Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա ԳրիգորյանըՍեդրիկ Ռետայոն, որ մինչ այդ զբաղեցնում էր ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը, հունվարի 1-ից ստանձնել է Պեռնո Ռիկար Վենեսուելայի գործադիր տնօրենի պաշտոնը 2009թ. հունվարի 1-ից Երեւանի կոնյակի գործարանը նոր ղեկավարություն ունի: Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Պեռնո Ռիկարի Արեւելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդը, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանն, որ մինչ այդ զբաղեցնում էր Պեռնո Ռիկար Ուկրաինայ եւ Պեռնո Ռիկար Մինսկ ընկերությունների գործադիր տնօրենի պաշտոնը: 23 հունվարի 2009 PanARMENIAN.Net - ԵԿԳ գլխավոր տնօրենի պաշտոնը Արա Գրիգորյանը կհամատեղի Պեռնո Ռիկար Մինսկ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի հետ: «Պեռնո Ռիկար ընկերությունն, առաջնորդվում է այն սկզբունքով, որ ընկերության գլխավոր տնօրեններ են նշանակվում մարդիկ, որոնց մենք վստահում ենք 100 տոկոսով, այդ մարդկանցից մեկն է Արա Գրիգորյանը: Պետք է նշեմ, որ այն հաջողությունները, որոնց հասել է Պեռնո Ռիկարն Ուկրաինայում եւ Բելառուսում մեծապես պայմանավորված են նրանով, որ դրանք ղեկավարել է Արա Գրիգորյանը: Մենք վստահ ենք, որ նրա նշանակումը Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում ամենաճիշտ որոշումն է»,-հայտարարել է Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի գործադիր տնօրենը: Ինչպես հաղորդել է Էրիկ Լաբորդը, Սեդրիկ Ռետայոն, որն մինչ այդ զբաղեցնում էր ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը, հունվարի 1-ից ստանձնել է Պեռնո Ռիկար Վենեսուելայի գործադիր տնօրենի պաշտոնը: «Երբ ես առաջին անգամ աշխատանքի անցա գործարանում, յուրաքանչյուր պատանի երազում էր երբեւէ դառնալ այնպիսի գործարանի տնօրեն, ինչպիսին է ԵԿԳ-ն: Ինձ համար այդ երազանքն իրականացավ: Ես երախտապարտ եմ Սեդրիկ Ռետայոին, որ նա ինձ է հանձնում գործարանը հիանալի վիճակում: ԵԿԳ-ում իդեալական թիմ է ձեւավորվել եւ ինձ համար շատ հաճելի է աշխատել այս մարդկանց հետ»,-հայտարարել է ԵԿԳ նորանշանակ գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ընկերության աշխատանքում ոչ մի փոփոխություն չի լինի: «Մենք դեռեւս ուսումնասիրում ենք իրավիճակը շուկայում, որը, ցավոք, անկայուն է, եւ մենք աշխատում ենք վերահսկել այն»,-ասել է Ա.Գրիգորյանը: 2008-2009թթ. ֆինանսական տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով ԵԿԳ-ն գրանցել է իր արտադրանքի վաճառքի 8 % աճ, հասցնելով այդ ցուցանիշը 2,6 մլն լիտրի: Վաճառքների նման աճը հիմնականում պայմանավորված է հայկական, ռուսական եւ բալթյան շուկաներում վաճառքների աճող տեմպերով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում վաճառքների ցուցանիշն ավելացել է 14 %-ով` հասնելով 1,9 մլն լիտրի, Հայաստանում` 4 %-ով` հասնելով 218 հազ.լիտրի, եւ 16 %-ով` Բալթյան երկրներում: Հարկ է նշել, որ վաճառքների աշխուժացում է նկատվում Եվրոպայում` Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա, Չեխիա: Այս կիսամյակի նվաճումներից կարելի է համարել նաեւ մուտքը հունգարական շուկա: «Պահպանելով իր դիրքերը ավանդական շուկաներում` Արարատը շարունակում է ճանաչում վայելել որպես հայկական կոնյակի պրեմիում ապրանքանիշ: 2008թ. ԵԿԳ-ն գրանցել է նաեւ խաղողի մթերումների գոհացուցիչ արդյունքներ: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքով` Արմավիր, Այգավան եւ Տավուշ, Երեւանի կոնյակի գործարանը իրականացրել է մթերումների նախատեսված ծավալի 100 տոկոսի գնումը` 31 000 տոննա խաղող, ինչը 7 տոկոսվ գերազանցում է 2007թ. ցուցանիշները»,-հայտարարել է Սեդրիկ Ռետայոն: Հարկ է նշել, որ Երեւանի կոնյակի գործարանն ամեն տարի շուրջ 5 մլն դոլար է ներդնում արտադրական եւ տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման համար: Իսկ խաղողի գնումների ու սպիրտի պաշարների համալրման համար ներդնում է մոտ 15 մլն դոլար: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |