաթնաժողովում: ![]() PanARMENIAN.Net - Ներկայիս աշխարհակարգի ճարտարապետները` ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, համոզված էին, որ պետությունների միջեւ կամայականորեն անցկացված սահմանները անկասելի են, եւ այդ պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնաբերաբար համարվում էր իշխող այն երկրներում, որտեղ ծխում էին հին հակամարտությունները: Միյան մեկ բան չէին կարող ենթադրել մեծ տերությունները` այն, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի եւ նոր «անկախ» պետություններ կհայտնվեն, որոնք շտապ կերպով դարձան ՄԱԿ-ի անդամ, ամրագրելու համար նախկին Միության հանրապետությունների վարչատարածքային սահմանները: Սակայն նույնիսկ անդամակցությունը ՄԱԿ-ին զերծ չպահեց որոշ հանրապետությունների էթնիկ հակամարտություններից, իսկ ողջ աշխարհը` համաշխարհային կարգերի ապագա վերափոխումից: Բնականաբար, ամենաթեժ կետը շարունակում են մնալ Բալկանները, որտեղ հակամարտությունները բալկանյան ժողովրդների միջեւ սկիզբ են առել դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակ: Ոչ Առաջին, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմները չկարողացան հաշտեցնել բոսնիացիներն, սերբերին, խորվթաներին ու ալբանացիներին: Այդ տեսակետից բռնատիրական ռեժիմը հաջողությամբ արմատախիլ էր անում անջատողական տրամադրությունները: Այդպես էր ԽՍՀՄ-ում ու Հարավսլավիայում: 21-րդ դարը հանգստություն չբերեց եւ նույնիսկ ավելին, հավելեց հակամարտող գոտիներին նաեւ Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր` երկրագնդի ցանկացած կետում ամերիկյան զորքերի ներկայությունը, որոնք, իբր, կոչված էին հակամարտության հանգուցալուծմանը, հանգեցնում էր այդ հակամատության բորբոքմանը: Բնականաբար, պայքարը ահաբեկչության դեմ, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ եւ Մերձավոր Արեւելքի նավթային պաշարների տիրանալու համար կարեւոր բաներ են, սակայն արդյունքը չգիտես ինչու միշտ մեկն է` երկրի փլուզում, հերթական խամաճիկային կառավարության ճգնաժամ եւ, որպես հետեւանք, զարգացող եւ հետամնաց երկրների միջեւ տարբերության խորացում: Նույն մեթոդներով է գործում նաեւ Ռուսաստանը` փորձելով վերադարձնել ողջ Կովկասը, նա հրահրեց 2 չեչենական պատերազմները, 1991թ. վրաց-աբխազական պատերազմը եւ անբարենպաստ դեր կատարեց ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում` օգնելով ադրբեջանական ՕՄՕՆ-ին անցկացնել «Օղակ» օպերացիան, որի արդյունքում հայերից «մաքրվեց» ողջ Դաշտային Ղարաբաղը: Սակայն բոլոր այս հակամարտությունները վաղ թե ուշ սկսում են ազդել տերությունների վրա, եւ ով գիտե, թե ինչո՞ւ հանկարծ ֆինանսական ճգնաժամ առաջացավ: Այն միջոցները, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ծախսեցին սպառազինության եւ խամաճիկային ռեժիմների աջակցության վրա, չէին կարող իր ազդեցությունն չունենալ համաշխարհային տնտեսության վրա: Վերադառնալով Հելսինկյան ակտին` նշենք, որ, ըստ էության, նրա ստորագրումը դանդաղեցված գործողությամբ ռումբի ազդեցություն ունեցավ, քանի որ անհնար է ընդունել երկու իրար բացառող սկզբունքներ, պետք է առավելություն տալ կամ մեկին, կամ մյուսին: Ազգերի իրավունքը չի կարող երկրորդական լինել, իսկ այ տարածքային ամբողջականության հարցը հաճախ վիճահարույց է, առավել եւս, որ մետրոպոլիաները ուղղակի չեն կարողանում ձերբազատվել կայսերական բարդույթներից եւ այդ իսկ պատճառով ուղղակի ի վիճակի չեն պատկերացնել, թե ինչպես կարող է «իրենց» տարածքի մի մասն անջատվել: Վտանգը նրանում է, որ լոկալ պատերազմները չեն կարող անվերջ տեւել եւ կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել ամբողջ տարածաշրջաններում, ինչպես դա այժմ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում: 80-ականներին «անկայունության աղեղ» հասկացությունն առաջացավ, որը ներառում է Իրաքը, Լիբանանը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Պակիստանն ու Հնդկաստանը` փաստորեն իսլամական աշխարհի կեսը: Պետք է նաեւ նշել, որ հենց այդ տարածքում են կենտրոնացած նավթի ու գազի համաշխարհային պաշարները եւ հենց այդ ուղիով է ափիոնը արտահանվում Աֆղանստանից: Այլընտրանքային էներգառեսուրսների որոնումներն ու տնտեսության անկումը կարող են հանգեցնել աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխության եւ նոր գերտերությունների առաջացման: Այսինքն, դրանք արդեն հայտնվել են` Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց հետ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն լրջորեն հաշվի նստել: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |